Հոկտեմբերի 16-ին Կամպալայում՝ Չմիավորման շարժման նախարարական հանդիպման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Ֆիլիպինների ԱԳ նախարարի՝ բազմակողմ և միջազգային տնտեսական հարաբերությունների հարցերով տեղակալ Չարլզ Խոսեի հետ:
Ինչպես հայտնել է ԱԳՆ-ն, երկուստեք պատրաստակամություն է հայտնվել խորացնելու բազմակողմ հարթակներում և միջազգային կազմակերպություններում Հայաստանի և Ֆիլիպինների միջև առկա սերտ համագործակցությունը: Այս համատեքստում կողմերն առանձնահատուկ ընգծել են Միջին եկամուտ ունեցող երկրների համախոհների խմբի շրջանակներում ձևավորված դրական փոխգործակցությունը:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերին: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում վերջին զարգացումները: Անդրադառնալով տարածաշրջանում ապաշրջափակման կարևորությանը` ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել 2026թ. Հայաստանի կողմից հյուրընկալվող Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) վերաբերյալ: