Ամերիկյան «Ինտեր Մայամիի» ղեկավարությունը սկսել է մտածել հունվարին կազմն ուժեղացնելու մասին։ Ակումբի տրանսֆերային թիրախներից մեկը բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարն է, հաղորդում է Daily Mail-ը:
Բրազիլացի 33-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը կսպառվի այս տարվա վերջ, նրան կարող է հետաքրքրել ԱՄՆ-ում կարիերան շարունակելու տարբերակը, քանի որ ամռանը Մունդիալն է:
Նեյմարը հարազատ թիմում խաղային պրակտիկայի խնդիր ունի, հիմնականում խանգարում են վնասվածքները: Նա կարող է արագորեն հարմարվել «Ինտեր Մայամիում», քանի որ այնտեղ են հանդես գալիս կատալոնական «Բարսելոնայում» իր նախկին խաղընկերներ Լիոնել Մեսսին ու Լուիս Սուարեսը:
Դրանից բացի, «Ինտեր Մայամիում» լրջորեն դիտարկում են Եվրոպայից ֆուտբոլիստներ ձեռք բերելու հնարավորությունները: