Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ԵՄ-ում սպառնում են չեղարկել Վրաստանի հետ անայցագիր ռեժիմը «oտարերկրյա գործակալների» մասին օրենքի պատճառով. FT


Նիդեռլանդները, Էստոնիան, Չեխիան և Շվեդիան պահանջում են պատժամիջոցներ սահմանել Վրաստանի դեմ՝ ի պատասխան «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» վիճահարույց օրենքն ընդունելու՝ վրացական կառավարության ջանքերի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Financial Times (FT) պարբերականը։Հնարավոր սահմանափակումների թվում են Վրաստանի և ԵՄ-ի միջև անայցագիր ռեժիմի դադարեցումը, հասցեական պատժամիջոցներն օրենքը սատարող իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամների նկատմամբ և եվրոպական հիմնադրամներից միջոցների հատկացման սառեցումը, նշում է հրատարակությունը։Վրաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների քննարկումը տեղի կունենա մայիսի 27-ին ԵՄ պետությունների արտգործնախարարների հանդիպմանը։FT-ն նշում է, որ Վրաստանը, լինելով Եվրամիության անդամության թեկնածու, անտեսել է Բրյուսելի նախազգուշացումները և ամիսներ տևած փողոցային բողոքները՝ շարունակելով օրենքի ընդունման ընթացակարգը:Հրատարակության՝ խնդրից տեղյակ աղբյուրները հայտնել են, որ ԵՄ-ն դիտարկում է «Վրաստանի կառավարության վրա ճնշում գործադրելու տարբեր միջոցներ»:Ապրիլի 25-ին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, ըստ որի Բրյուսելը կդադարեցնի Վրաստանի հետ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, եթե «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքն ընդունվի։ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը մայիսի 21-ին «համառորեն խորհուրդ է տվել» Թբիլիսիին հրաժարվել վիճահարույց օրենքի ընդունումից։ Եվրախորհրդի հանձնաժողովն ընդգծել է, որ «օրենքը, որն, իբր, ուղղված է թափանցիկության ապահովմանը, օբյեկտիվորեն հանգեցնում է խարանման, լռեցնելու վտանգի և արդյունքում`այն ասոցիացիաների ու ԶԼՄ-ների վերացմանը, որոնք իրենց միջոցների նույնիսկ չնչին մասը ստանում են արտասահմանից»:Մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, սակայն մայիսի 18-ին երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո է դրել դրա վրա։ Նա իր որոշումը հիմնավորել է այն բանով, որ օրենքն «իր ոգով» ռուսական է, ուստի խոչընդոտում է Վրաստանի եվրոպական ուղին։ Վրաստանի խորհրդարանը, սակայն, մտադիր է հաղթահարել նախագահական վետոն։Վրաստանում օրինագծի ընդունման պատճառով բազմահազարանոց բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, որոնք ուղեկցվել են իրավապահների հետ բախումներով։

Լրահոս

«Իրավունք». Փաշինյան թրի տակով անցած եպիսկոպոսներից մի քանիսը «զադնի» են դրել
«Հրապարակ». Փորձում են Արմեն Սարգսյանի մտերիմի ձեռքից «Սևան» հյուրանոցի տարածքը խլել
Լեզու կտրելու սպառնալիք հնչեցնողը, որ անցել է թմրանյութի գործով՝ գլխավոր դատախազի կողքին է. «Ժողովուրդ»
Կարպսի ջրամբարի կառուցման ձախողման մեղավորը՝ միայն չինացիներն չեն. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 238. «Ժողովուրդ»
Դոլինան համաձայնվել է հեռանալ իր վաճառված բնակարանից
Բեզրուկովը պահանջում է 500,000 ռուբլի փոխհատուցում՝ իր դեմքով դիմակների վաճառքի համար
Իսկ գիտե՞ք, որ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում Թուրքիայից՝ Վրաստանի տարածքով․ փորձագետ
Զանգվածային ձերբակալություններ՝ Թուրքիայում
Ձյուն կտեղա․ ի՞նչ եղանակ սպասել դեկտեմբերի 26-ից 30-ին
Տղամարդը վերադարձել է այրվող տուն և փրկել իր դստերը
Ադրբեջանն ու Թուրքիան պարտավորվում են ագրեսիայի դեպքում փոխադարձ օգնություն ցուցաբերել
Կարևոր
Պատմական վկայություններ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսների և Սուրբ Էջմիածնի միաբանության կենցաղավարության մասին․ Արմեն Այվազյան
Ոստիկանության 5 ծառայող ազատվել է պաշտոնից
Ուկրաինան երկարաձգել է ռուսական ապրանքների ներմուծման արգելքը
Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի նորանշանակ դեսպանին
Հայտնի երգիչ է մահացել էլեկտրահարման հետևանքով
Կադիրովը նամակ է հղել Ալիևին
UNF. Հայտնի է Միհրան Հարությունյանի մրցակիցը
ՌԴ ԱԳՆ–ն կոչ է արել իր քաղաքացիներին զերծ մնալ Գերմանիա ուղևորություններից
«Եվրոմեդիա24»–ը «Պայքարի էտալոն» մրցանակը շնորհել է իր հայրենիքի հող ու լեռի պահապան Դավիթ Ամալյանին (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Հնարավոր է՝ հրաբխային ժայթքումն էր Եվրոպայում բուբոնային ժանտախտի համաճարակի պատճառը

Մերցը մերժել է ԱՄՆ-ի կոչը՝ «սա մեր գործն է» արտահայտությամբ

Եվրոպայում հայտարարել են՝ Ռուսաստանին կհաղթեին, եթե այն միջուկային զենք չունենար

Մեծ Բրիտանիայում հայտարարել են՝ Եվրոպան անկարող է լուծել Ուկրաինայի հակամարտությունը

Մակրոն, հեռացիր. Ֆրանսիայում լայնածավալ բողոքի ակցիաներ են

Դանիան պարտադիր զինվորական ծառայության կկանչի նաև կանանց

Մայիսին Բրիտանիայում խանութների գները փոքր-ինչ իջել են, բայց գնաճի ճնշումները աճում են

Լագարդը կարծում է, որ եվրոն կարող է դառնալ համաշխարհային առևտրի նոր չափանիշ

Yle. ՆԱՏՕ-ն հունիսին առաջին անգամ հետախուզական անօդաչու թռչող սարքեր կարձակի Ֆինլանդիայից

Իսպանիայում ընտանիքը գրեթե չորս տարի տնից դուրս չի եկել՝ վախենալով կորոնավիրուսից

ԵԽ պատգամավորի հայտարարությունը ՝ Բաքվի կողմից խաղաղության համաձայնագրի ստորագրումը ձգձգելու մասին (տեսանյութ)

Իտալիան 68 միլիոն եվրո կհատկացնի Սիրիայի վերականգնման համար (տեսանյութ)

Եվրոպան օգտագործում է Զելենսկուն․ Ռադայի պատգամավոր (տեսանյութ)

Զելենսկիին վատ լուրեր են հայտնել Եվրոպայի անվտանգության երաշխիքների մասին (տեսանյութ)

Մակրոնը ցանկանում է ՄԱԿ-ի միջոցով արևմտյան զորքերն Ուկրաինայում որպես խաղաղապահներ օգտագործել (տեսանյութ)

Բուլղարիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցությունների ավարտը

Գերմանիան ասել է՝ երբ կկնքվի Ուկրաինայում ժանակավոր հրադադարի համաձայնագիրը

ԵՄ-ն ընդունել Է Ուկրաինային գումար ուղարկելու հետ կապված խնդիրները (տեսանյութ)

Եվրոպան կարող է փոխարինել ԱՄՆ-ի օգնությունն Ուկրաինային. Փորձագետ (տեսանյութ)

Պետք չէ զոհաբերել եվրոպական արժեքները ՝ հանուն տնտեսական և էներգետիկ շահերի․ ԵԽ պատգամավոր (տեսանյութ)