Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ժամանակն է, որ Հայաստանը դադարի լինել փորձադաշտ... անփորձների համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Հայաստանի հանրային-քաղաքական օրակարգում իրենց առանձնահատուկ տեղն են գտել «համախմբվենք», «պայքարենք», «կառուցենք նոր Հայաստան» կոչերը։ Միավորվելու և համախմբվելու գաղափարն, իհարկե, ողջունելի է, սակայն կոչերից գործողության անցնելու գործընթացն անհամեմատ ավելի բարդ է։ Միախմբվելու գաղափարը դեռևս կոչերից այն կողմ չի գնացել, իսկ դառը փորձի պակաս չունեցող մեր հայրենակիցներին այդ ճառերը վաղուց արդեն չեն տպավորում։ Բոլոր տեսակի նմանատիպ կոչերն արդեն կորցրել են իրենց կշիռը, քանի որ չունեն իրական և ուղիղ թիրախներ։ Իսկ երբ չկա կոնկրետ գործողություն, ամենատպավորիչ բառերն անգամ փոշիանում են առաջին իսկ քամուց։


Գործող քաղաքական իշխանության, մեղմ ասած, անգիտության ֆոնին, կարծես, վերջապես սկսել են կարևորվել պրոֆեսիոնալիզմն ու փորձառությունը, և համախմբման կոչերին զուգահեռ հնչում են նաև մտքեր այն մասին, որ երկրի կառավարման համակարգում պետք է ներգրավել պրոֆեսիոնալներին և կարող մարդկանց։ Այս գաղափարը նոր չէ, բայց այն միշտ մնում էր երկրորդ պլանում՝ զիջելով տեղը էմոցիաներին, անձնական հավակնություններին և կուսակցական «վերահսկողությանը»։ Հասկանալի է՝ տարիներ շարունակ հասարակական կարծիքը սնվել է այն միֆով, թե «քաղաքականությունը կեղտոտ գործ է»։ Արդյունքում, իրական մասնագետները հեռու են մնացել քաղաքականությունից՝ չցանկանալով իրենց անունը կապել «կեղտոտ գործերի» հետ։ Իսկ նրանց փոխարեն քաղաքական դաշտը լցվել է պատահական «անցորդների» և ինքնահռչակ փրկիչների բազմությամբ։ Բոլորն են արդեն գիտակցում, որ պետությանը պետք են տեխնոկրատներ։ Սակայն երբ հնչում են այդ կոչերը, հարց է առաջանում՝ ո՞ւմ նկատի ունեն։ Հայաստանը փոքր երկիր է, իսկ իրական պրոֆեսիոնալները, մեղմ ասած, շատ չեն։ Ուստի, նույն մարդուն տարբեր քաղաքական ուժեր կարող են տեսնել իրենց ապագա կառավարությունում, և դա բնական է։ Սա ոչ թե մրցակցության, այլ քաղաքական համակարգում հմուտ, փորձառու մարդկանց սակավության վկայություն է։ Սակայն խնդիրը միայն նրանց թիվը չէ, այլ վերաբերմունքը։


Եթե կա գիտակցում, որ առանց պրոֆեսիոնալների կառավարումը չի կարող արդյունավետ լինել, ապա պետք է ոչ թե անհասցե կոչեր հնչեցնել, այլ բարձրաձայնել անվանական, կարևորել նրանց գոյությունը, գնալ նրաց մոտ՝ խոսել, ներգրավել, համոզել։ Նրանց տեղը պետք է լինի պետական որոշումների կայացման սեղանի շուրջ, ոչ թե դիտորդի կարգավիճակում։ Պետք չէ խուսափել այս թեմայից։ Պետք է օր ու գիշեր փնտրել, ճանաչել և ներգրավել այն մարդկանց, ովքեր կարող են իրական խնդիր լուծել, ոչ թե գեղեցիկ խոսել։ Երկիրը կառուցում են նրանք, ովքեր գիտեն՝ ինչպես, ոչ թե նրանք, ովքեր գոռում են՝ ինչու։ Եթե մենք իսկապես ուզում ենք ունենալ արդյունավետ պետություն, ապա պետք է վերջ տալ պատահական կառավարմանը։ Քաղաքականությունը մաքրվում է ոչ թե լոզունգներով, այլ որակով։ Իսկ որակը գալիս է այնտեղից, որտեղ կան գիտելիք, փորձ և պատասխանատվություն։


Այլ կերպ ասած՝ ժամանակն է, որ Հայաստանը դադարի լինել փորձադաշտ... անփորձների համար։

Լրահոս

Ժապարով․ Ղրղզստանի նախագահի առաջին պաշտոնական այցը Հայաստան պատմական նշանակություն ունի
Հայաստանի և Ղրղզստանի միջև պայմանավորվածությունների իրականացումը կամրապնդի բարեկամական կապերը
Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածում
Հայաստանի և Ղրղզստանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողությունը
Թրամփը կասկածում է, որ կցանկանա Tesla-ով թռչել
ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը և Սադիր Ժապարովը հանդես են գալիս հայտարարություններով
Telegraph. Մասկը Թրամփին առաջարկել է դանդաղեցնել Starlink-ի աշխատանքը Ուկրաինայում
Թրամփը վստահ է, որ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Չինաստանը կհասնեն միջուկային զենքի վերաբերյալ համաձայնագրերի
Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»
Երկուսն էլ մերն են․ «Հրապարակ»
«Հրապարակ»․ Խաբելու նոր սցենարներ են մտածում
Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»
Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ
Հայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերը
Մենք ակնհայտ ռազմական գերազանցություն ունենք Ռուսաստանի նկատմամբ. Գրինկևիչ
Հայաստանից ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, և Թուրքիայից գալու են Հայաստան սովորելու․ Վահագն Ալեքսանյան
Թրամփ․ ԱՄՆ-ի և Իրանի պատերազմը կավարտվի «ավելի շուտ, քան մարդիկ կարծում են»
Հունաստանում տարեսկզբից Արևմտյան Նեղոսի վիրուսով վարակման 452 դեպք է գրանցվել
Իրանը պատրաստ է աջակցել հութիների և Էր Ռիադի միջև հակամարտության կարգավորմանը

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածում

Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»

Երկուսն էլ մերն են․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ Խաբելու նոր սցենարներ են մտածում

Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»

Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ

Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ Ռուսաստանին

Խաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերները

Պուտինն ու Հռոմի պապը հեռախոսազրույց են ունեցել

Հայ գերիներն՝ առանց նամակների. ԱՄՆ-ն անպարտելի չէ․ Լուկաշենկո

Ինչո՞ւ չեն պակասում ընտանեկան բռնության դեպքերը․ Դուրյանի մեկնաբանությունը

Վայոց Ձորի մարզպետի «արջի ծառայությունը»․ Երկաթուղու ճակատագիրը՝ ՀՀ-ՌԴ հակասությունների կենտրոնում

«Հրապարակ». Ինչու է Լուսինե Բադալյանի մուտքը ՌԴ արգելվել

«Հրապարակ»․ Ռուսները նորից «բռնել» են սուտը

«Հրապարակ»․ Նորից ուսուցիչ է ձերբակալվել

«Հրապարակ»․ Վերադառնում են կառուցողական փուլ

Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»

Իրանի նախագահը ժամանել է Հայաստան

«Հրապարակ»․ 1500 հոգանոց սեւ ցուցակ կա