Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փաշինյանը խնդրում է, Ալիևը՝ կրկնում. «Զանգեզուրի միջանցքը»՝ որպես նոր տրիգեր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վաղուց նկատելի է, որ միակ բանը, ինչի շուրջ Փաշինյանը պատրաստ է վիճել Բաքվի հետ, Սյունիքի մարզով անցնող հայտնի ճանապարհի անվանումն է, որը նա մտադիր է բացել Ադրբեջանի համար՝ անխոչընդոտ երթևեկության նպատակով։ Փաշինյանը համաձայն է «ժամանակակից վերահսկման մեթոդներին», փնտրում է ձևեր՝ կատարելու Բաքվի պահանջը, որպեսզի Ադրբեջանի քաղաքացիները «Ադրբեջանից Ադրբեջան գնալիս չհանդիպեն որևէ հայաստանցու», և նույնիսկ պատրաստ է աստիճանաբար «վաճառել» հայ հասարակությանը այդ հատվածի արտատարածքային կարգավիճակը։

Միակ բանը, որ նա խնդրում է Ալիևին՝ դադարել օգտագործել «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, քանի որ դա չափազանց բացահայտ ցույց է տալիս՝ խոսքը վերաբերում է էքսպանսիային։Չէ՞ որ, համոզում է գործընկերոջը Փաշինյանը, այդքան դժվար չէ նախագիծը կոչել «Խաղաղության խաչմերուկ» կամ գոնե «Թրամփի երթուղի՝ հանուն «միջազգային խաղաղության և բարօրության», կրճատ՝ TRIPP։ Չէ՞ որ պայմանավորվել էինք։ Ինչո՞ւ չի կարելի օգտագործել էվֆեմիզմներ՝ խնայելով իշխանության և առանց այդ էլ ոչ ժողովրդական կուսակցության վարկանիշը։Վերջերս, ելույթ ունենալով ԵԽԽՎ-ում, Փաշինյանը կրկին հայտարարեց, որ «Զանգեզուրի միջանցք» արտահայտություն չկա, չի եղել և չի լինելու որևէ փաստաթղթում, որը համաձայնեցված է Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս խոսքերին ուշադրություն է դարձրել քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալ յանը՝ նշելով, թե Փաշինյանը խոստանում է, որ «Զանգեզուրի միջանցք» չի լինի ոչ մի փաստաթղթում, բայց բաց է մնում հարցը՝ կլինի՞ այն իրականում՝ գետնի վրա։

Թղթերով ամեն ինչ կարգին կլինի, իսկ փաստացի՞։ Չի հստակեցնում։ Եվ դա հասկանալի է՝ այստեղ հիմնական խնդիրն է հասնել այնպիսի ձևակերպումների, որոնք առավել հարմար են իշխանական քարոզչության համար։Սակայն Ալիևը այս հարցում բոլորովին անողորմ է Նիկոլի նկատմամբ և սադիստական հաճույքով շարունակում է օգտագործել Փաշինյանի համար այդ տհաճ արտահայտությունը։ Ելույթ ունենալով Գաբալայում՝ Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթաժողովում, Ադրբեջանի նախագահը կրկին (ինչպես միշտ) խոսեց «Զանգեզուրի միջանցքի» մասին, ինչը խորապես վիրավորեց և՛ Փաշինյանին, և՛ նրա թիմին։Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը դժգոհում է, որ դեռևս հոկտեմբերի 2-ին Կոպենհագենում կայացած հանդիպման ժամանակ Փաշինյանն ու Ալիևը կրկին քննարկել են «Զանգեզուրի միջանցք» արտահայտության օգտագործման հարցը, բայց ահա նորից այդ Իլհամը վիրավորում է…

Ընդհանրապես, հետաքրքիր է իմանալ, թե ինչի վրա է Փաշինյանը ծախսում աշխատանքային հանդիպումների ժամանակը (որոնք կազմակերպվում են բյուջեի հաշվին)։ Ահա, նստել է մի սեղանի շուրջ Ալիևի հետ։ Միգուցե բարձրացնել գերիների կամ փախստականների հա՞րցը։ Ոչ, փոխարենը Փաշինյանը նստած է և խոնարհաբար աղաչում է Ալիևին՝ ավելի զգույշ արտահայտվել, որպեսզի չխրտնեցնի հայ ընտրողներին։ Իսկ Ալիևը շարունակում է՝ «Զանգեզուրի միջանցք, Զանգեզուրի միջանցք, Զանգեզուրի միջանցք»...

Փաշինյանին ու Ալիևին միավորում է այն, որ երկուսն էլ մեծ կարևորություն են տալիս նախագծի անվանը։ Ալիևի համար սկզբունքային է օգտագործել «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, և նա շատ ցավոտ է արձագանքում Փաշինյանի առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» ձևակերպմանը։ Այս հարցում տարաձայնությունները լրջորեն բարդացնում են այն դեկորատիվ բանակցային գործընթացը, որը Փաշինյանը ցուցադրում է հայ հասարակությանը՝ ընտրություններից առաջ։

Հնարավոր է տարբեր կերպ վերաբերվել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, բայց նրա վերաբերմունքը նման նեյմինգին (անվանումների օգտագործմանը) շատ ավելի ողջամիտ է թվում։ Իր մամուլի ասուլիսում, խոսելով ԱՄՆ-ի հետ պայմանավորվածությունների վերանայման տարբերակների մասին, Քոչարյանը առաջարկեց՝ քանի դեռ ուշ չէ, հրաժարվել ամերիկյան օգնությունից և վերահսկողությունից Սյունիքով անցնող ճանապարհի հարցում, ըստ էության՝ հրաժեշտ տալ նրանց, բայց միաժամանակ շնորհակալություն հայտնել և, ուշադրություն, ճանապարհին թողնել «Թրամփի երթուղի» անվանումը։

Իրոք, ինչ նշանակություն ունի անվանումը, կարևոր են իրական գործընթացները, որոնք տեղի են ունենում գետնի վրա։Եվ եթե նույնիսկ Փաշինյանին հաջողվի համոզել Ալիևին՝ դադարել արտասանել «Զանգեզուրի միջանցք» բառերը, այնուամենայնիվ, այն նախագիծը, որի հետ այս պահին համաձայնել է մեր իշխանությունը, հենց այդ նույն ալիևյան «Զանգեզուրի միջանցքն է», թեկուզ կոչես այն Տիգրան Մեծի անունով։ Հայաստանը այս փորձանքից ազատելու համար պետք է փոխվի ոչ թե ճանապարհի անվանումը, այլ ներկայիս իշխանությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Լրահոս

Ժապարով․ Ղրղզստանի նախագահի առաջին պաշտոնական այցը Հայաստան պատմական նշանակություն ունի
Հայաստանի և Ղրղզստանի միջև պայմանավորվածությունների իրականացումը կամրապնդի բարեկամական կապերը
Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածում
Հայաստանի և Ղրղզստանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողությունը
Թրամփը կասկածում է, որ կցանկանա Tesla-ով թռչել
ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը և Սադիր Ժապարովը հանդես են գալիս հայտարարություններով
Telegraph. Մասկը Թրամփին առաջարկել է դանդաղեցնել Starlink-ի աշխատանքը Ուկրաինայում
Թրամփը վստահ է, որ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Չինաստանը կհասնեն միջուկային զենքի վերաբերյալ համաձայնագրերի
Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»
Երկուսն էլ մերն են․ «Հրապարակ»
«Հրապարակ»․ Խաբելու նոր սցենարներ են մտածում
Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»
Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ
Հայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերը
Մենք ակնհայտ ռազմական գերազանցություն ունենք Ռուսաստանի նկատմամբ. Գրինկևիչ
Հայաստանից ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, և Թուրքիայից գալու են Հայաստան սովորելու․ Վահագն Ալեքսանյան
Թրամփ․ ԱՄՆ-ի և Իրանի պատերազմը կավարտվի «ավելի շուտ, քան մարդիկ կարծում են»
Հունաստանում տարեսկզբից Արևմտյան Նեղոսի վիրուսով վարակման 452 դեպք է գրանցվել
Իրանը պատրաստ է աջակցել հութիների և Էր Ռիադի միջև հակամարտության կարգավորմանը

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածում

Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»

Երկուսն էլ մերն են․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ Խաբելու նոր սցենարներ են մտածում

Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»

Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ

Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ Ռուսաստանին

Խաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերները

Պուտինն ու Հռոմի պապը հեռախոսազրույց են ունեցել

Հայ գերիներն՝ առանց նամակների. ԱՄՆ-ն անպարտելի չէ․ Լուկաշենկո

Ինչո՞ւ չեն պակասում ընտանեկան բռնության դեպքերը․ Դուրյանի մեկնաբանությունը

Վայոց Ձորի մարզպետի «արջի ծառայությունը»․ Երկաթուղու ճակատագիրը՝ ՀՀ-ՌԴ հակասությունների կենտրոնում

«Հրապարակ». Ինչու է Լուսինե Բադալյանի մուտքը ՌԴ արգելվել

«Հրապարակ»․ Ռուսները նորից «բռնել» են սուտը

«Հրապարակ»․ Նորից ուսուցիչ է ձերբակալվել

«Հրապարակ»․ Վերադառնում են կառուցողական փուլ

Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»

Իրանի նախագահը ժամանել է Հայաստան

«Հրապարակ»․ 1500 հոգանոց սեւ ցուցակ կա