Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանից վերադառնալիս ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին: Անդրադառնալով Հալեպում առկա լարվածությանը՝ ինչպես նաև հյուսիսային և հարավային Սիրիայի ինքնավար վարչակազմի ու Դամասկոսի ժամանակավոր կառավարության միջև ընթացող հանդիպումներին, Էրդողանն ասել է. «Մենք այս հարցում հստակ դիրքորոշում ունենք:
Երբեք թույլ չենք տա, որ Սիրիան կրկին հայտնվի անկայունության մեջ: Թուրքիան ուշադիր հետևում է տեղի ունեցող բոլոր զարգացումներին:
Սիրիայի դեմոկրատական ուժերը պիտի պահեն իրենց տրված խոստումը։ Պիտի լիակատար ինտեգրվեն Սիրիայի կազմում»: Բացի այդ Էրդողանը շեշտել է, որ բոլոր նրանք, ովքեր իրենց ուղվածությունը կթեքեն դեպի Անկարա և Դամասկոս, ապա դրանից միայն կշահեն: