Թուրքիայի «Ազգային հետախուզական ծառայության» (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը կմեկնի Եգիպտոս՝ մասնակցելու Պաղեստինի Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հրադադարի շուրջ անցկացվելիք բանակցություններին։
Ինչպես հայտնում են թուրքական անվտանգային աղբյուրները, Քալընի այցը Շարմ Էլ Շեյխ սպասվում է հոկտեմբերի 8-ին։ Նշվում է, որ բանակցություններում, որին վերջինս մասնակցելու է, օրակարգային հարցերն են լինելու Գազայում հրադադարի հաստատումը, գերիների փոխանակումը և այդ հատված հումանիտար բեռների մուտքը։
Աղբյուրի համաձայն՝ բանակցություններին մասնակցելու են նաև ԱՄՆ-ն, Եգիպտոսը և Կատարը, որոնց ներկայացուցիչների հետ թուրքական կողմը երկկողմ շփումներ է ունեցել նախքան բանակցությունների մեկնարկը։