Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Անդրանիկ Քոչարյանին ու նրա զեկույցը ՔՊ-ն ուղարկեց արխիվ. ՀԿ-ները ակտիվացել են. «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը վերջերս սկսել է հրապարակային, բայց դեռեւս տողատակերով քննադատել ՔՊ-ին տարբեր հարթակներում։ Իր հարցազրույցներում անգամ նա անթաքույց ակնարկում է, թե գուցե ՔՊ-ին պետք չէր պատերազմական հանգամանքների ուսումնասիրությունը, ինչը միանշանակ արձագանքներ է առաջացնում թե՛ քաղաքական դաշտում, թե՛ ՔՊ-ի ներսում։

«Ժողովուրդ» օրաթերթն արդեն հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը ԱԺ նախագահի որոշմամբ ուղարկվել է արխիվ: Ըստ ԱԺ կանոնակարգի՝ միայն հատուկ գաղտնիության թույլտվություն ունեցող պատգամավորներն են իրավունք ունենում ծանոթանալու այդ փաստաթղթին, քանի որ այն պարունակում է գաղտնի նյութեր։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մինչ այս պահը որեւէ պատգամավոր չի դիմել ԱԺ գաղտնի բաժին` ծանոթանալու Անդրանիկ Քոչարյանի զեկույցին:


Հիշեցնենք, որ Քոչարյանը դեռ 2021 թվականից ձեւավորել էր աշխատանքային խումբ՝ պատերազմի հանգամանքների ուսումնասիրման ուղղությամբ, սակայն արդյունքում բոլորից գաղտնի սկսեց աշխատել փորձագետների նեղ շրջանակի հետ՝ զեկույցը կազմելով առանց հանձնաժողովի մնացած անդամների ներգրավման։ Նա հրաժարվեց զեկույցը տրամադրել հանձնաժողովի անդամներին՝ ծանոթանալու համար։ Ավելի ուշ, երբ հանձնաժողովի ժամկետը, որն արդեն երկու անգամ երկարաձգվել էր, լրացավ 2023 թվականի մայիսի 3-ին, ԱԺ նախագահը հրաժարվեց այն քննարկման դնել ԱԺ լիագումար նիստում՝ նշելով կանոնակարգի խախտումը։«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ-ի ներսում զեկույցի ներկայացմանը դեմ է եղել նաեւ կուսակցության ծանր հրետանին՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Արդյունքում՝ Անդրանիկ Քոչարյանի տարիների աշխատանքը եւ ժամկետանց զեկույցը ուղարկվեցին ԱԺ արխիվ՝ առանց քաղաքական գնահատականի, առանց քննարկման, առանց հետեւանքների։Այժմ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Անդրանիկ Քոչարյանը բանակցում է ՀԿ սեկտորի հետ՝ փորձելով կազմակերպել զեկույցի շուրջ քննարկումներ։ Միջազգային դրամաշնորհներով աշխատող որոշ հասարակական կազմակերպություններ կարծես թե պատրաստ են քննարկման առարկա դարձնել այդ զեկույցը։


Հիշեցնենք՝ այդ քննիչ հանձնաժողովի աշխատանքները միանշանակ չէին ընդունվում քաղաքական դաշտում։ Ընդդիմադիրները բոյկոտել էին հանձնաժողովի աշխատանքները, իսկ արտախորհրդարանական որոշ ուժեր՝ մասնակցելով մեկ-երկու նիստի, հետագայում հրաժարվեցին շարունակել ներգրավվածությունը։ Արդյունքում, հանձնաժողովի աշխատանքը դարձավ բացառապես ՔՊ-ի ներքին քննարկման դաշտ, որտեղ ավելի շատ փորձ արվեց մաքրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատերազմի մեղքերից, քան իրականում ուսումնասիրել պատերազմի հանգամանքները:Սակայն ՔՊ-ի ներսում, ինչպես պարզվում է, նույնիսկ այդ անձնազոհ մոտեցումը գնահատված չէ։ ՔՊ-ի երիտասարդ թեւը ի վերջո Անդրանիկ Քոչարյանին իր ժամկետանց զեկույցով հանդերձ ուղարկեց արխիվ»։Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Նիկոլ Փաշինյանը և Սադիր Ժապարովը հանդես են եկել հայտարարություններով
Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է ՀՀ նախաձեռնությանը. Արևմուտքը Զելենսկու փոխարինողներ ունի
Փարիզում մոտ 100 մարդ հարձակվել է CNews հեռուստաալիքի գլխավոր գրասենյակի վրա
The Times. «Կամավորների կոալիցիայի» զորավարժություններին կմասնակցի մոտ 1500 զինվոր
Ալ-Սիսին կոչ է արել Եգիպտոսի խորհրդարանին հաստատել Սաուդյան Արաբիային պաշտպանելու միջոցառումները
Կիևի բնակիչները պահանջում են Կլիչկոյի հրաժարականը
Թրամփը բացատրել է, թե ինչու է դիմահարդարվում
Թուրքիայի հետ առևտուր, Իրանի վստահությունը Հայաստանին և ԱՄՆ-ի գործոնը․ ի՞նչ է փոխվում ՀՀ-ի շուրջ
Բաքվի հակահայկական արշավը՝ Եվրոպայում. Ադրբեջանը հետախուզում է հայտարարել թուրք լրագրողին
Իսրայելական զորքերը գնդակոծել են հարավային Լիբանանի յոթ քաղաքներ
Հայրը վրաերթի է ենթարկել 1․5 տարեկան աղջնակին․ Սեռական ոտնձգություն դպրոցում 7 տղայի մասնակցությամբ
Ժապարով․ Ղրղզստանի նախագահի առաջին պաշտոնական այցը Հայաստան պատմական նշանակություն ունի
Հայաստանի և Ղրղզստանի միջև պայմանավորվածությունների իրականացումը կամրապնդի բարեկամական կապերը
Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածում
Հայաստանի և Ղրղզստանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողությունը
Թրամփը կասկածում է, որ կցանկանա Tesla-ով թռչել
ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը և Սադիր Ժապարովը հանդես են գալիս հայտարարություններով
Telegraph. Մասկը Թրամփին առաջարկել է դանդաղեցնել Starlink-ի աշխատանքը Ուկրաինայում
Թրամփը վստահ է, որ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Չինաստանը կհասնեն միջուկային զենքի վերաբերյալ համաձայնագրերի
Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածում

Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»

Երկուսն էլ մերն են․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ Խաբելու նոր սցենարներ են մտածում

Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»

Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ

Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ Ռուսաստանին

Խաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերները

Պուտինն ու Հռոմի պապը հեռախոսազրույց են ունեցել

Հայ գերիներն՝ առանց նամակների. ԱՄՆ-ն անպարտելի չէ․ Լուկաշենկո

Ինչո՞ւ չեն պակասում ընտանեկան բռնության դեպքերը․ Դուրյանի մեկնաբանությունը

Վայոց Ձորի մարզպետի «արջի ծառայությունը»․ Երկաթուղու ճակատագիրը՝ ՀՀ-ՌԴ հակասությունների կենտրոնում

«Հրապարակ». Ինչու է Լուսինե Բադալյանի մուտքը ՌԴ արգելվել

«Հրապարակ»․ Ռուսները նորից «բռնել» են սուտը

«Հրապարակ»․ Նորից ուսուցիչ է ձերբակալվել

«Հրապարակ»․ Վերադառնում են կառուցողական փուլ

Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»

Իրանի նախագահը ժամանել է Հայաստան

«Հրապարակ»․ 1500 հոգանոց սեւ ցուցակ կա