Ռուսաստանը չի պլանավորում իր բազաները կամ զինվորականներին տեղակայել Աֆղանստանի տարածքում, այդ մասին հայտարարել է Աֆղանստանի հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովը։
«(ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ) Լավրովն ասել է, որ Ռուսաստանը կտրականապես դեմ է հանդես գալիս երրորդ երկրների ռազմական բազաների տեղակայմանը ինչպես Աֆղանստանի, այնպես էլ սահմանակից պետությունների տարածքում։ Ռուսաստանն ինքը նման պլաններ կամ մտադրություններ չունի և չի էլ ունեցել», - լրագրողներին ասել է Քաբուլովը՝ ամփոփելով Աֆղանստանին նվիրված մոսկովյան ձևաչափով նիստի արդյունքները։Կարդացեք հոդվածը` Русский