Լենինգրադի մարզում մեթիլային սպիրտ պարունակող արտադրանքից մահացածների թիվը հասել է 45-ի, այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։«Ներկայում մեթիլային սպիրտ պարունակող արտադրանքից մահացածների թիվը Լենինգրադի մարզում հասել է 45-ի», - ասվում է ՌԴ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։
Գերատեսչության մամուլի ծառայության տվյալներով՝ Մոսկվայում ևս երկու կասկածյալ է ձերբակալվել Լենինգրադի մարզում կեղծված ալկոհոլային արտադրանքից մարդկանց զոհվելու վերաբերյալ քրեական գործով։ Նրանք այն առևտրային կազմակերպության ղեկավարներն ու շահառուներն են, որը Տոսնենսկի շրջանում պահում էր շրջանառությունից բռնագրավված սպիրտ պարունակող արտադրանք։