Օպերային երգիչ և ընդդիմության կողմնակից Պաատա Բուրչուլաձեն, որը ծրագրել էր «խաղաղ ճանապարհով տապալել կառավարությունը», հոսպիտալացվել է, ապա ձերբակալվել, հաղորդում է «Սպուտնիկ Գրուզիան»։
75-ամյա երգչին տեղափոխել են անմիջապես հիվանդանոցից, որտեղ նա հոսպիտալացվել էր նախագահական նստավայրի վրա հարձակման փորձից հետո։
«75-ամյա «հեղափոխականը» հեռացավ «ստուգման», խոստացավ վերադառնալ ցուցարարների մոտ, բայց այլևս չվերադարձավ», - ասվում է հաղորդագրության մեջ։