Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մի կուսակցության հայտարարությունը չի կարող համարվել խորհրդարանի հայտարարություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Նախօրեին ընդունվեց ԱԺ հայտարարություն, բավականին ճոռոմ վերնագրով՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ»՝ նվիրված օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Փաշինյանի ու Ալիևի նախաստորագրած «հռչակագրին» ու Սյունիքի մարզով Հայաստանի թշնամիներին ազատ անցուդարձի ճանապարհ տրամադրելուն: Սակայն այս քաղաքական փաստաթղթի հետ կապված խնդրահարույց են ոչ միայն անվանումը, բովանդակությունը, այլև ընդունման եղանակը, միջավայրը, մի խոսքով՝ այն ոտքից գլուխ խնդրահարույց է ու իրողությունների խեղաթյուրման խորքային տպավորություն է թողնում:


Սկսենք նրանից, որ հայտարարության նախաձեռնողը Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրն» է: Եվ ԱԺ-ում էլ այդ թղթի օգտին քվեարկել է բացառապես ՔՊ խմբակցությունը՝ 64 «կողմ», 2 «ձեռնպահ», 0 «դեմ»: ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել այդ ֆարսին, իսկ իրենց դիրքորոշումը ներկայացրել են առանձին հայտարարություններով, որոնց դեռ կանդրադառնանք: Այսինքն, տվյալ պարագայում ամբողջ խնդիրն այն է, որ ներկայացված փաստաթուղթը չի կարելի համարել «ԱԺ հայտարարություն»:


Սա միմիայն Փաշինյանի ՔՊ-ի կուսակցական հայտարարություն է: Ավելի ազնիվ կլիներ, օրինակ՝ նման մի հայտարարություն հրապարակել ՔՊ-ի՝ վերջերս տեղի ունեցած համագումարի արդյունքներով, և պետության օրենսդիր մարմինը ևս մեկ անգամ չանվանարկել ու չարժեզրկել:Չէ, հասկանալի է, որ ՔՊ-ն խորհրդարանում մեծամասնություն է, և ինչ որոշում ուզենան՝ կընդունեն: Ուզենան, օրինակ՝ քվեարկությամբ կընդունեն, որ մածունը սև է, իսկ կաթը՝ կապտադարչնագույն:


Ի դեպ, փաշինյանական հոգատար կառավարության ջանքերի շնորհիվ երեկվանից կաթնամթերքը էլի մի 10 տոկոսով թանկացավ: ՔՊ-ն, ասում են, հայտարարության նախագիծ է մտմտում, ըստ որի՝ ժողովուրդը ցնծությամբ ու մեծ ոգևորությամբ է ընդունել այդ թանկացումը: Բայց չշեղվենք:


Որքան էլ ՔՊ-ն մեծամասնություն լինի, նման հայտարարությունները չի կարելի նույնացնել որևէ օրինագծի ընդունման հետ: Եթե դա ԱԺ հայտարարություն է, ապա այն իր քաղաքական պարունակությամբ առնվազն ենթադրում է որոշակի քաղաքական կոնսենսուս: Այլ կերպ ասած՝ դա միայն իշխող ուժի ցանկությունն ու տրամադրությունը չպիտի արտահայտի: Իսկ նման բան այս դեպքում ընդհանրապես չկա. բացառապես ՔՊ-ի տրամադրություններն են, ակնհայտ նախընտրական շահարկումները: Այսինքն, Փաշինյանի դրդմամբ սարքված հիշյալ «հայտարարությամբ ՔՊ-ն ընդամենն իր կուսակցական շեֆին հաճոյանալու, փառաբանելու ակտ իրականացրեց, ասաց՝ «վա՜յ, այսինչ լավ բան ես արել»:


Մեծ հաշվով, զարմանալի էլ չէ. եթե Փաշինյանն ասում է, թե ինքն է կառավարությունը, հիմա էլ կարող է ասել՝ «ես Ազգային ժողովն եմ»: Փաշինյանի ու ՔՊ-ի պարագայում նման մոտեցումները լիովին սպասելի են:Ի դեպ, բուն փաստաթղթի վերնագիրն անգամ մոլորեցնելու նպատակ է հետապնդում. «...խաղաղության հաստատման վերաբերյալ»: Կրկնենք. խոսքն ընդամենը նախաստորագրված ինչ-որ հռչակագրի մասին է:


Նույնիսկ Թրամփն այդպես էլ չի կարողանում հիշել, թե ում է ում հետ «բարիշացրել»: Ամեն դեպքում, ԱԺ հայտարարությունն այնպես է վերնագրված, որ կարծես խաղաղություն արդեն հաստատված-վերջացած է:Ի դեպ, ՔՊ-ին կարելի է առաջարկել, որ մի հպարտ հայտարարություն էլ ընդունեն Արցախում «խաղաղության» հաստատման մասին: Չէ՞ որ հազարամյակներով հայկական Արցախի հայաթափումից, հայկական բազմահազարամյա պատմամշակութային ժառանգության բնաջնջումից, 5000 հայորդիներին մահվան մատնելուց, 150 հազարին գաղթական դարձնելուց հետո հիմա Արցախում այնքան խաղաղ է. ո՛չ կրակոցներ են հնչում, ո՛չ պայթյուններ են լսվում, ո՛չ էլ հայեր կան:


Խաղաղ ու խաղաղ է:Ի դեպ, եթե «Հայաստանի ու Ադրբեջանի միջև» խաղաղություն հաստատված է, ապա ինչո՞ւ են ադրբեջանական զավթիչները տակավին ՀՀ տարածքում, ինչո՞ւ են Բաքվում պահվում պատանդառված հայերը...ՔՊ-ի հայտարարության մեջ, նկատենք, կա ձևակերպում, որով Նիկոլ Փաշինյանը (գործնականում)... «կոչ է անում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հանրային, քաղաքական, փորձագիտական, գիտական, մշակութային շրջանակներին՝ ձեռնպահ մնալ կոնֆլիկտը խորհրդանշող և/կամ այն վերաձևակերպելուն կամ բորբոքելուն ուղղված խոսույթներից և գործողություններից՝ հաստատված խաղաղության հարատևությունն ու հուսալիությունը հանուն Հարավային Կովկասի բարգավաճման երաշխավորելու համար»:


Հասկացա՞ք, թե ինչի մասին է խոսքը: Փաստացի կոչ են անում «ֆորմատ անել» մեր ժողովրդի հիշողությունը, ջնջել այն, մոռացության մատնել Արցախը, Արցախի ազատամարտը, մեր հերոսներին, զոհվածներին, նրանց շիրիմները, «Եռաբլուրը», մոռանալ ամեն ինչ, քանի որ դրանք «խորհրդանշում են կոնֆլիկտը»: Ու մոռանալ հանուն... Հարավային Կովկասի բարգավաճման:Թան էլ չէ՝ բրդած մածուն:


Կարծում ենք՝ այս խայտառակ փաստաթուղթը բոյկոտելու ընդդիմության գործելակերպը քաղաքականապես միանգամայն արդարացված էր: «Հայաստան» խմբակցությունը մասնավորապես ընդգծեց, որ այդ «հայտարարությունը» Նիկոլ Փաշինյանի կողմից հանրությանը մոլորեցնելու հերթական փորձն է. «Հայտարարության նախագիծը ոչ միայն առնչություն չունի իրական խաղաղության հետ, որն այդքան անհրաժեշտ է մեր երկրին։ Այն չի համապատասխանում իրավական, քաղաքական և Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգ կենսագործունեության նվազագույն պահանջներին»:«Պատիվ ունեմ» խմբակցությունն էլ հայտարարեց, որ նշված նախագիծը «աշխարհաքաղաքական արկածախնդրության, միակողմանի զիջումների, ազգային շահերը սակարկման հանելու և անորոշ ապագայի վերաբերյալ փաստաթուղթ է, որի շրջանառումն Ազգային ժողովում նպատակ ունի ապատեղեկատվության, սին խոստումների և հույսի վաճառքի նոր խմբաքանակն ուղղել հանրությանը:


Շատ տարօրինակ է այս հայտարարության մտահղացումը մի փուլում, երբ Ադրբեջանի նախագահը շարունակում է գործել և խոսել ուժի դիրքերից, Հայաստանին ագրեսորի և ռազմական հանցագործի պիտակավորում կարել, որը հակասում է ոչ միայն իրական խաղաղության օրակարգին, այլ Հայաստանի իշխանությունների՝ բանակցությունների վերաբերյալ հնչեցված սկզբունքներին»:


ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Լրահոս

Կարևոր
Ընտանեկան բռնության հետ կապված իրավիճակը ավելի ծանր է, քան կարող էին պատկերացնել ամենահոռետեսները. Հակոբյան (տեսանյութ)
Օդի ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանի․ եղանակն՝ առաջիկա օրերին
Անհրաժեշտության դեպքում զանգահարել 112. Հայաստանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Ինքնաթիռը վթարի է ենթարկվել․ կան զոհեր
ԱՄՆ դատարանը անօրինական է ճանաչել Թրամփի վարչակազմի՝ 75 երկրների, այդ թվում Հայաստանի քաղաքացիներին ներգաղթի վիզաներ տրամադրելու արգելքը
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ
Փաշինյանը կադրեր է զոհաբերում՝ սեփական պատասխանատվությունից ազատվելու համար․ Աբրահամյան (տեսանյութ)
Նման սրիկաների համար ներում չկա. Մեդվեդև
Հարյուրավոր մարդկանց են տարհանել կայծակի հարվածից բռնկված հրդեհի պատճառով. Իսպանիա
Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում
ՊՆ-ն հերքել է Ճամբարակի դեպքի աղմկահարույց լուրերը. Ժամանակն ավարտվում է․ ՌԴ-ն՝ Զելենսկուն (տեսանյութ)
«Մեծամորի ատոմակայանի դեմ արշավը պառակտիչ նպատակ ունի»․ Զախարովա
ԱՄՆ-Իրան հակամարտությունն՝ անավարտ պատերազմի և նոր էսկալացիայի վտանգի միջև․ Շահնազարյանի մեկնաբանությունը
Նեթանյահուի գրասենյակը Էրդողանին անվանել է «հակասեմիտ բռնապետ»
Երկու ամիս անց Ավետիք Չալաբյանն ազատության մեջ է.Ստեղծվել է աշխարհի ամենաարագ էլեկտրական դրոնը
«Արսենալը» չեմպիոնության տիտղոսը չի պաշտպանելու, այլ կրկին նվաճելու է․ BBC
Ճամբարակի ողբերգությունը․ վարորդը երեք երեխայի հայր է, կինը՝ հղի․ նոր մանրամասներ
Իրանը Իրաքի համար բացել է Հորմուզի նեղուցը՝ վերացնելով նավերի անցման սահմանափակումները
Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր

Լրացուցիչ նորություններ

...

Ճամբարակի ողբերգությունը․ վարորդը երեք երեխայի հայր է, կինը՝ հղի․ նոր մանրամասներ

«Հրապարակ»․ Անվճար միջոցառում՝ վճարովիի անվան տակ

«Հրապարակ»․ Ո՞րն էր դեսպանի հետկանչի պատճառը, ո՞վ կփոխարինի նրան

«Հրապարակ»․ Ովքեր փորեցին «Ուժեղ Հայաստանի» թեկնածուների ոտքի տակ

«Հրապարակ»․ Դատարանը մերժել է Վահե Հակոբյանի հայցը

ՔՊ-ն հետ է քաշվում․ իշխանությունը պատրաստվում է ապահովել «Ուժեղ Հայաստանի» երկու հանձնաժողովների նախագահների ընտրությունը․ «Ժողովուրդ»

Փաշինյանը որոշել է հետ կանչել ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին

«Ժողովուրդ». Իրավապահները մտահոգված են նոր հաշվեհարդարներով․ Աջափնյակի կրակոցների գործով վտանգը դեռ չի չեզոքացվել

«Ժողովուրդ». ՌԴ-ում ՀՀ դեսպանին Փաշինյանը հետ է կանչել. ի՞նչ է սպասվում Գուրգեն Արսենյանին

«Հրապարակ»․ Սկանդալային դեպք` Արագածոտնի մարզի դատարանում

«Հրապարակ»․ Պապիկյանի դեմ բունտ է հասունանում

«Ժողովուրդ». ՔՊ-ում դեմ են Դավիթ Ղազինյանի ընտրությանը․ գլխավոր դատախազը կարող է ԱԺ գալ նրա «հետևից»

«Ժողովուրդ». Ո՞վ է ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը և ի՞նչ ունեցվածք ունի

«Ժողովուրդ». ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահի թեկնածու Մարիա Կարապետյանի սկանդալները

«Ժողովուրդ». ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը սխալ թվեր է հրապարակել ամբիոնից

«Հրապարակ»․ ՔՊ-ն որոշել է ԱԺ պաշտոններում ընտրությունը սերիալի վերածել

Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում

Երիտասարդ զինվորների մահվան թվերը Քննչականը «գաղտնիք» է համարում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ ՊՆ-ն փոթորկվել է. Պապիկյանը քավության նոխազներ է զոհաբերում

«Հրապարակ». Ում հետ է նույն խցում նստած Արեգնազ Մանուկյանը