Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Պետական պարտքի շարունակական ավելացումը պետբյուջեի համար բավական լուրջ բեռ է ստեղծել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Պաշտոնական ցուցանիշները հուսադրում են՝ գնաճը մեծ չէ, քաղաքացին իր առօրյայում զգում է հակառակը։


Զուգահեռ չեն բարձրանում թոշակները, նպաստներն ու աշխատավարձերը։ «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը նշում է՝ գործ ունենք մի իրականության հետ, որտեղ կա վիճակագրություն, միջինացված ցուցանիշ, և կա այդ նույն վիճակագրության բացվածքը։ «Կենտրոնական բանկի կողմից սահմանված թիրախային գնաճի ցուցանիշը պլ յուս-մինուս 4 տոկոս է։ Գտնվում ենք թիրախի ներքո, թույլատրելի սահմանում և այլն, հունվար-օգոստոսին գնաճը, սպառողական գների ինդեքսը եղել է 3,6 տոկոս։


Բայց վիճակագրությունն ունի շարունակություն, որը դրա բացվածքն է։ 3,6 տոկոսանոց ցուցանիշը ինդեքս է, որը հազարավոր ապրանքների գների փոփոխությունների արդյունքում հանգեցրել է 3,6 տոկոս աճի։ Մինչդեռ, երբ ուսումնասիրում ենք առանձին ապրանքների պարագան և հատկապես բնակչության գրպանի հետ ուղիղ, ամենօրյա առնչություն ունեցող առաջին անհրաժեշտության ապրանքները, ապա վիճակագրությունը ցույց է տալիս իրական պատկերը, որը գալիս, հատվում է բնակչության գրպանին հասցվող վնասին, քաղաքացու դրամապանակի դատարկվելուն և այլն։


Ինչո՞վ է պայմանավորված, որ թանկացումները մարդկանց կյանքում շատ նկատելի են, որովհետև հատկապես շատ թանկացել են առաջին անհրաժեշտության ապրանքները»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ամիրխանյանը։ Խոսելով գնաճի պատճառների մասին՝ նշում է, որ բոլոր ծառայությունների պարագայում ևս ունենք թանկացում. օրինակ՝ տրանսպորտային, ապահովագրական, կրթական, անձնական սպասարկման, ենթադրենք՝ վարսավիրական ծառայություններ և այլն, դրանք թանկացել են երկնիշ ցուցանիշով։ «2025 թվականի հունվարից մտանք հարկային փոփոխությունների նոր դաշտ։


Քարոզչական մակարդակով դա մատուցվեց որպես բարեփոխում, իսկ իրականում դա հարկային տեռոր էր։ Դա փուլային գործընթաց է, դեռ ամբողջությամբ այն չեն ավարտել։ Այդտեղ նպատակը շրջանառության հարկի, այն է՝ արտոնյալ հարկատեսակի դուրսբերումն է։ Դեռ սկզբնական շրջանում, երբ ընդամենը քննարկվում էին այս փոփոխությունները, ունեինք օբյեկտիվ մտահոգություններ, որ բազմաթիվ ծառայություններ թանկանալու են։ Այսօր պաշտոնական վիճակագրությունը վկայում է, որ այդ ծառայությունները թանկացել են։ Հարցադրում ձևակերպենք՝ կա՞ այստեղ մտահոգություն, որ դա կարող է պայմանավորված լինել իրականացվող հարկային քաղաքականությամբ։


Կցանկանայի օբյեկտիվ տեսանկյունից էլ խնդրին նայենք։ Նույն այդ հարկային փոփոխությունների հիմքում դրված նպատակների ներքո կային իսկապես օբյեկտիվ խնդիրներ։ Օբյեկտիվ էր, որ արտոնյալ հարկային համակարգից փորձում են օգտվել նաև տնտեսվարողներ, որոնք նախընտրում էին չընդլայնվել և մնալ արտոնյալ համակարգում։


Բայց այստեղ առաջանում է հարցադրում՝ սոցիալ-տնտեսական այնպիսի իրավիճակում և կայունության այնպիսի միջավայրում ենք գտնվո՞ւմ, որ պետք էր բոլորին մեկ սանդղակի ներքո դիտարկելու քաղաքականությամբ հարցին մոտենալ, թե՞ գուցե պետք էր փորձել լուծել և կարգավորել հնարավոր խնդիրները տեղային տարբեր մեխանիզմներով, գործիքներով։ Արտոնյալ այս հարկատեսակը ժամանակին ներմուծվել էր փոքր և միջին բիզնեսի խթանմանը, զարգացմանը նպաստելու համար։ Հարց՝ այն ամբողջությամբ լուծե՞լ էր իր խնդիրը, և այլևս չկա՞ր դրա անհրաժեշտությունը։ Արդյունքում սպառողական գների հետ կապված ունենք օբյեկտիվ գործոններ՝ ի դեմս արտաքին գնաճային ճնշումների, որոնց ռիսկերը դեռ պահպանվում են շարունակականության մեջ, բայց ունենք նաև ներտնտեսական գործընթացներ, որոնք այսօր նպաստում են գնաճի հնարավոր առաջացմանը։


Մեկ այլ օրինակ բերենք, որը ևս դրա մասին է վկայում։ Բանկերի վարկային պորտֆելում անընդհատ և բավական մեծ տեմպերով ավելանում են բնակչության վարկավորման ծավալները։ Դա առավելապես պայմանավորված է հիփոթեքային վարկավորումով, որն էլ իր հերթին եկամտահարկի վերադարձի ծրագրի չեղարկման արագացրած պահանջարկով է պայմանավորված։


Դա էլ իր հերթին ածանցյալ հանգեցնում է սպառողական վարկերի աճին։ Պատահական չէ, որ հունվար-օգոստոսին մեզ մոտ սպառողական վարկերն ավելացել են 31,1, հիփոթեքային վարկերը՝ 26,3 տոկոսով։ Ինչո՞վ են սրանք իրար հետ փոխկապակցված։ Վարկավորման ծավալները առաջացնում են լրացուցիչ պահանջարկ, այն իր հերթին խթանում է գնաճ։ Վարկավորման ծավալների այսքան առաջանցիկ տեմպերով ավելացումն իր հերթին նպաստում է գնաճի պահպանմանը։ Պատահական չէ, որ Կենտրոնական բանկն այս տարվա ընթացքում հինգ անգամ նույնը թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը, չնվազեցրեց այն։ Շարունակական նվազեցումը այսօր կանգ է առել, նաև հայտարարված մակարդակով կա մտավախություն գնաճի արագացման և հետագայում գուցե գնաճի հետ կապված էլ ավելի խնդիրների առաջացման»,-նշում է մեր զրուցակիցը։


Այս տարվա առաջին 8 ամսում Հայաստանի պետական պարտքն ավելացել է 1 միլիարդ 288 միլիոն դոլարով։ Քաղաքացին երկմտում է՝ պարտքը ավելանում է, ո՞րն է իմ օգուտը և վնասն այս հարցում։ Փորձագետն ընդգծում է, որ պետական պարտքի ավելացումը պարզապես վիճակագրություն չէ։ «Սա քաղաքացու կյանքի վրա ուղիղ ազդեցություն ունեցող հարց է։ Պետական պարտքի շարունակական ավելացումը պետբյուջեի համար բավական լուրջ բեռ է ստեղծել՝ ի դեմս պարտքի տոկոսագումարների և մայր գումարների վճարման։ 2025 թվականի ընթացքում միայն տոկոսագումարների մասով պետական բյուջեի վրա 1 միլիարդ դոլարի բեռ կա։ Քննարկվում է 2026 թվականի բյուջեի նախագիծը։


Խոսում են պետական պարտքի շարունակականության, նաև պետական բյուջեի կողմից պարտքի սպասարկման գումարների մասին։ Տոկոսագումարները միայն կազմելու են պետբյուջեի ծախսերի մոտ 12 տոկոսը։ Համեմատության համար նշենք, որ պետական բյուջեի ծախսերի 5,9 տոկոսն ուղղվելու է առողջապահական ոլորտին, այսինքն՝ պարտքի սպասարկմանը՝ 11-12, առողջապահական ուղղությանը՝ 5,9 տոկոս։


Այսօր սոցիալական, տնտեսական քաղաքականության, անվտանգային և այլ կարևոր ուղղություններով ծախսերի տրամադրման գուցե ավելի լավ պատկեր ունենայինք, եթե պետական բյուջեն պարտքի սպասարկման այսքան լուրջ բեռի ներքո չլիներ»,-հավելում է նա։ Հիշեցնում է՝ կենսաթոշակներն արդեն երկրորդ տարին անընդմեջ չեն բարձրանում։


«Մի կողմ թողնենք «քեշբեքը», քարոզչությունը, թե, այնուամենայնիվ, բարձրացնում ենք թոշակը։ Չենք նսեմացնում վերադարձվող գումարի սոցիալական նշանակությունը, բայց դա որևէ կերպ համարժեք չէ գնաճին, որ ունենք, սոցիալական տեսանկյունից այն գոնե ամբողջությամբ կամ դրան մոտ խնդիր չի լուծում։ Բնակչության եկամուտների ինդեքսավորում, այսինքն՝ համակարգային, պարբերաբար աճեր չեն ապահովվում և այլն։ Գուցե պատճառը նաև այն է, որ պետբյուջեի պարտքային բեռն այնքան շատ է, որ այլ ուղղություններով ծախսեր ուղղակի հնարավո՞ր չէ ավելացնել կամ ավելացնել պատշաճ կերպ։ Քննարկվում է 2026 թվականի բյուջեով սոցիալական նշանակության ծախսերի ավելացում 9,6 տոկոսով։ Երբ բացվածքը նայում ես, դրանք ավելանում են, որովհետև ոչ թե կենսաթոշակներն են ավելացնելու, այլ թվարկվում է սոցիալական նշանակության ծախսերի շարք։


Չնսեմացնելով դրանց կարևորությունը, անհրաժեշտությունը, պետք է նշել, որ դրանք ընտրանքային, տեղային լուծումներին են ուղղված, և համակարգային սոցիալական պատկերի փոփոխությանն ուղղված գործողություն, կարծես թե, նորից չի լինելու։ Պետական պարտքի ավելացումը սոցիալական տեսանկյունից առաջին հերթին քաղաքացու համար խնդիր է այնքանով, որ սոցիալական նշանակության ծախսերը գուցե չեն ավելանում, որովհետև պետական բյուջեն ուղղակի ի զորու չէ այդ ամենը կարգավորել, կառավարել և այլն։ Հարց՝ ի զորու չէ ինչի՞ հետևանքով։ Քաղաքացին կարող է ասել՝ ունենք տնտեսական աճ, 3-րդ, 4-րդ տարին անընդմեջ խոսում ենք աննախադեպ ցուցանիշների մասին։


Այդ տնտեսական աճերն ապահովվում են ժամանակավոր և ոչ ներառականություն ապահովող գործոնների ազդեցությամբ և արդյունքում։ Քաղաքացին կարող է ասել՝ այդքան պարտքեր ինչո՞ւ են վերցնում կամ վերցված գումարներն արդյունավե՞տ են ծախսվում։ Որքան էլ սոցիալական խնդիրը լուրջ է այդ պահին և կարևոր, բայց երբ ավելի երկարաժամկետ կտրվածքով ենք նայում, պետական պարտքի անընդհատ ավելացման մեծագույն խնդիրն այն է, որ այդ վերցվող գումարները չեն ստեղծում երկարաժամկետ աճի նախադրյալներ, արդյունավետության, կառավարման թափանցիկության և այլնի հետ կապված խնդիր ունենք։ Կա կառավարելիություն և կառավարման արդյունավետություն։ Վերցված միջոցները ուղղվում են հին պարտքերի մարմանը, ունենք թափանցիկության խնդիրներ՝ ներգրավված միջոցների կիրառման արդյունավետության և այլնի հետ կապված։


Առաջիկա տարիներին ունենք պետական պարտքի սպասարկման պիկային տարիներ բյուջեի համար։ Չեն ստեղծում այնպիսի միջավայր, որով լինի վստահություն, որ առաջիկա տարիներին այդ խնդիրները կլուծվեն հնարավորինս ոչ ի հաշիվ սոցիալական կարևոր ծախսերի»,-եզրափակում է Լիլիա Ամիրխանյանը։


ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լրահոս

Շիմպանզեները, ինչպես պարզվել է, ցուցաբերում են ռացիոնալ մտածողության նշաններ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Հրդեհ է բռնկվել Օհանով փողոցում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետի տանիքում․ ժամանել է հրշեջների 6 մարտական հաշվարկ
Ռուսաստանը ցանկանում է համաձայնագիր կնքել, Զելենսկին ստիպված կլինի գործել․ Թրամփ
Ուկրաինայի ԶՈւ-ն հրթիռային հարված է հասցրել Բելգորոդին. կա երկու զոհ
Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Մեծ քննարկում. Հոգևոր արժեքներ (տեսանյութ)
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ Գավառ քաղաքի սկզբնամասում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրավորներ
Բացառիկ իրավիճակ. Հայաստանում կառավարությունը հարձակվում է իր իսկ եկեղեցու վրա․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
Բազմաթիվ ոստիկանական ուժեր այս պահին Մասյացոտնի թեմի առաջնորդարանն են հսկում․ ինչ է կատարվում (տեսանյութ)
Վերանայում ենք այն հիվանդությունների ցանկը, որոնք անհամատեղելի են ծառայության հետ. Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը վաղուց է հատել կարմիր գծերը. նրա գործունեությունը կառուցված է PR-ի տրամաբանության վրա (տեսանյութ)
Արմավիրի մարզում «Mercedes»-ը Շահումյան գյուղում բшխվել է գազատար խողովակին և գլխիվայր շրջվել․ կա վիրшվոր
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում.ներողություն եմ խնդրում (տեսանյութ)
ԱՄՆ-ում հայտնել են՝ Ուկրաինան զենքի փորձադաշտ է. Պաշտոնանկություններ՝ Փաշինյանի որոշմամբ (տեսանյութ)
ՈՒՂԻՂ. ՔՊ-ում ներքին ընտրություններ են. Փաշինյանը ներկայացնում է իրավիճակը
Տիգրան Ավինյանը՝ քաղաքապետի պաշտոնից «հոգնելու», ՔՊ ընտրությունների մասին (տեսանյութ)
Հայաստանը կհյուրընկալի կարատեի մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնությունը
Կարևոր
Թուրքիան ու Հայաստանը համաձայնության են եկել ուղիղ ցամաքային առևտրի վերաբերյալ
Իսրայելական ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավին

Լրացուցիչ նորություններ

...

Տիրադավների տանն ընկած կռիվը գնալով լրջանում է․ 8 մլն 520 հազար դրամ՝ «Վարչաբենդի» միջոցառման համար

Փաշինյանի երաժշտական տաղանդի բացահայտումը բավականին թանկ է նստել իշխող կուսակցության վրա. «Ժողովուրդ»

«Ուժեղ Հայաստան» կուսակցության դեմ գործի է դրվել իշխանական պատժիչ մեքենան. «Հրապարակ»

ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանի դեմարշը Նիկոլին. «Իրավունք»

ՔՊ-ականների տվայտանքներին վերջ կդրվի. «Հրապարակ»

Ինչու է իշխանությունը քաղբանտարկյալների հանդեպ «մեծահոգի» դարձել. «Հրապարակ»

200 մլն դրամից 36 մլն դրամը սանհանգույցների և լոգարանների սպասարկման համար․ «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի ծախսերը. «Ժողովուրդ»

Ալկոհոլ օգտագործածներին բուժօգնություն չցուցաբերելու դեպքով ՄԻՊ-ը սպասում է . «Ժողովուրդ»

Էրդողանին արդեն նոյեմբերին կփոխարինի որդին. Նախակրթարանի տարիքային շեմը կնվազեցվի մինչև 4 տարեկան (տեսանյութ)

ՔՊ-ականին ներում են, 8 հոգևորականի մեղադրանք առաջադրում․ Ձերբակալությունների «քավորը» Մեխակյանն է

«Իմպորտնի դիջեյներ» դեռ էլի կգան ու կգնան, կարևորն ընտրողի որոշումն է. «Փաստ»

Ստեղծում են քաոս, հետո մտածում՝ ինչպես հաղթահարել. «Փաստ»

ՔՊ քարտուղարին ներում են, իսկ 8 հոգևորականի մեղադրանք են առաջադրել. «Ժողովուրդ»

Եկեղեցին քանդելու ճանապարհին ձեռքը «փրփուրներին» է գցում. «Փաստ»

Հակաեկեղեցական «բարենորոգման»... հակառակ կողմը. «Փաստ»

Հայկ Սարգսյանը կլքի՞ ՔՊ–ն. Դատարանը թույլատրել է Սամվել Կարապետյանին վարսավիր այցելի

ՔՊ-ն Հռիփսիմե Հունանյանին փոխարինող չի ընտրել. «Հրապարակ»

«Հրապարակ». Հայկ Սարգսյանը կլքի՞ ՔՊ–ն. Փորձում էր շանտաժ անել

«Հրապարակ». Դատարանը թույլատրել է Սամվել Կարապետյանին վարսավիր այցելի

«Հրապարակ». Բոլորն անխտիր ու անմնացորդ ներգրավված են նախընտրական պրոցեսներում. «ձիգ» թեկնածուներ