ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչն Ուկրաինայում Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, այս մասին հայտնում է ԱՄՆ-ի պետքարտուղարությունը։
«Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Պետքարտուղարը վերահաստատել է նախագահ Թրամփի կոչը՝ դադարեցնելու սպանությունները և ընդգծել Մոսկվայի կողմից ռուս-ուկրաինական պատերազմի տևական լուծման ուղղությամբ բովանդակալից քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը»,- նշվել է հաղորդագրության մեջ: