ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ առաջիկայում սպասվում է Գազայի հատվածի խնդրի բեկումնային լուծում, այդ մասին հայտնել է Bloomberg-ը։«Մենք հույս ունենք, և ես նույնիսկ կասեի, թե վստահ ենք, որ առաջիկայում մենք կկարողանանք հայտարարել ինչ-որ բեկման մասին», - «Կոնկորդիա» գագաթնաժողովի ժամանակ ասել է Ուիթքոֆը ։
Ավելի վաղ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Եգիպտոսի, Կատարի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտոնատար անձանց հետ և նրանց է ներկայացրել 21 կետից բաղկացած կարգավորման պլան Գազայում պատերազմը դադարեցնելու և ՀԱՄԱՍ-ի տապալումից հետո կառավարություն ստեղծելու վերաբերյալ։