Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսության շենքում մահացած են գտել Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանին, հաղորդում են մի շարք տելեգրամյան ալիքներ:
Ավելի վաղ նա փախել էր դատարանից, որտեղ նրան պետք է խափանման միջոց ընտրեին ավելի քան 4,2 միլիարդ ռուբլի մաքսատուրքերի վճարումից խուսափելու գործով։
Երեկ տեղեկություն էր տարածվել, որ Ավագյանը գտնվում է Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսության շենքում և խնդրում է իրեն արտահանձնել Հայաստան: