Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մեդալներ ստացան «թունավոր պաշտոնյայի» ընկեր դատավորները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Ինչպես ստացվեց, որ ՀՀ նախագահը անկախության տոնի առթիվ մեդալներ շնորհեց ԲԴԽ նախագահի ընկերներին։ Դատական համակարգում գործի է դրվել ոչ թե մասնագիտական արժանիքը, այլ ԲԴԽ նախագահի ընկեր լինելն ու քաղաքական իշխանության սրտով որոշում կայացնելը։ Երեկ ԲԴԽ-ում տեղի էր ունեցել դատավորների պարգեւատրման արարողություն։ ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը մի շարք դատավորների հանձնել էր Անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահի շնորհած մեդալները: «Մխիթար Գոշ»-ի մեդալներ էին հանձնվել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանին, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանին, Սնանկության դատարանի դատավոր Գարիկ Ավագյանին եւ եւս մի քանի դատավորների։ Պարզվում է՝ «Մխիթար Գոշ» մեդալ ստացած դատավորներից շատերը պատահական անձինք չեն. նրանք ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանի երիտասարդ տարիների (մինչ դատավոր դառնալը) ընկերներն են, որոնք դատական դեպարտամենտում նրա հետ ճանապարհ են անցել։


Խոսենք փաստերով Օրինակ` ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը 2008 թվականից մինչեւ 2012 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչությունում` որպես ավագ մասնագետ, իսկ ահա «Մխիթար Գոշ» մեդալ ստացած, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանը 2007 թվականից մինչեւ 2014 թվականը զբաղեցրել է դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչությունում նախ ավագ մասնագետի, ապա վարչության պետի տեղակալի պաշտոնները: Մյուս մեդալակիրը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանն է, որը 2010 թվականից 2012 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտում` որպես դատական պրակտիկայի ամփոփման վարչության մասնագետ: 2012 թվականից 2014 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտում` որպես դատական պրակտիկայի ամփոփման վարչության ավագ մասնագետ: Ավելին` Մնացական Հարությունյանը առավել աչքի ընկավ 2022 թվականին։


Բանն էր, որ 2022 թվականի փետրվարի 7-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվում էր կալանքի տակ, եւ նրա պաշտպանները բողոքներ էին տարել ՀՀ վերաքննիչ դատարան՝ խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։ Արդյունքում, Հարությունյանը մերժել էր պաշտպանների բողոքը եւ Ռոբերտ Քոչարյանին թողել էր կալանքի տակ: «Մխիթար Գոշ» մեդալ էր շնորհվել նաեւ դատավոր Գարիկ Ավագյանին, որը Արթուր Աթաբեկյանի ընկերն է։ Բանն այն է, որ մինչ ԲԴԽ նախագահ դառնալը, 2022 թվականին Աթաբեկյանը Սնանկության դատարանի նախագահն էր ու չմոռացավ Սնանկության դատարանում աշխատած ընկերոջը, նրան էլ արժանացրեց մեդալի»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրել հնարավորինս շուտ․ Փաշինյան
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ
Թալան՝ տեսախցիկների առաջ, լաստանավ՝ կրակի մեջ, Հորմուզում՝ պայթյուն․ ուշագրավ կադրեր
ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը և Իրանի հետ պատերազմը մոտենում են ավարտին
Մահապատժից ողջ մնացած ամերիկուհին սկսել է խոսել
Տիրանայում վերսկսվել են բախումները ցուցարարների և ոստիկանության միջև
«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար
«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար
ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է
«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»
«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»
Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»
Հայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել Թուրքիայում
Քննարկվել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության զարգացման հեռանկարները
Tesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել․ ինչ է հայտնի Մասկի ծրագրի մասին
Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին

Լրացուցիչ նորություններ

...

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար

Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է

«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»

«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»

Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»

Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»

Ուկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձ

Սա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես Իշխանյան

Պետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելել

14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվը

Զելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին

Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները

Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ

«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին

«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա

Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»