Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Բարձր տեխնոլոգիաները և կրթական բարեփոխումները՝ հայ-բուլղարական համագործակցության օրակարգում


Սեպտեմբերի 23-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հյուրընկալել է Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետ Աթանաս Զաֆիրովի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը և գործընկերային համագործակցությունը:

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարար Հայրապետյանը կարևորել է փոխվարչապետ Զաֆիրովի այցը Հայաստան՝ նշելով, որ այն նպաստում է երկու երկրների միջև փոխվստահության մթնոլորտում ձևավորված համագործակցության խորացմանը։ Իր խոսքում նախարարը ներկայացրել է Հայաստանի ինժեներական և տեխնոլոգիական ներուժը, ոլորտին տրամադրվող աջակցության ծրագրերը, իրականացվող բարեփոխումները և կրթական նախաձեռնությունները, որոնք ուղղված են տեխնոլոգիական ներուժի զարգացմանը, անդրադարձել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին, «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներին, «Սևան Ստարտափ Սամմիթին»։ Մխիթար Հայրապետյանն ընդգծել է կառավարության կողմից իրականացվող ինժեներական կրթական ծրագրերով ոլորտում արձանագրված առաջընթացը։

Փոխվարչապետ Զաֆիրովն էլ, իր հերթին, բարձր է գնահատել Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման հնարավորություններն՝ ընդգծելով հատկապես տեխնոլոգիական և կրթական ոլորտներում առկա ներուժը։ Նա կիսվել է Հայաստան իր այցի տպավորություններով՝ ներկայացնելով ՀՀ կառավարության անդամների հետ ունեցած հանդիպումների արդյունքները և Թումո կատարած այցելությունը՝ որպես Հայաստանի նորարարական ներուժի և տեխնոլոգիական սերնդի ձևավորման ուղղությամբ իրականացվող ռազմավարական քայլերի վառ օրինակ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հնարավոր ուղղությունները՝ բուլղարական տեխնոլոգիական ընկերությունների ներգրավման ընդլայնումը, ինչպես նաև պաշտպանական արդյունաբերության, կանաչ տեխնոլոգիաների և տիեզերական տեխնոլոգիաների ուղղություններով գործընկերության խորացումը։ Քննարկվել են նաև Սևծովյան տարածաշրջանում իրականացվող ենթակառուցվածքային նախագծերում Հայաստանի մասնակցության հնարավորությունները։

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը երկուստեք կարևորել են փոխադարձ այցելությունների կազմակերպման հնարավորությունները, ինչպես նաև Եվրոպական միության շրջանակում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության ընդլայնման հեռանկարները։

Լրահոս

Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին
ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին մի շարք հրաձգություններ են տեղի ունեցել. հինգ մարդ է զոհվել
Հելոուինի գիշերը Դելավերի համալսարանի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով վեց մարդ է վիրավորվել
Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը
Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի
Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա
Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու
Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ
Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ
Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ)
Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին
«Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին
Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ
Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների
ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար
Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է
Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին

Լրացուցիչ նորություններ

...

Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի

Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին

Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է

«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները

Պլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը

«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել

Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները

Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ)

Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)

Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում

Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ)

Էրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ)

Չաղ Ռուստամը կրկին կալանավորվել է

«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակում

Տաթևիկ Հայրապետյան․ «Բռնությունն ու հայհոյանքը քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելու միջոց են»