Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արարատ-Մասիսը ինքնին և ինքնըստինքյան դարձել է Հայաստանի թուրքացման դեմ ինքնաբուխ պայքարի գլխավոր խորհրդանիշն ու դրոշը։ Այդպես էլ պետք է լիներ. չէ՞ որ թուրքերն ու նրանց խամաճիկները փորձում են հապշտապ ջնջել հայկական ինքնությունը և քայլ առ քայլ ուծացնել հայ ժողովրդին։
Սակայն ինչպես թուրքն անընդհատ զգացել է Արարատի հայկական շունչն իր թիկունքում՝ մշտապես զգոն և կանգուն, այնպես էլ այսօր ուծացածներն են բախվում մեր սարի հոգևոր դիմադրությանը՝ առանց լիովին ըմբռնելու հայի ու Արարատի անբաժան միասնությունը։
Թուրքը՝ ո՞ւր, Արարատի հավերժ վեհությունը՝ ո՞ւր...
Թուրքահպատակ դրածո Փաշինյանն ու նրա ՔՊ-ն՝ ո՞ւր, Արարատի հայկական ոգին՝ ո՞ւր...
Արարատը մեզ հետ է։ Այն մեր մարտական դրոշն է՝ լուռ, բայց բարձր ու խոսուն։
Իսկ ով այս պարզ հայկական ճշմարտությունը չի կարողանում ըմբռնել` արդեն ուծացած է, հայ չէ...
Հ.գ. Այս լուսանկարն էլ՝ իմ պատշգամբից ուղիղ ձեր էկրաններին»։