Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Անկախությունն ինքնին արժեք չէ, եթե այն չի ծառայում մեր ժողովրդի անվտանգությանը, բարեկեցությանը և խաղաղությանը․ նախագահ

Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվ

«Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի անկախության 34-ամյակի կապակցությամբ:

Անկախության օրը ոչ միայն պատմական հիշողության պահ է, այլև ապագայի ճանապարհի ելակետ։ 34 տարի առաջ մեր ժողովուրդը կայացրեց վճռական ընտրություն՝ վերագտնելու և վերահաստատելու իր պետականությունը։

Այդ ընտրությունը մեզ պարտավորեցրեց անցնել բարդ ու փորձություններով լի ուղի և դիմակայել պատերազմներին, կորուստներին ու դժվարին մարտահրավերներին։

Բայց նաև այդ ճանապարհը մեզ սովորեցրեց, որ անկախությունն ինքնին արժեք չէ, եթե այն չի ծառայում մեր ժողովրդի անվտանգությանը, բարեկեցությանը և խաղաղությանը։

Այսօր մեր պետության առջև ծառացած ամենամեծ ու հրատապ խնդիրը խաղաղությունն է։ Խաղաղություն ոչ թե որպես կարճատև դադար կամ որպես փխրուն համաձայնություն, այլ որպես կայուն ու ամուր հիմք՝ Հայաստանի ապագան կառուցելու համար։

Մենք գիտակցում ենք, որ խաղաղությունը միայն արտաքին պայմանավորվածություն չէ․ այն ներքին համոզմունք է, համախմբման և համազգային ուժի արդյունք։

Այս օրերին մենք քայլեր ենք ձեռնարկում համապարփակ խաղաղության հաստատման ուղղությամբ։ Դա բարդ ու պատասխանատու գործընթաց է, որը պահանջում է համբերություն, կամք և անկեղծություն։

Տարածաշրջանում խաղաղության հաստատումը կնշանակի նոր որակի հարաբերություններ հարևանների հետ, բարիդրացիական ապրելու հնարավորություն, բաց սահմաններ և նոր հեռանկարներ։ Գիտակցում ենք, որ սա հեշտ ճանապարհ չէ, բայց դա միակ ճանապարհն է, որը կարող է ապահովել մեր երկրի զարգացումը և քաղաքացիների բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքը։

Սիրելի հայրենակիցներ,

Անկախությունը շարժում է, շարունակվող ընթացք։ Այն չի ավարտվում որևէ տարեթվով կամ խորհրդանշական տարեդարձով։ Անկախությունն ամեն օր նորոգվող պատասխանատվություն է՝ մեր պետության հանդեպ, մեր հարևանների հանդեպ, մեր սերունդների հանդեպ։ Այն ապրելակերպ է, որը պետք է կյանքի կոչենք հետևողականորեն՝ մեր աշխատանքով, մեր գիտակցությամբ ու մեր միասնականությամբ։

Այսօր մենք գիտենք, որ ուժեղ պետություն կառուցելու ամենամեծ նախապայմանը խաղաղությունն է։

Խաղաղություն, որ թույլ կտա բացել նոր հնարավորություններ տնտեսության, կրթության, մշակույթի, գիտության համար, որ կապահովի մեր քաղաքացիների վստահությունը վաղվա օրվա հանդեպ, որը կդարձնի անկախությունը ոչ թե նվաճում, այլ մեր երկրի, մեր հասարակության ամենօրյա իրականություն։

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձի առթիվ։

Թող անկախությունը շարունակի լինել մեր ժողովրդի միասնության և խաղաղ ապագայի ամուր հիմքը»:

Լրահոս

Հայ ժողովրդի ջանքերով ու զոհողություններով կերտվեց Հայաստանի անկախությունը․ Լևոն Տեր-Պետրոսյան
Երևանում հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել
«Մայր Հայաստան» շարժումն այսօր ստեղծեց նոր կուսակցություն, որը կկոչվի «ՄԱՀԱԿ»
Մեր ուժը մեր միասնության և սպորտային կամքի մեջ է․ Նազիկ Ավդալյան
Հերթական կեղծիքն է տարածվում ԱԺ նախագահի մասին, նյութն ուղարկել ենք ԱԱԾ․ խոսնակ
Շտապ
Մեծ Բրիտանիան ճանաչեց Պաղեստին պետությունը
Շտապ
Ավստրալիան և Կանադան ճանաչեցին Պաղեստին պետությունը
Մայր Աթոռում կատարվել է Հանրապետական մաղթանք
Փաշինյանն ու նրա ՔՊ-ն՝ ո՞ւր, Արարատի հայկական ոգին՝ ո՞ւր․ Արմեն Այվազյան
«Ոչ մեկին օրենքից դուրս չեմ օգնում և չեմ օգնի»․ Ալեն Սիմոնյանը պատասխանել է Ջուսին
«Հիշենք բոլոր նրանց, ում զոհողությունները հնարավոր դարձրին սա»․ Ֆրանսիայի դեսպան
Էրդողանն անհիմն է անվանել Թրամփի որդու հետ «սակարկության» մասին մեղադրանքները
Պաշտպանելու և ամրապնդելու ենք Հայաստանի Հանրապետության անկախությունը. Սամվել Կարապետյան
Ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով
Անկախությունն ինքնին արժեք չէ, եթե այն չի ծառայում մեր ժողովրդի անվտանգությանը, բարեկեցությանը և խաղաղությանը․ նախագահ
Մեր Հանրապետությունը և ժողովուրդը ունեն ամուր հիմք․ Միրզոյանի ուղերձը
Վարչապետի, նախագահի և ԱԺ նախագահի անուններից ծաղկեպսակներ են բերվել «Եռաբլուր»
Մենք կշարունակենք ամրապնդել մեր կապերը ռազմավարական գործընկերության միջոցով․ Թրամփը՝ Փաշինյանին
Հայաստանը չպետք է դառնա Թուրքիայի և ՆԱՏՕ-ի խամաճիկ․ Էդուարդ Շարմազանով
Թրամփը հայտարարել է, թե կանգնեցրել է «Կամբոջայի և Հայաստանի միջև» պատերազմը

Լրացուցիչ նորություններ

...

Հայ ժողովրդի ջանքերով ու զոհողություններով կերտվեց Հայաստանի անկախությունը․ Լևոն Տեր-Պետրոսյան

«Մայր Հայաստան» շարժումն այսօր ստեղծեց նոր կուսակցություն, որը կկոչվի «ՄԱՀԱԿ»

Հերթական կեղծիքն է տարածվում ԱԺ նախագահի մասին, նյութն ուղարկել ենք ԱԱԾ․ խոսնակ

«Հիշենք բոլոր նրանց, ում զոհողությունները հնարավոր դարձրին սա»․ Ֆրանսիայի դեսպան

Պաշտպանելու և ամրապնդելու ենք Հայաստանի Հանրապետության անկախությունը. Սամվել Կարապետյան

Ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով

Մեր Հանրապետությունը և ժողովուրդը ունեն ամուր հիմք․ Միրզոյանի ուղերձը

Վարչապետի, նախագահի և ԱԺ նախագահի անուններից ծաղկեպսակներ են բերվել «Եռաբլուր»

Մենք կշարունակենք ամրապնդել մեր կապերը ռազմավարական գործընկերության միջոցով․ Թրամփը՝ Փաշինյանին

Թրամփը հայտարարել է, թե կանգնեցրել է «Կամբոջայի և Հայաստանի միջև» պատերազմը

Եթե յոթ տարի իրենք քանդել են էս հանրապետությունը, չի նշանակում, որ պետք է նորը կառուցեն․ քաղաքացի (տեսանյութ)

Իրական Հայաստանում չի կարող փակվել Արցախի էջը․ Իշխան Սաղաթելյան

Անահիտ Ավանեսյանը, ըստ նախանական արդյունքների, չի ընտրվել ՔՊԿ վարչության կազմում

«Չորրորդ Հանրապետության» մասին խոսելը ցինիկ փորձ է՝ ձախողումը ներկայացնելու որպես վերածնունդ․ Վարդան Օսկանյան

ՀՀ ներկայիս իշխանությունների ձեռամբ մեր երկիրը հետզհետե կորցնում է իր ինքնիշխանությունը․ Սեյրան Օհանյան

ՈւՂԻՂ․ ՀՅԴ-ի տոնական երթը` Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության օրվա առիթով

«Միասին մենք անցել ենք դաժան փորձությունների միջով»․ Լուկաշենկոն ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ

Թուրքմենստանի և Տաջիկստանի նախագահները շնորհավորական ուղերձներ են հղել Փաշինյանին

ԵՏՄ և ԱՊՀ շրջանակներում ինտեգրման խորացումը լիովին համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի շահերին․ Միշուստին