Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայրենասիրությունը՝ հայի նախնական ինքնություն, ոչ թե խորհրդային պատվեր․ Արարատ քահանա Պողոսյան


Արարատ քահանա Պողոսյանը գրում է․

«Այսօր իշխանությունների քաղաքական դիսկուրսում հերթական անգամ շրջանառվեց այն կեղծ, սնոտի, հակագիտական պնդումը, թե ժամանակակից հայի հայրենասիրության մոդելը ձևավորվել է խորհրդային կայսրության կողմից 1940-1980-ական թվականներին։ Այս տեսակետը պատմականորեն ոչ միայն գռեհիկ սխալ է, այլև վտանգավոր խեղաթյուրում, քանի որ փորձ է արվում նենգափոխել իրողությունը և հայրենասիրությունը՝ որպես հայի ինքնության հազարամյա երևույթ, ներկայացնել զուտ խորհրդային գաղափարախոսության մնացորդ կամ հետևանք։ Խորհրդային շրջանը կարող էր հայրենասիրությունն օգտագործել ու վերարտադրել, բայց ոչ երբեք ստեղծել այն։

Խորհրդային բռնակարգի օրոք, ընդհակառակը, զտարյուն հայրենասիրությունը դատապարտվում էր որպես ծանրագույն հանցանք՝ ազգայնամոլություն, և այդ մեղադրանքով աքսորի ու մահվան դատապարտվեց ազգի սերուցքը։ Հայրենասիրությունը Հայկ Նահապետից մինչև այսօր հայի արյան կամ ինքնության տեսակարար հատկանիշն ու կշիռն է եղել և շարունակում է մնալ մեր գոյության կերպը, հոգևոր-մշակութային արժեհամակարգի առանցքը, և այդպես՝ նախնական ժամանակներից մինչև այսօր, ի ծնե և ցմահ։

Հայի հայրենասիրությունը արտաքին պատվեր համարելն անարգանք է մեր ազգային տեսակին և ամենից առաջ հայրենյաց համար իրենց կյանքը չխնայած բոլոր հին ու նոր նահատակներին։

Դա նշանակում է ուրանալ և ժխտել մեր ամբողջ պատմությունը, խաչել կամ անարգանքի սյունին գամել անցյալի ողջ ժառանգությունը։ Այդպես կարող են դատել և գործել միայն նեոբոլշևիկյան գաղափարներ կրողները։ Իսկ հայրենիքը հայի համար միշտ եղել է անքննելի ու բացարձակ արժեք, ոչ թե ինչ-որ քաղաքական պատվեր։ Ահավասիկ Նժդեհի խոսքը՝ ասված ու գործված հենց խորհրդային ժամանակներում, որ կարող է բնաբան լինել մեր ամբողջ ընթացքի համար. «Իմ հոգին զոյգ հենարաններ ունի Աստված և հայրենիք»:

Հ.Գ. Հայ մատենագրության հաղորդած տեղեկությունները ցույց են տալիս, որ հայի հայրենասիրությունը ձևավորվել է դարերի ընթացքում՝ Հայկ նահապետից մինչև Տիգրան Մեծ, Մաշտոցից մինչև Խորենացի, Նարեկացուց մինչև Աբովյան ու Րաֆֆի, Ավարայրից մինչև հայդուկային շարժում, Սարդարապատի հերոսամարտից մինչև Արցախյան գոյամարտ»։

Լրահոս

FT. ԱՄՆ-ը մեծացրել է ռազմական ինքնաթիռների քանակը Իրանի շուրջ գտնվող բազաներում
Թուրքիան հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի սկսի ցամաքային գործողություն Իրանի դեմ
Քուվեյթը մեղադրել է Իրաքին իր ինքնիշխանությունը խախտելու մեջ
Տասնյակ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի փետրվարի 24-ին
Նորվեգիա, ԱՄՆ, Նիդեռլանդներ. Միլանի ձմեռային Օլիմպիական խաղերն ավարտվեցին
Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Լվովում ահաբեկչություն կազմակերպելու մեջ
Մոսկվայում հայտարարվել է եղանակային վտանգի դեղին մակարդակ
7.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. Մալազիա
Կարևոր
Սյունիքի, մասնավորապես Կապան համայնքի փակվող դպրոցների ցանկը (Լուսանկար)
103 տարեկանում կյանքից հեռացել է Հայրենական պատերազմի լեգենդ Պետրոս Պետրոսյանը
Մուտքային և ելքային չվերթների սահմանափակումներ` Մոսկվայի օդանավակայաններում
Ձյուն կտեղա՞. ի՞նչ եղանակ է սպասվում փետրվարի 23-ից 27-ը
Շտապ
Զինված տղամարդը փորձել է ներխուժել Թրամփի՝ Ֆլորիդայի նստավայր
Ուղիղ եթերում մի քանի վայրկյան գեղեցկության ֆիլտրի անջատվելու հետևանքով բլոգերը կորցրել է 140 հազար հետևորդ
Ռուսաստան-Հայաստան և հակառակ ուղղությամբ չվերթները չեղարկվել են
Խոշոր հրդեհ․ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ
Միրզոյանը կմեկնի Շվեյցարիա
Ղազախստանում կինը տուն է եկել իր հուղարկավորությունից մեկ ամիս անց
Վթարային ջրանջատում Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հասցեներում
Հրդեհ Մերձավան գյուղում գտնվող արտադրամասում. Մանրամասներ

Լրացուցիչ նորություններ

...

Սյունիքի, մասնավորապես Կապան համայնքի փակվող դպրոցների ցանկը (Լուսանկար)

Սրանց պետք է հեռացնել, որ և՛ անկախ Հայաստան լինի, և՛ իրական հայ-ռուսական դաշինք. Էդուարդ Շարմազանով

Սանասարյանը արդարացվեց. Արդյո՞ք Փաշինյանը ներողություն կխնդրի նրանից

«Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել»․ Լևոն Ազիզյան

2018-ից առ այսօր ՆԳՆ բյուջեն աճել է 3,3 անգամ, բայց ի՞նչ է ստացել «հերոս հարկատուն» դրա դիմաց. պատգամավոր

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ եւ նույն պրիմիտիվ հնարքներով նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն․ Աշոտյան

Երբեք դրամաշնորհ չեմ վերցրել, այդ թվում Սորոսից․ Դավիթ Սանասարյան

Արդյո՞ք սա նշանակում է, թե վաղը պատերազմ չի սկսվի․ Վարդան Ոսկանյան

Ես սատարում եմ բոլորին, ովքեր պայքարելու են ադրբեջանամետ, անպատիվ, անմշակույթ, ի վերջո անգրագետ իշխանության դեմ․ Դավիթ Ամալյան

Շիրակում կաթը գյուղացիներից մթերվում է150–160, խանութում վաճառվում է մինչև 900 դրամով. պատգամավոր

Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր 6-8 աստիճանով. Լևոն Ազիզյանը մանրամասնում է

Ստացել եմ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին իմ կողմից նշանակված միջազգային փորձաքննությունների արդյունքները՝ Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունների վերաբերյալ. Բաբայան

Փաշինյանն ամեն կերպ փորձում է խափանել Ավստրիայում հրավիրված Եպիսկոպոսաց ժողովը․ Հակոբ Բադալյան

Երբ ճշմարտությունը կորցնում է իր օբյեկտիվ հիմքը, մարդը դառնում է անտարբեր և չի զանազանում չարը բարուց․ Տեր Իսահակ

Մինչև հունիս Փաշինյանն ու Ալիևը դեռ ինչե՜ր են անելու․ Արմեն Այվազյան

Հետո չասեք` ընտանիք էինք պահում. Իշխան Սաղաթելյան

Վեհափառը՝ քրեական հետապնդման թիրախ. Սուրեն Սուրենյանց

Փաշինյանական ռեժիմը Բաքվի ու Անկարայի չբավարարվող ծարավն է հագեցնում. Աբրահամյան

Վեհափառին ո՛չ քրեական գործերով ու ո՛չ էլ հնարավոր կալանքով չեք վախեցնի. Էդուարդ Շարմազանով

Այսօր հայ ազգի տիեզերական մասշտաբի խայտառակության օրն է․ Ռուբեն Մելիքյանը՝ Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին