Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ներպալատական ինտրիգներում Փաշինյանի դիլեման. «շիշ բռնո՞ղ», թե՞ «թքող» ԱԺ նախագահ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ի ներսում ձեւավորված հակամարտությունը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ իշխող թիմի պատգամավոր Հայկ Սարգսյանի միջեւ դեռ երկար կձգվի։ Բայց արդեն այսօր ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանը կողմնորոշվել է, եւ նրա կողմնորոշումը թեքված է դեպի Ալեն Սիմոնյանի կողմ։ Ոչինչ, որ Սիմոնյանը քաղաքացու վրա թքեց եւ միջադեպից հետո մնաց անպատիժ։


Ոչինչ, որ Ազգային ժողովի գնումները գրեթե բաց տեքստով կոռուպցիոն ռիսկեր են պարունակում։ Ոչինչ անգամ, որ Սիմոնյանը բյուջեի հաշվին իրեն թույլ է տալիս ձեռք բերել 2.5 միլիոն դրամանոց ոսկե թզբեհ (համրիչ), ոչինչ, որ ընկերների բուքմեյքերական շահերն է առաջ բրթել։ Քանի որ հակառակ կողմում կանգնած է «շիշ բռնող» մականունով Հայկ Սարգսյանը, Փաշինյանի համար պատասխանը պարզ է. պետք է պաշտպանել «թքող ԱԺ նախագահ»-ին։ Սա նաեւ այն պատճառով, որ Հայկ Սարգսյանի կողմից բարձրաձայնված կոռուպցիոն մեղադրանքները ( https://armlur.am/1504513/ ) ինչ-որ չափով վերաբերելի են նաեւ իր աներորդի Հրաչյա Հակոբյանին, որովհետեւ վերջինս էլ նույնպիսի մտերմություն ունի բուքմեյքերական ընկերությունների գերհարուստ սեփականատերերի հետ (միասին Հունաստանում հանգստացել են եւ այլն):


Դառնալով Հայկ Սարգսյանին` նշենք, որ նա Փաշինյանի երբեմնի ամենահավատարիմ եւ մոտ մարդկանցից մեկն է, Փաշինյանի անբաժան շրջապատից, իսկ այսօր դառնում է անցանկալի։ Պատճառը պարզ է. Սարգսյանը սկսեց ցուցադրել ինքնուրույնություն, թիմի ներսում փորձել է լիդերության հայտ ներկայացնել, իսկ երբ անգամ հանդգնեց հակադրվել ՔՊ ակտիվի հավաքի ժամանակ սեփական քավոր Վահե Ղալումյանին եւ անգամ քաշքշեցին միմյանց Փաշինյանի ներկայությամբ, իրավիճակ փոխվեց։ Սակայն հետաքրքիր դիլեմա է ստացվել. Փաշինյանը կողմ է Սիմոնյանին, բայց շատ լավ գիտի, որ հենց Սիմոնյանն էլ անցանկալի է թիմի մեծամասնության համար։


Թքող, սկանդալային պատմություններով ու թիմակցի կողմից կոռուպցիայի համար մեղադրվող ԱԺ նախագահը քաղաքական ծանր բեռ է իշխող թիմի համար։ Արդյունքում, ՔՊ-ի ներսում ամեն ինչ վերածվել է ներպալատական ինտրիգների ու «ռազբորկաների», իսկ գլխավոր դիրիժորը Նիկոլ Փաշինյանն է, ով ստիպված է մի ձեռքով հեռու պահել «շիշ բռնողին», մյուսով՝ թիկունք կանգնել «թքող ԱԺ նախագահ»-ին»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Փեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից
Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է
Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է
«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել
Թայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզում
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան
Անդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվում
Ձերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ Զելենսկի
Մասկ. Որոշ քաղաքական գործիչներ լվանում են փողերը ԱՄՆ քարոզարշավների համար՝ օգնելով Կիևին
Արաղչի. Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան
Կիմ Չեն Ընը նպատակ է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհի ամենաուժեղ զինված ուժերը
Գուտերեշը ողջունել է Օլեշկիում հրադադարի համաձայնագիրը
Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ Ալիևին
Զելենսկին բողոքել է Պուտինից և Թրամփից
ԱՄՆ նախագահի թոռների մայրը հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղը
Արթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածուն
Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն
Մակրոնը Փարիզի ահաբեկչությունը որակել է որպես Ֆրանսիայի համար շրջադարձային պահ

Լրացուցիչ նորություններ

...

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում