Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Պետք չէր հանձնել Արցախն ու փոխարենը նրա կորստի մասին բազմալեզու վրդովմունքներ ստանալ. Արմեն Աշոտյան


Այսօր Եվրոպական խորհրդարանում քվեարկվելու է Ադրբեջանում մարդու իրավունքների և Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ COP 29-ի առիթով հեղինակած բանաձևը, որի քննարկումները տեղի ունեցան նախօրեին։Պետք է ընդունել, որ այդ դեբատներն իրականում մի դարպասով խաղ էին, որի ընթացքում բոլոր ելույթները հարված էին Ալիևի արյունոտ ռեժիմին։

Նույնիսկ Եվրահանձնաժողովը ներկայացնող կոմիսար Նիկոլաս Շմիդտը գործադիր իշխանության համար բավականին կոշտ էր։ Կարելի է երկար վիճել, որ դա հերթական բլա-բլա-բլան էր, որ որոշ պատգամավորներ իրենց շահերն ունեն, որ նախապես աշխատանք է տարվել Հայ Դատի գրասենյակի, Հանրապետականի կամ Սփյուռքի կողմից։ Որ այդ ամենը ոչինչ չփոխող, իրական քաղաքականության հետ կապ չունեցող երևույթ էր։ Ինքս, ի դեպ, մի շարք նման կարծիքների հետ կհամաձայնեմ, մի երկու բան էլ ինքս կավելացնեմ։Բերեմ օրինակներ՝1. Հայկական ականջին հաճո գնահատականները պարբերաբար զուգորդվում էին Փաշինյանի վարչախմբի հակառուսական քաղաքականության գովքով և հետագա սպասումներով։ Եվ դժվար է ասել՝ «սկզբում ձո՞ւն էր, թե՞ հավը»։2. Արցախի կորստին հանգեցրած նիկոլական արկածախնդիր դավաճանությունը սքողող «Հայաստանի դեմոկրատական առաջընթացի» մասին դատարկ ճոռոմաբանությունն ականջ էր ծակում, հատկապես ինձ մոտ, ով թե՛ 15 տարի աշխատել է Բրյուսելի հետ, թե՛ 15 ամիս շինծու մեղադրանքով և նույն Բրյուսելի գրեթե տոտալ լռությամբ անցկացրել է Բրյուսելին հեչ չնմանվող բանտում։Բայց հոռետեսությանը զուգահեռ՝ եկեք փորձենք տեսնել նաև այլ հանգամանքներ։

Մի մեղադրեք ամբողջ Եվրախորհրդարանին երեսպաշտության մեջ։ Այո, ելույթ ունեցողների շարքում կան մարդիկ, ում համար դա ընդամենն առիթ էր Մոսկվային հերթական կշտամբանքն ուղղելու, ում քաղաքական ուժերն այս քննարկումները կօգտագործեն Ալիևի հետ հետագա հարաբերություններում ավելի լավ պայմաններ ստանալու համար։ Ով աչք է փակում Հայաստանի ներսում Նիկոլի ավտորիտար տրանսֆորմացիայի վրա։ Սակայն նրանց կողքին կային բազում պատգամավորներ, որոնք անշահախնդիր էին սեփական կարծիքը ներկայացնելու մեջ, ովքեր ներկայացնում էին ոչ թե ցինիկ և կրկնաերես եվրոպական վերնախավը, այլ եվրոպական ընդդիմությունը։ Ովքեր իրենք են երազում քրիստոնեական քաղաքակրթության վրա հիմնված իրական Եվրոպայի մասին, որում Հայաստանն իր ուրույն տեղը վաստակել է պատմությամբ և մշակույթով։ Եվրոպառլամենտի 8 խմբակցություններից 7-ը ներկայացրել են համապատասխան բանաձևի սեփական նախագիծը։ Այս պահին ընթանում են այդ տարբերակների համադրման և միասնական տեքստ ստանալու աշխատանքները, և դժվար է ասել, թե ինչպիսի տեսք այն վերջիվերջո կունենա։ Այդ թղթի հետագա օգտակարությունը կախված կլիներ հիմնականում Հայաստանի դիվանագիտությունից, այսինքն՝ ավելորդ պրակտիկ հույսեր չունենաք։

Սակայն ակնհայտ է, որ նմանատիպ քննարկումներ, որոնցում կխոսվեր Արցախի, նրա բռնի հայաթափման, Բաքվում պահվող հայ գերիների և քաղբանտարկյալների, հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման, Ադրբեջանին պատժելու անհրաժեշտության մասին, ներկայիս քպ-ակոխ եղած Հայաստանի ԱԺ-ում անհնարին են։ Ավելին, ճիշտ նույն օրերին, երբ ԱԺ խոսնակի աթոռը գրկած Ալեն Սիմոնյանը ստանձնել է ալիևյան քարոզչության մանր տրամաչափի խոսնակի դերը ու լկտիաբար արդարացնում էր Արցախի հայաթափումն ու արցախահայության բռնի տեղահանումը, Բրյուսելում ոչ հայ մարդիկ ստանձնել էին հայկական շահերի պաշտպանի դերը։Անկախ գեոպոլիտիկ խաղերից, շահերից և զարգացումներից, այդ քննարկումներն ապացուցում են, որ կան նախադրյալներ Արցախի հարցի վերակենդանացման համար նաև եվրոպական ուղղությամբ։ Սա էլ ի պատասխան այն հարցին, թե՝ բա «ի՞նչ կարելի է անել»։ Հ.Գ. 1. Իհարկե, պետք չէր Արցախը հանձնել ու դրա փոխարեն Արցախի կորստի մասին բազմալեզու վրդովմունքներ ստանալ։
Բայց դա արդեն այլ պատմություն է, որտեղ Վաշինգտոնն ու Մոսկվան, Բրյուսելն ու Փարիզը, Բեռլինն ու Պրահան այդքան մեղք չունեն, որքան Երևանն ու Ստեփանակերտը, Գյումրին ու Վանաձորը, Արմավիրն ու Վարդենիսը… Հ.Գ. 2. Որպեսզի այդ քննարկումներից և բանաձևից մի կոնկրետ, թեկուզ փոքր, բայց հստակ արդյունք մնա, այս պայմաններում անհրաժեշտ է անել գոնե հետևյալը։ Եվրոպառլամենտից նոյեմբերի 18-22-ը պաշտոնական պատվիրակություն է մասնակցելու Բաքվի COP 29-ին՝ 15 պատգամավորից բաղկացած։

Նրանց բոլորին հատ առ հատ պետք է ողողել զանգերով, նամակներով, հորդորներով և պահանջել, որ Բաքվում անպայման տեսակցեն բոլոր հայ ռազմագերիներին, պատանդներին և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, իսկ վերադառնալուց հետո առանձին ասուլիս հրավիրեն այդ հարցով։ (Պատվիրակության կազմը՝ այստեղ.):

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Ձորաղբյուր» ՏԿՀ

Լրահոս

Արարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը
Ամերիկացիները վճարում են Թրամփի արկածախնդրության համար. Իրանի նավթի նախարարն արձագանքել է Բեսենթին
Հայաստանն ապամոնտաժելու են. Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ)
Թրամփը խոստացել է ճանաչել Կոնգրեսի ընտրությունների արդյունքները, եթե դրանք արդար լինեն
Իրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ Աբովյան
Կարևոր
ՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել
Եթովպիայում չորս օրվա ընթացքում այրել են 20 տուն և սպանել 60 քրիստոնյայի
«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ)
Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)
«Թալանել Gucci-ն» և հրկիզել պետական շենքը․ Իտալիայում բացահայտել են Միլանի անկարգությունների մասնակիցների նամակագրությունը
ԱԺ-ում կրքերը թեժացան Գրիգորյանի ելույթի ժամանակ․ անջատեցին վերջինիս խոսափողը
TRIPP-ից մինչև բարձրաստիճան հյուրեր․ Թուրքիան փակում է Սև ծովը ՆԱՏՕ-ի ռազմանավերի առաջ
Կարապետյանը խոսում է ընտրությունների նախաշեմին մեծաթիվ կալանավորումների մասին
«ՔՊ-ում պետք է գտնվեն պատգամավորներ, որոնք անվստահություն կհայտնեն Փաշինյանին»․ Ղազարյան
«Իշխանությունների նպատակը ոչ թե բացահայտելն է, այլ կոնկրետ մարդկանց կապելը»․ Քոչարյան
«Ադրբեջանը կվերցնի ճանապարհը, իսկ մեզ ոչինչ չի տա»․ Կարապետյանը՝ մտավախության մասին
ՈՒՂԻՂ․ Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ
Դուք ինձ ընդհանրապես մի ընդհատե՛ք, մանկապարտեզա. Գրիգորյանը՝ Ռուբինյանին
Սառցե ամրոց, պարապլանով փախուստ ու աղետալի վթարներ․ օրվա կադրերը

Լրացուցիչ նորություններ

...

Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը

ՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել

«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ)

Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)

Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին

ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են

Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ջուր չի լինելու. Հասցեներ

ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն

Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ

Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից

5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին

Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել

Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին

ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել

Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին