Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Պատմականից» մինչև անհետացող Հայաստան. ռազմավարական մտածողությունը մերժելու գինը. Արա Այվազյան

«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացրել է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանի հոդվածը։Այն ներկայացնում ենք ստորեւ.«Համաշխարհային համակարգը վերապրում է խոր փոփոխությունների և փոխակերպումների փուլ։ Ո՛չ Վեստֆալյան ինքնիշխանությունների համակարգը, ո՛չ 19-րդ դարի ուժերի հավասարակշռությունը, ո՛չ Սառը պատերազմի գաղափարախոսությունը, ո՛չ էլ կոլեկտիվ անվտանգության լիբերալ կարգն այլևս չեն բնորոշում ներկայիս իրականությունը։ Այսօր ուրվագծվում է նոր, մասնատված աշխարհակարգ, որտեղ անվերահսկելի ուժն ու շահը դուրս են մղում գաղափարախոսությունը, իրավունքը և համընդհանուր արժեքները։

Այս փոփոխության կիզակետում Միացյալ Նահանգների դերի վերափոխումն է։ Երկար ժամանակ լինելով համաշխարհային կարգուկանոնի երաշխավորը՝ Ամերիկան ներկայիս վարչակազմի օրոք անցել է գործարքային գերիշխանության, որտեղ «America First» սկզբունքը եկել է փոխարինելու համաշխարհային պատասխանատվությանը։ Միացյալ Նահանգները դեռևս պահպանում է կայսրության բնութագիրը՝ ռազմական, ֆինանսական և տեխնոլոգիական հեգեմոնիան, բայց հրաժարվում է իր նախկին ունիվերսալիստական առաքելությունից։ Խոսքը ոչ թե նոր ինքնամեկուսացման, այլ նոր եսակենտրոն վարքի մասին է. համաշխարհային դերակատարություն, այո՛, բայց միայն սեփական շահով և պայմաններով։ Արդյունքում՝ միջազգային հարաբերությունների նախկին ճարտարապետությունը, որը հիմնված էր կանոնների, դաշինքների, գաղափարախոսական շրջանակների և պարտավորությունների վրա, փլուզվում է։ 

Ունիվերսալիզմի այս մերժումն ամրապնդվում է գլոբալացման վերագնահատմամբ։ Այն, ինչն անցյալում ընկալվում էր որպես հզորության աղբյուր, այժմ ամերիկյան քաղաքական շրջանակների կողմից ավելի ու ավելի հաճախ է որակվում որպես սպառնալիք՝ արդյունաբերական առաջատարության կորուստ, մատակարարումներից կախվածություն, տեխնոլոգիական և ժողովրդագրական մարտահրավերների նկատմամբ խոցելիություն։ Միացյալ Նահանգները սկսել է սահմանափակել այն գլոբալիզացիան, որն ինքը ժամանակին քաջալերում էր և որում գերիշխում էր, ու վերակողմնորոշվում է դեպի ռազմավարական ինքնիշխանություն և տնտեսական ինքնաբավություն։Այս գործընթացում ամենախոցելի կողմը Եվրոպան է։ Եվրոպական Միությունը տասնամյակների ընթացքում զարգացել է որպես հետազգային նախագիծ, որի համար վստահությունը, վստահելիությունն ու անվտանգությունը, և ոչ թե ուժըն են եղել միջազգային կանոնների միջուկը: ԱՄՆ-ի կողմից երաշխավորված ՆԱՏՕ-ի հովանոցը թույլ էր տալիս Եվրոպային՝ չլինել աշխարհաքաղաքականության վտանգավոր առաջնագծում։

Սակայն ներկայիս՝ գործարքային արտաքին քաղաքականության դարաշրջանում ամերիկյան պաշտպանությունն այլևս չի ընկալվում որպես անվերապահ։ Միացյալ Նահանգները պահանջում է, որ իր դաշնակիցները վճարեն իրենց անվտանգության համար և մասնակցեն դրա ապահովմանը նոր պայմաններով ու հավելյալ պարտականություններով։ Այս ամենը ոչնչացնում է եվրոպական անվտանգության ձևավորված մոդելը։ Դրան գումարվում են միգրացիոն ճգնաժամը, եվրասկեպտիցիզմի աճը, որոշ երկրներում՝ ավտորիտարիզմի միտումները, Եվրոպայի հյուսիսի և հարավի միջև տնտեսական տարաձայնությունները։ ԵՄ-ն անկարող է արագ արձագանքել սպառնալիքներին, քանի որ որոշումներն ընդունվում են կոնսենսուսի միջոցով, իսկ Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Իտալիայի, Հունգարիայի և Բալթյան երկրների շահերը հաճախ տարբերվում են։ Ռազմավարական համերաշխությունը գնալով ավելի է զիջում իր տեղը ազգային եսասիրությանը։ ԵՄ-ն մնում է տնտեսական տարածք, բայց կորցնում է քաղաքական և ռազմավարական նշանակությունը։ Ռազմական կախվածությունը մեծանում է, իսկ ներքին համերաշխությունը թուլանում։ Ի հայտ են գալիս «տարբեր արագությունների Եվրոպաներ»։ Հետևաբար, ԵՄ-ն կանգնած է լրջագույն երկընտրանքի առջև. կամ դառնալ լիարժեք դերակատար՝ իր սեփական բանակով, արտաքին քաղաքականությամբ և ռազմավարական մտածողությամբ, կամ էլ մնալ տնտեսական տարածք՝ աճող արտաքին ճնշման ներքո։Աշխարհը գնում է դեպի բազմաբևեռություն, բայց դա չի նշանակում, որ այն դառնում է ավելի արդար։ Առանց մեկ համակարգող կենտրոնի աշխարհակարգը տրոհվում է երկու հնարավոր սցենարներում։ Առաջինը տարածաշրջանային հեգեմոնիաների աշխարհ է, որտեղ խոշոր տերությունները վերահսկում են իրենց ազդեցության գոտիները և մրցում են ծայրամասում՝ առանց համաշխարհային հավակնությունների։ Երկրորդը իրավիճակային, գործարքային հարաբերությունների աշխարհն է, որտեղ յուրաքանչյուր պետություն գործում է մենակ՝ հիմնվելով կարճաժամկետ շահերի և ժամանակավոր դաշինքների վրա։ Երկու պարագաներում էլ տեղի կունենա համընդհանուր նորմերի գաղափարից հրաժարում և միջազգային հարաբերությունների վերածում ուժերի մրցակցության, այլ ոչ թե՝ օրենքների։Իսկ այն աշխարհակարգում, որում չկան համընդհանուր ընդունված վարքագծի կանոններ և օրինական արբիտրներ, նույնիսկ «միջազգային հանրության» գաղափարն է ինքնին անհետանում։ Նման պայմաններում ուժի կիրառումը դադարում է անընդունելի և արտակարգ բացառություն լինել, այն կրկին դառնում է օրինական գործիք։

Պատերազմը կրկին դիտվելու է ոչ թե որպես շեղում, այլ՝ որպես ռազմավարական հաշվարկի մաս։ Որքան ավելի քայքայվեն միջազգային ինստիտուտները, այնքան ավելի գրավիչ և արդյունավետ է թվալու ագրեսիան։ Իսկ այսպիսի աշխարհում կգոյատևեն միայն այն պետությունները, որոնք կպահպանեն զսպելու և ուժ գործադրելու իրենց ունակությունը։Այս ֆոնի վրա հատկանշական է Հայաստանի ներկայիս ղեկավարության որդեգրած ուղին։ 2020-2023 թվականների պարտություններից հետո իշխանությունները հայտարարել են նոր ռազմավարության մասին, որը հիմնված է «խաղաղության դարաշրջանի» գաղափարի, առճակատման մերժման և ժողովրդավարական վերածննդի վրա։ Այդ տեսլականը ենթադրում է, որ ներքին բարեփոխումների և ազգային մտածելակերպի վերաձևավորման արդյունքում կստեղծվեն պայմաններ երկարատև խաղաղության համար։Սակայն ուրվագծվող միջազգային նոր կարգի համատեքստում նման ռազմավարությունը թվում է վտանգավոր և ժամանակավրեպ։ Խաղաղությունը, որը ձգտում է հաստատել Երևանը, ենթադրում է երաշխավորների, կանոնների և ինստիտուցիոնալ շրջանակների գոյություն։

Մինչդեռ անտեսվում է, որ երաշխավորները կորցրել են իրենց հետաքրքրությունն ու կամքը, իսկ կանոնները՝ իրենց ուժը։ Նման միջավայրում միակողմանի հաշտեցման քաղաքականությունը դառնում է ոչ թե խաղաղության, այլ՝ խոցելիության բանաձև։ Պատահական չէ, որ Թուրքիան և Ադրբեջանը, գործելով ուժային քաղաքականության տրամաբանությանը համապատասխան, Հայաստանի «բարյացակամությունը» չեն դիտարկում որպես դեէսկալացիայի խթան։ Նրանք, ընդհակառակը, դա համարում են թուլության նշան, ուստի հետևողականորեն ուժեղացնում են ռազմական, տարածքային, դիվանագիտական և գաղափարական ճնշումը։

Պետությունները մահանում են ոչ թե երազից, այլ՝ իրենց պաշտպանելու անկարողությունից։Յուրաքանչյուր պետության հիմնական գործառույթը քաղաքացիների անվտանգության ապահովումն ու ինքնիշխանության պաշտպանությունն է։ Ոչ մի հռչակագիր, ոչ մի ստորագրված փաստաթուղթ չեն կարող փոխարինել այս կենսական գործառույթի ուժային բաղադրիչին։ Ներկայիս Հայաստանը մնացել է առանց ռազմավարական երաշխավորների, նրա պաշտպանական կարողությունները սահմանափակ են, իսկ շրջակա միջավայրը՝ ագրեսիվ։ Նման իրավիճակում դրոշակ դարձնել խաղաղությունը՝ առանց զսպման, և արժեքները թողնել առանց պաշտպանության, նշանակում է երկիրը մղել դեպի ռազմավարական խոցելիության ուղի։Հենց սա է պատճառը, որ Հայաստանի ղեկավարության գործողությունները հակասում են միջազգային իրավիճակի զարգացման տրամաբանությանը։ Պաշտոնական Երևանի քայլերը զուրկ են աշխարհում տեղի ունեցող գործընթացների և Հայաստանին գոյաբանական մարտահրավեր ներկայացնող հարևանների իրական նպատակների ռազմավարական վերլուծությունից:

Հայաստանի իշխանությունները հաշվի չեն առնում գլխավորը. ո՛չ ժողովրդավարացումը, ո՛չ խաղաղ հռետորաբանությունը, ո՛չ էլ նույնիսկ իրավական զիջումները չեն ապահովում անվտանգությունն այնպիսի աշխարհում, որտեղ օրենքի փոխարեն իշխում է ուժը։Հիմա մեզ առաջարկվում է «Իրական Հայաստանի» հայեցակարգը՝ իբրև անցյալի «առասպելների ու հույսերի սթափեցնող մերժում» և հրաժարում «Պատմական Հայաստանից», որի արժեքներն ու հավակնությունները ենթադրաբար հանգեցրել են շարունակական աղետների։ Սակայն ողբերգությունն այն է, որ հենց հիշողության, պատմության դասերի, ինքնապահպանման բնազդի մերժումն է, որ կարող է հանգեցնել ոչ թե պատմական առասպելի, այլ իրական Հայաստանի կործանմանը՝ այն Հայաստանի, որը վերջին 34 տարիների ընթացքում գոյություն ունի որպես ինքնիշխան պետություն։Ռազմավարական առումով չմտածված ընթացքը, որը ներկայացվում է որպես «սթափություն» և «իրատեսություն», կարող է մեզ մղել վերապրելու մեծ աղետ, որի վերաբերյալ մենք վճռել էինք «այլևս երբեք»:

Եվ այդ ժամանակ Պատմությունը, ոչ թե որպես առասպել, այլ՝ որպես ողբերգություն, կվերադառնա՝ մեզ հիշեցնելու, որ պետությունները մահանում են ոչ թե երազից, այլ՝ իրենց պաշտպանելու անկարողությունից։Հաջորդիվ կներկայացնեմ խնդրի այլ դիտանկյուններ։

Լրահոս

Զելենսկին պաշտոնանկ արեց Սիրսկուն, Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գլխավոր հրամանատար ունի․ ով է նա
Մեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս հիվանդանոցում մահացել է
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում. քաղաքապետարան
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կարևոր
ՔՊ-ի պատգամավորների վերջնական ցանկը հայտնի է․ ովքեր կմտնեն 9-րդ գումարման ԱԺ
Հայ թենիսիստուհիները փայլեցին Համբուրգում․ Նրանցից երկուսը դուրս եկան 1/8 եզրափակիչ
Կարևոր
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Ուկրաինայում կարտադրվեն բրիտանական նոր զինատեսակ` L119 հաուբիցներ
Կարևոր
Գարիկ Սարգսյանը լքում է Վեդիի ղեկավարի պաշտոնը՝ ԱԺ պատգամավոր դառնալու համար
Սովը մտնում է գյուղեր․ սոցիալական բունտ է հասունանում (տեսանյութ)
Գյուղատնտեսությունը ճգնաժամի մեջ է. փորձագետներն` արտահանման խնդիրների և սպասվող վտանգավոր հետևանքների մասին
Զինծառայող է մահացել. Քննչական կոմիտե
Սա գոյաբանական կռիվ է և դե ֆակտո ԱՄՆ-ի պարտությունը. Շահնազարյան (տեսանյութ)
Չեչնիայում երկար մազերի, պարտքերի համար ստիպում են գնալ պատերազմ
Նոր սերնդի անձնագրեր և կենսաչափական համակարգ․ ինչ է փոխվելու Հայաստանի քաղաքացիների համար
Ինձ ձեռք մի՛ տուր, թե չէ կուտեմ քեզ․․․բազառ է դառնալու ԱԺ-ն (տեսանյութ)
Տեբասը ՖԻՖԱ-ին մեղադրել է ֆուտբոլը վնասելու մեջ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Մի տարի առանց քեզ, մեր հրեշտակ»․ Ռուզան Ավետիքյանը՝ ցավալի կորստի մասին
Իրանական հարվածներից վնասվել են Քուվեյթի էներգետիկ օբյեկտները

Լրացուցիչ նորություններ

...

Զելենսկին պաշտոնանկ արեց Սիրսկուն, Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գլխավոր հրամանատար ունի․ ով է նա

Ուկրաինայում կարտադրվեն բրիտանական նոր զինատեսակ` L119 հաուբիցներ

Չեչնիայում երկար մազերի, պարտքերի համար ստիպում են գնալ պատերազմ

Իրանական հարվածներից վնասվել են Քուվեյթի էներգետիկ օբյեկտները

Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվն աճել է

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայի բռնկման հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 960-ը

Ռուսաստանի ռազմածովային նավը զորավարժություններ է անցկացրել Անգլիայի ափերի մոտ

Թրամփը հայտարարել է՝ Նեթանյահուն ԱՄՆ-ում չի ձերբակալվի

Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

Թեհրանին փոխանցվել է 10-օրյա հրադադարի առաջարկ

Կիևը թիրախավորել է նավթային շուկաները. Զախարովա

ԵՄ-ն տուգանել է՝ չինական հայտնի օնլայն խանութին

Բըրնհեմը իր առաջին ելույթում չի հիշատակել Ուկրաինան

Բըրնհեմը պատմել է, թե ում է առաջինը զանգահարելու նշանակումից հետո

Լարի կատուն սպասում է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Բըրնհեմին նստավայրի դիմաց

Ստամբուլում հայտնաբերվել են պայթուցիկ նյութեր պարունակող անօդաչու թռչող սարքի բեկորներ

Էնդի Բըրնհեմը` Մեծ Բրիտանիայի վարչապետ

Հորդանանցիները Իրանին տեղեկատվություն են տրամադրել ամերիկյան բազաների մասին․ ԻՀՊԿ

Մոտ մեկ միլիոն մարդ կարող է հավաքվել Մադրիդում՝ Իսպանիայի ազգային հավաքականի հաղթանակը նշելու համար