«Հայրենիքի դարպասներ» ՀԿ հիմնադիր Արման Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Բա չիմացաք, երկու հատ սյուն կային, որոնց վրայով հոսանքի մալուխներ էին անցնում և որոնք փողոցի կենտրոնում էին դրած: Ու «բազմաթիվ խնդիրներ բարձրաձայնողը» դրա մասին գրառում է անում, իսկ սուպերռոմանոսը հոսանքի լարերն անցկացնում է գետնի տակ և սյուները հանում:
Դե իհարկե չեն գրի, որ սյուները ժամանակավոր էին ու դա պլանավորված էր։
Ընկերներս էլ նման բաները լայքում են, իբր թե «լավ բան են արել, լայքենք»: Լայքելը քիչ ա, վաղն էլ կընտրեք։
Թող երկու հատ մալուխ գետնի տակ անցկացնեն, ձեռի հետ էլ մի քանի գյուղ կամ մարզ հանձնեն»։