Իսրայելական անօդաչու թռչող սարքը սեպտեմբերի 9-ին թիրախավորել է Լիբանանի հարավում գտնվող Ջիյա գյուղաքաղաքի Զարութ մզկիթի մոտակայքում գտնվող մի մեքենա, որի հետևանքով վիրավորվել է մեկ մարդ, այս մասին հայտնում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը։
Տեղեկություններ են հաղորդվում, որ վիրավորված անձը «Հեզբոլլահ»-ի անդամ է։ Իսրայելի բանակը կեսգիշերից հետո ռմբակոծություն է իրականացրել նաև Լիբանանի հարավում գտնվող Այտարուն քաղաքի ծայրամասում։Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ սեպտեմբերի 8-ին Իսրայելի կողմից արևելյան Լիբանանին հասցված ավիահարվածների հետևանքով 5 մարդ է զոհվել։