Հռոմի պապ Լեո XIV-ը սրբադասել է համակարգչային հանճար Կառլո Ակուտիսին, որը մահացել է 15 տարեկան հասակում: Երիտասարդը տեխնոլոգիաներն օգտագործել է կաթոլիկ գաղափարները տարածելու համար, որի համար նրան շնորհվել է «Աստծո ինֆլյուենսեր» անվանումը, հաղորդում է Associated Press (AP)-ը:
Սուրբ Պետրոսի հրապարակում մատուցված պատարագին ներկա է եղել մոտ 80,000 մարդ: Կառլո Ակուտիսի հետ մեկտեղ սրբադասվել է նաև Պիեռ Ջորջո Ֆրասատին՝ կաթոլիկ երանելի, որը ապրել է անցյալ դարում։
«Կյանքում ամենամեծ ռիսկը այն իզուր վատնելն է՝ չհետևելով Աստծո ծրագրին», - իր քարոզում ասել է Լեո պապը: Նա նշել է, որ նոր սրբերի ի հայտ գալը «հրավեր է բոլորին, հատկապես երիտասարդներին, չվատնել իրենց կյանքը, այլ ուղղորդել այն դեպի վեհը»։