Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ի՞նչ անել օձի խայթոցի դեպքում


Հայստանում տարածված 22 տեսակից թունավոր են միայն 4 տեսակի իժերը՝ գյուրզան, հայկական իժը, Դարևսկու իժը և Երևանյան տափաստանային իժը: Օձերը նախահարձակ չեն և խայթում են միայն ինքնապաշտպանության նպատակով:

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայի ղեկավար Մարինե Գրիգորյանի փոխանցմամբ՝ իժերի թույնը ունենում է տեղային և համակարգային ազդեցություն՝ զարգացնելով արյան, մակարդելիության, սիրտ անոթային համակարգի, նաև կծած տեղում մաշկի և մկանների ծանր ախտահարում:

Տեղային ազդեցություն (15 րոպեից – մի քանի ժամերի ընթացքում)

ճառագայթող բնույթի ցավ (վերջույթից դեպի թևատակ/աճուկ)
կծած տեղում հարաճուն այտուցի զարգացում և տարածում դեպի հարակից հատվածներ (կծած վերջույթից դեպի իրան, գոտկատեղ)
առավել վտանգավոր է պարանոցի և գլխի շրջանում կծածը, երբ այտուցը սպառնում է շնչուղիների անցանելիության խանգարմանը
կծած տեղի ավշահանգույցների և ավշային անոթների զգայունություն(թույնը տարածվում է ավշային ուղիներով և ավշահանգույցների մեծացումը կանխորոշում է ծանր սիստեմոտոքսիկ ազդեցություն)
կծածի հետքեր․ թունավոր ժանիքների երկու կամ մեկ կետային ատամնա հետքեր, իսկ կրկնակի կծածի դեպքում` բազմակի կետային կամ քերծված վերքերի տեսքով,երբեմն նաև ատիպիկ, առանց բնորոշ ատամնահետքերի,
թունավորումը վկայող տեղային բնորոշ նշաններից են հարաճուն այտուցը, կարմրությունը, կապտուկները, արյունազեղումները, էկխիմոզները, բուլաները, մեռուկային օջախները:
 

Համակարգային ազդեցություն (5 րոպեից – մի քանի ժամերի ընթացքում)

տագնապ, ընդհանուր թուլություն, գլխապտույտ,ծանր դեպքերում՝ գիտակցության ընկճում
սրտխառնոց, փսխումներ, մետաղական համ բերանում, փորացավ, գլխացավ, դող, գերքրտնություն
հաճախաշնչություն,հաճախասրտություն, արյան ճնշման անկում
ծանր դեպքերում՝ արյան մակարդելիության խանգարման, հեմոլիզի նշաններ
կոագուլոպաթիայի, երկրորդային արյունազեղումների, դեպի կծած վերջույթ հեղուկի արտանետման հետևանքով զարգացող հիպովոլեմիան և/կամ թույնի ուղղակի ազդեցությամբ պայմանավորված
վազոդիլատացիան/սրտամկանի ընկճումը կարող են հանգեցնել ծանր շոկի:
 

Ի՞նչ անել եթե խայթել է օձը

պառկեցնել տուժածին,
հորդորել, հանգստացնել, բացատրել, որ չշարժի կծած վերջույթը,
անշարժեցնել կծած վերջույթը ֆունկցիոնալ դիրքով, կծած վերքը պահելով սրտի մակարդակին հավասար դիրքում (վերջույթի ցածր դիրքը կնպաստի այտուցի ավելացմանը, իսկ բարձր դիրքը՝ թույնի արագ
ներթափանցմանը),
կծած հատվածից հեռացնել սեղմող/ճնշող հագուստը,կապերը, կոշիկը, մատանիները և այլ․ պետք չէ հանել չճնշող հագուստը, մաքսիմալ պակասեցնելով ավելորդ շարժումները և թույնի արագ տարածումը,
չափել և նշել այտուցի մաքսիմալ տարածման սահմանը՝ հետագա համեմատության համար:
 

Օձի խայթոցի դեպքում արգելված են հետևյալ միջամտությունները

բերանով կամ մեխանիկական սարքով թույնի արտածծում,
կտրվածքներ վերքի շրջանում,
վերքի այրում,
սառցեպարկեր դնելը,
ճնշող վիրակապ,
լարան,
վերքի մշակում կամ լվացում (եթե հիվանդանոց տեղափոխելը տևում է < 1 ժամ),
ալկոհոլի ընդունում:
 

Հավաքագրել անամնեզ

ճշտել դեպքի վայրը և ժամը,
ճշտել դեպքի հանգամանքները՝ արդյոք առկա է նաև վնասվածք,
հնարավորինս ճշտել օձի տեսակը, օգնում են դիգիտալ նկարները,
ճշտել մինչև բժշկական փուլում ցուցաբերած բուժօգնությունը,
ճշտել արդյոք առկա են ուղեկցող հիվանդություններ և ռեգուլյար ընդունվող դեղորայք(ասպիրին, բետա պաշարիչ, ոչ ստերոիդ հակաբորբոքային, հակամակարդիչ դեղամիջոցներ), որոնք կարող են խանգարել
կլինիկական գնահատմանը կամ բուժմանը,
ճշտել, ստացել է արդյոք հակափայտացման պատվաստումը, եթե ոչ, ապա ձեռնարկել անատոքսինի ներարկումը:
Կենսական ցուցանիշների մոնիտորինգ

գիտակցություն, շնչառություն, պուլս, սրտի ռիթմ, զարկերակային ճնշում, մարմնի ջերմություն, դիուրեզ,
ապահովել վերջույթի շարունակական անշարժեցումը, չափել և նշել ավելացող այտուցի սահմանները,
բոլոր տուժածները ենթակա են հոսպիտալիզացիայի և նվազագույնը 12 ժամ վերահսկողության և պետք է տեղափոխվեն մոտակա բուժհաստատույթուն, որտեղ հասանելի է հակաթույնը:
Հակաթույնի ներարկման բացարձակ ցուցումներ են՝

արտահայտված տեղային և համակարգային ախտանիշների առկայությունը
տեղային այտուցների արագ հարաճը առաջին 2-4 ժամերի ընթացքում վերջույթի կեսից ավելին(վերին վերջույթի դեպքում դաստակից վեր, ստորինի դեպքում՝ կոճից վեր),
շոկը,
աղեստամոքսային ախտանիշներ,
նյարդաբանական ախտանիշներ:
Ըստ կլինիկայի՝ այս տարի նախորդ տարիների համեմատ՝ օձի խայթոցի դեպքերը զգալիորեն նվազել են:

Լրահոս

Վայքում ՔՊ-ն ստանում է ձայների 96.12%-ը. Նոր տվյալներ են հրապարակվել
Գավառում «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 81.3%-ը
ՔՊ-ն ամենաքիչ քվեները ստացել է Եղեգնաձորում, ամենաշատը` Վայքում ու Արմավիրում. արդյունքները ըստ ՏԿԵ նախարարի
Սկանդալ ընտրություններից առաջ․ ԶԼՄ-ները բացահայտել են «Մոսադի արքայազնի» հետ Նեթանյահուի գաղտնի հանդիպման մանրամասները
Մեղրիում, Քաղաքացիական պայմանագիրը ստացավ 70% վստահություն՝ Սերգո Գալստյանի գլխավորությամբ. ՔՊ
Միգրացիայից մինչև ինքնիշխանություն․ Մարին Լը Պենը ներկայացրել է «Ֆրանսիայի վերածննդի» ծրագիրը
«Քարի լիճ» տանող ավտոճանապարհին արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ բնակավայր
Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է
«Նրանք նմանակում են Բերիային». Մասկը պատասխանել է իր ձերբակալությունը պահանջող քննադատներին
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայն
Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայն
Կիրանցում ՔՊ-ն ստացել է ձայների 88.89%-ը. Վահագն Ալեքսանյան
Axios․ Նեթանյահուն խնդրել է Թրամփին կրկին աջակցել իրեն Իսրայելում ընտրություններից առաջ
FT-ի հարցումը․ Ամերիկացիների մոտ 70%-ը մտահոգված է Թրամփի վարչակազմում առկա կոռուպցիայով
Սենատոր Ադամ Շիֆը պահանջել է կանչել Պենտագոնի ղեկավարին՝ Ուկրաինայում Starlink-ի խափանումների պատճառով
«Հարվածը կլինի հանկարծակի». իրանցի լրագրողը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակման մասին
«Իրանի հզորության խորհրդանիշը». ՌԾՈւ հրամանատարը գնահատել է Հորմուզի նեղուցի պաշտպանությունը
Ամենաբարձր ցուցանիշը Ստեփանավանում է՝ 58.36%. ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 17.00–ի դրությամբ
Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է. Սպուտնիկ Արմենիա

Լրացուցիչ նորություններ

...

Ջուր չի լինելու. Հասցեներ

ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն

Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ

Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից

5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին

Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել

Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին

ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել

Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին

Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմին

Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ

Ամպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթին

Չի՛ կարող լինել խաղաղություն, եթե դրա լուծումները չեն տրվում. Նարե Արամյան

Մեր պետությունը այնպիսի քաղաքականություն է որդեգրել, որ ոչ մի ձև Արցախի հարցը չեն բարձրացնելու

Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել

Պատերազմ, ճգնաժամ, բռնություն․ ինչպիսի՞ սերունդ է մեծանում․ հոգեբանի մեկնաբանությունը

HAYRIK HARVEST․ նոր միջազգային գաստրոնոմիական նախագիծ, որը միավորում է տարբեր խոհարարական մշակույթներ Երևանում