Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան հուլիսի 24-ին կայցելեն Չինաստան։
Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։«Չինաստանի և Եվրոպայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Եվրոպական խորհրդի նախագահ Կոստան և Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենը հուլիսի 24-ին կայցելեն Չինաստան», – ասվում է Չինաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Ինչպես նշվում է, եվրոպական պատվիրակության այցի ընթացքում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հանդիպումներ կունենա Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարների հետ։
Բացի այդ, Պետական խորհրդի վարչապետ Լի Ցզյանը նրանց հետ կանցկացնի Չինաստան-ԵՄ 25-րդ գագաթնաժողովը։