Իրանի հյուսիսային Գիլան նահանգի Ռաշտ քաղաքում գազի պայթյունից երկհարկանի շենքի փլուզման հետևանքով առնվազն 18 մարդ է վիրավորվել, հայտնել է քաղաքային հրշեջ ծառայության ղեկավար Շահրամ Մոմենին։
«Մի քանի ժամ առաջ Ռաշտի Բահոնար փողոցում գազի պայթյունի հետևանքով ավերվեց երկհարկանի շենք, որտեղ տեղակայված էին ոսկերչական խանութ, օտար լեզուների դպրոց և խաղային ակումբ։
Այս միջադեպի հետևանքով վիրավորվել է առնվազն 18 մարդ», – Մոմենիի խոսքերն է մեջբերում իրանական «Մաշրեք Նյուզ» լրատվական գործակալությունը։