Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ալիևին հոդաբաշխ պատասխան տվեք. Եկեղեցու ներքին գործերին միջամտելու իրավունք չունեք. Սերովբե Սրբազան


Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ.Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․


«Պարոն Փաշինյան, ՀՀ հարգարժան վարչապետ,

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ապրող ու գործող կառույց է, հայ եկեղեցականներն էլ` այդ սրբազան հաստատության սպասավորները։ Մենք ծառայում ենք Աստծուն եւ մեր հավատավոր ժողովրդին։ Մեր ծառայության ճամփին վստահաբար ունենում ենք բազում սայթաքումներ, սխալներ ու բացթողումներ, գործում ենք մեղքեր (հուսամ` ոչ աններելի)։ «Ով իցէ մարդ, որ կեցցէ եւ ոչ մեղիցէ»,- ասում է Սուրբ Գիրքը։

Ի տարբերություն մարդկանց, Աստված մեզ տեսնում է ոչ միայն դրսից, այլ նաեւ` ներսից, գիտի մեր ով ու ինչ լինելը։ Իմիջիայլոց` գիտի նաեւ ձեր բոլորի ով ու ինչ լինելը։ Մենք էլ, դուք էլ` Աստծուն ապացուցելու, առավել եւս` համոզելու, ոչինչ չունենք։ Աստված գիտի մեր ոչ միայն անցյալն ու ներկան, այլ նաեւ գալիք ապագան։

Ես էլ մարդ եմ, Դուք էլ մարդ եք։ Եկեք, ոչ ես Ձեզ կամ ձեզնից որեւէ մեկին դատեմ, ոչ էլ Դուք` ինձ կամ իմ հոգեւոր եղբայրներից որեւէ մեկին։ Դատելը թողնենք Աստծուն, իսկ մենք օգտվենք մեր քննադատելու իրավունքից։

Ասում եք, որ Դուք հավատացյալ եք եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետեւորդ։ Ձեր քրիստոնյա լինելու մասին չեմ ուզում որեւէ բան ասել, քանզի ուզում եմ հավատալ Ձեր խոսքին։

Ուզում եմ հավատալ նաեւ Ձեր հավաստիացմանը, որ Հայ Եկեղեցու հավատացյալ հետեւորդ եք։ Այս ուղղությամբ ունեմ սակայն հարցեր։

Հայ Եկեղեցու հետեւորդ եմ ասելը խոսքով չի լինում, այլ կան մի քանի հիմնական նախապայմաններ.

1․ Մկրտություն։ Որեւէ մեկը չգիտի, Դուք մկրտված ե՞ք կամ ոչ։ Ունե՞ք Սուրբ Մկրտության վկայական։ Ի՞նչ կասեք այս մասին։

2․ Հայ Եկեղեցու վարդապետության, ինչպես նաեւ առաքելական հաջորդականությամբ փոխանցված նվիրապետության ընդունում։

3․ Քանի որ արդեն վաղուց չափահաս եք եւ ապրում եք մի կնոջ հետ, ուրեմն` օրինավոր ու Եկեղեցու կարգ ու կանոնով նվիրագործված Սուրբ Ամուսնություն, որն Եկեղեցու յոթը սրբազան խորհուրդներից մեկն է։ Ի՞նչ կասեք այս մասին։

4․ Պարտավորություն` զավակներին դաստիարակել քրիստոնեաբար` ըստ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ուսմունքի ու վարդապետության։ Ինչպես արդեն հասկանալի պիտի լինի շարադրվածից, քրիստոնեական կյանքով ապրելու եւ Հայ Եկեղեցու հետեւորդ լինելու առաջին, բայց ոչ միակ, նախապայմանը վերստին ծնունդն է Եկեղեցու սուրբ ավազանից, այսինքն` Սուրբ Մկրտությունը։ Ձեր երեխաները մկրտվա՞ծ են։ Ի՞նչ կասեք այս մասին։

5․ Սուրբ Պատարագի կանոնավոր մասնակցություն եւ Սուրբ Հաղորդության ընդունում։ Կասեք, ե՞րբ եք վերջին անգամ մասնակցել Սուրբ Պատարագի, կատարել խոստովանություն եւ ստացել Սուրբ Հաղորդություն։

Կան ուրիշ չափանիշներ եւս, սակայն չծանրաբեռնեմ այս գրությունս։

Այս հիմնական չափանիշների լույսի ներքո` Դուք որոշեք, թե արդյոք Հայ Եկեղեցու հետեւորդ եք կամ ոչ։ Եթե` այո, ուրեմն` որպես նույն Եկեղեցու հետեւորդ եկեղեցականներիս քննադատելու, մեզնից պահանջելու, մեզ ավելի լավը տեսնելու ակնկալիք ունենալու, մեզնից մեր ուխտին հավատարիմ լինելու պահանջ ներկայացնելու իրավունք ունեք, ճիշտ այնպես ու այն նույն չափով, որ ունեն Առաքելական մեր Եկեղեցու միլիոնավոր այլ հետեւորդներ։ Սակայն Ձեր գրառումներից այլ հոտ է գալիս, այնպես է թվում, թե Ձեր նպատակն ակնհայտորեն այլ է։

Նախորդ խորհրդարանական ընտրություններին մասնակցած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը ձեր քաղաքական ուժին մանդատ է տվել ձեւավորել խորհրդարանական մեծամասնություն եւ կազմել կառավարություն Ձեր գլխավորությամբ։ Վստահ եմ, ինձնից լավ գիտեք Ձեր իրավասություններն ու պարտականություններ։ Հիշեցնեմ միայն, որ Եկեղեցու ներքին գործերին միջամտելու իրավասություն Դուք չունեք։

Բայց այ, ադրբեջանական սուլթան Իլհամ Ալիեւին համարժեք կամ գոնե ինչ-որ հոդաբաշխ պատասխան տալու իրավասություն կամ պարտականություն Դուք ունեք։ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը ոչ թե սպասում է, որ Դուք հրապարակներում «հոգեւոր հանդիպում» կազմակերպեք, այլ սպասում է լսել Ձեր պատասխանը Ալիեւի վերջին բարբաջանք-հոխորտանքներին.
«Ադրբեջանցիները չպետք է հայ սահմանապահի երես տեսնեն», փոխադարձաբար` «Ինչ վերաբերում է մեզ (իմա՝ Ադրբեջանին)` մեր տարածքում ո՛չ արտաքին օպերատոր է լինելու, ո՛չ էլ վարձակալություն»։

Իսկ եկեղեցիներում կատարվող ամենօրյա առավոտյան եւ երեկոյան ժամերգությունները, եւ հատկապես կիրակնօրյա Սուրբ Պատարագը, հավատացյալի համար «հոգեւոր հանդիպում» են, նախ` Աստծո հետ, ապա նաեւ իր հավատակից հայրենակցի հետ։ Դուք էլ, ցանկության դեպքում, կարող եք մասնակցել նրանց»։

Լրահոս

Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին
Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ
Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին
Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին
Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազը
Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին
Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համար
Հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին
Առողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին
Դագաղներով իշխանության եկածները հուզվում են․ Սուրենյանց
Մոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվել
Փաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-ից
Ոջիլներ՝ խցերում, մահվան մթնոլորտ՝ Նուբարաշենում․ ի՞նչ է կատարվում բանտի պատերի ներսում
Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունը
Հայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածություն
Կիբերհարձակում Գերմանիայի ռազմական անօդաչուների արտադրողի դեմ․ բանակը դադարեցրել էր դրանց թռիչքները
513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ Մոսկվայում
Վարչապետը փորձագետներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացումները

Լրացուցիչ նորություններ

...

Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին

Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին

Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազը

Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համար

Մոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվել

Կիբերհարձակում Գերմանիայի ռազմական անօդաչուների արտադրողի դեմ․ բանակը դադարեցրել էր դրանց թռիչքները

513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ Մոսկվայում

Բրուքլինում բնակելի շենքի փլուզման հետևանքով երկու երեխա է մահացել

Զելենսկին հայտարարել է, որ Starshield համակարգը սահմանափակումներ է պահպանում Ուկրաինայի համար

Խարդախության մեջ մեղադրվող Լեհաստանի փոխարտգործնախարարը հրաժարական է տվել

Իրանն ընդդեմ ԱՄՆ-ի, Պուտինի գաղտնի խաղերն ու Վաշինգտոնի քաղաքական պայթյունը․ ի՞նչ է կատարվում

Ֆոն դեր Լայենը հրաժարվել է պատասխանել Ուկրաինայի վերաբերյալ հարցերին ԵՄ գագաթնաժողովում

ԻՀՊԿ․ Հորմուզի նեղուցում ականի վրա պայթել է գազատար նավը

Չեխիան կարող է Ուկրաինային մատակարարել 16 Skyfox ուսումնական ինքնաթիռ

Թրամփը չի բացառել Կուբայի դեմ ռազմական գործողությունը մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը

Քուշները նշել է, որ շուտով կհայտարարվի նոր բանակցությունների ժամանակացույցը

Թրամփ. ԱՄՆ-ը կխուսափի Իրանի դեմ ավելի խիստ միջոցներ ձեռնարկելուց

Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել

Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել

ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ