Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանները լրագրողների հետ զրույցում պատմել են, թե ինչ է ասել Միքայել Սրբազանը դատական նիստի ժամանակ:Նա հայտարարել է․
«Եթե կալանավորեք, էլի շնորհակալ եմ Աստծուն, որովհետև փորձության միջով եմ անցնում»։Պաշտպանական կողմը նշում է, որ Սրբազանի նկատմամբ կալանքի միջնորդությունը խտրականություն է:
Ավելին` նա կամավոր ներկայացել է Քննչական կոմիտե, ինչը նշանակում է, որ չի թաքնվում։