Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$640.27

BTC

$105271

ADA

$0.581341

ETH

$2406.75

SOL

$143.9

14 °

Yerevan

13 °

Moscow

31 °

Dubai

15 °

London

28 °

Beijing

14 °

Brussels

30 °

Rome

28 °

Madrid

BNB

$640.27

BTC

$105271

ADA

$0.581341

ETH

$2406.75

SOL

$143.9

14 °

Yerevan

13 °

Moscow

31 °

Dubai

15 °

London

28 °

Beijing

14 °

Brussels

30 °

Rome

28 °

Madrid

Ու մի զարմացեք, որ մարդիկ սկսում են մտածել, որ տակը ուրիշ բան կա. Արմեն Աշոտյան


Երկրում մոլեգնող բրոունյան շարժման ֆոնին, կապված եկեղեցու դեմ շարունակվող եղկելի արշավի, Սամվել Կարապետյանի դեմ անբարո քաղաքական հետապնդումների, Նիկոլի` Թուրքիա կատարած «ուխտագնացության» և Իրանի դեմ սանձազերծված պատերազմի հետ, քաղաքական օրակարգում իր տեղը զբաղեցրած իմպիչմենտի թեմայի շուրջ քննարկումները նոր երանգներ են ստանում։

Նիկոլին օր առաջ պաշտոնազրկելու հարցի արդիականությունը հրապարակավ չվիճարկելով՝ ընդդիմադիր դաշտի մեր խորհրդարանական գործընկերները, սակայն, առիթը բաց չեն թողնում անգամ այս վիճակում մեր հասցեին խայթոցներ արձակելու՝ շարունակելով պառակտող միջավայր կերտել հականիկոլական ճամբարում և ջլատել ընդդիմադիր, առանց այդ էլ՝ տրոհված ուժերը։

Փորձելով խուսափել բուն խնդրի՝ Նիկոլին հեռացնելու հրամայականի, քննարկումներից և իմպիչմենտը տորպեդահարելու իրենց բուն պատճառների ազնիվ հանրայնացումից, մեր գործընկերները իրենց հարցազրույցներում շեշտադրում են անում երկրորդական, տեխնիկական, արարողակարգային հարցերի վրա՝ երբեմն բացահայտ դիմելով ակնբախ սոփեստությանը։

Ստորև անդրադառնամ նրանց հիմնական «արգումենտներին».

1.«Տեսա՞ք, որ իմպիչմենտն ի սկզբանե հենց հանրապետականների պլանն էր»: Մի կողմ եմ դնում եմ, որ անգամ ժամանակագրական առումով դա այդպես չէ։ Դիցուք, իրենք ճիշտ են և Հանրապետականն է իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու գաղափարի «քավորը»։ Ու ի՞նչ։ Վա՞տ բան ենք առաջարկում։ Նիկոլի դեմ չէ՞։ Իշխանափոխությանը միտված չէ՞։ Սահմանադրական չէ՞։ Թե՞, ինչպես դուք եք սիրում ասել, բոլոր նախորդ նախաձեռնությունները «ձերն» էին, ու հիմա պրիմիտիվ քաղաքական խանդի տեսարաններ եք սարքում ու խոչընդոտում գործընթացը։

2. Ասում են` «Հանրապետականները ազնիվ չեն, բանակցությունների ընթացքում հրապարակեցին իրենց ստորագրությունները»։ Այստեղ էլ մեր գործընկերները, մեղմ ասած, խորամանկում են։ Որովհետև իրականում նեղվել են ոչ թե մեր պատգամավորների կողմից 6՝ իրական իմպիչմենտի համար հավաքած ստորագրություն հընթացս հանրայնացնելու փաստից, այլ այն հանգամանքից, որ իրենք ուզում էին առաջինը հրապարակել իրենց ни о чём ստորագրացանկը և այդպիսով ավելի խորը մոլորության մեջ գցել առանց այդ էլ ներընդդիմադիր գզվռտոցից գլուխ չհանող հանրությանը։

3. Ասում են` «Իմպիչմենտի գիրծընթացը մեր դեմ է, ոչ թե Նիկոլի»։ Սա, երևի, բոլոր հնչեցվող սոփեստությունների գլուխգործոցն է։ Թե ինչպե՞ս է առկա բաց խաղի պարագայում Նիկոլին անվստահություն հայտնելու գործընթացը հարվածում մեր գործընկերներին, կարող են կռահել միայն սկանդինավյան դիցարանի աստվածները։

Մենք ի՞նչ մեղք ունենք, որ դուք երկրորդ նախագահին առաջադրել չեք ուզում, իսկ ձեր շարքերում առկա 2-3 շատ ուժեղ թեկնածուներից որևէ մեկին առաջ բերելը, երբ Ռոբերտ Քոչարձանը չի առաջադրվում, ձեզ համար մահացու մեղքերի շարքից է։

4. Ասում են` «Մեզ հստակ ծրագիր չեն ներկայացրել»։ Սա ասելով, մեր գործընկերները միանգամից անցնում են Հայրենիքի փրկության շարժման (ՀՓՇ) և «Դիմադրության» շարժման հետ իրականությանը չհամապատասխանող զուգահեռներին։ Չեմ ուզում սխալ հասկացվել, ուստի այս ձևաչափով շատ չեմ խորանա, բայց մի բան պարզ է. նախորդ շարժումները հաջողությամբ չպսակվեցին, ուստի, որևէ մեկին ձախողումների մեջ չմեղադրելով, «մենք ծրագիր ունեինք, իսկ դուք չունեք» թեզը ընկերաբար խորհուրդ կտամ չորացնել, ծալել ու դնել մի շատ հեռավոր դարակում։

5. Ասում են` «ՔՊ-կանները չեն միանա իմպիչմենտին»։ Եթե նախորդ թեզերը բացարձակ անհիմն էին, ապա այս դեպքում խոսք է գնում հավանականության և հնարավորությունների մասին, որոնց շուրջ կարող է բացվել տարաբնույթ սպեկուլյացիաների լայն դաշտ։ Սակայն անհերքելի է այն փաստը, որ նույն նոյեմբերի 9-ից հետո ՔՊ-ն լքած մի շարք պատգամավորներ եղան, որոնցից մեկը, օրինակ, շատ ակտիվ և տեսանելի աշխատանք է կատարում հենց «Հայաստան» դաշինքում՝ այս պահին դառնալով այդ խմբակցության թիվ մեկ կին գործիչը։ Ուստի, հավանական է, որ հանրային ճնշման և սպառնացող նոր ֆորս-մաժորների պարագայում իմպիչմենտը կարող է «Դամասկոսի ճամփա» բացել նաև այլ, այս պահին իշխանական պատգամավորների համար։

Ու մի զարմացեք, որ այսքանից հետո մարդիկ չեն հասկանում, թե իրականում ինչո՞ւ մի ընդդիմադիր խմբակցությունը փաստացի չի միանում մյուսի հականիկոլական նախաձեռնությանը, մանավանդ, որ նախաձեռնող Հանրապետականը հայտարարել է, որ իր վրա է վերցնում գործընթացի քաղաքական պատասխանատվությունը։

Ու մի զարմացեք, որ մարդիկ սկսում են մտածել, որ տակը ուրիշ բան կա, որ իրենց հետ ազնիվ չեն։ Ես, իհարկե, կարող եմ կռահել, թե չստորագրելու տակն իրականում ինչ կա։

Բայց այդ մասին դեռ չեմ գրի՝ շարունակելով վայելել իրականությունը քողարկելուն ուղղված հերթական անկեղծ հարցազրույցների շարքը։

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Ձորաղբյուր» ՏԿՀ

23.06.2025

Լրահոս

Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ կլինեն հունիսի 24-ին
Իսրայելը մտադիր է մոտ ժամանակներս ավարտել Իրանի դեմ ռազմական գործողությունը և այդ մասին ծանուցել է ԱՄՆ-ին. Reuters
Թրամփ. Իրանի հարվածներից ոչ մի ամերիկացի չի տուժել
Վախենալու աստիճանի անադեկվատ ենք գնահատում իրողությունները, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին սպառնալիքների հարցում․ Պիպոյան
Ու մի զարմացեք, որ մարդիկ սկսում են մտածել, որ տակը ուրիշ բան կա. Արմեն Աշոտյան
Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ ստեղծվել են անվճար փաստաբանական խմբեր
Մակրոնը համերաշխություն է հայտնել Կատարին
Կիրկորովը երևացել է վիրակապով. երկրպագուները անհանգստացած են
Միայն դիվանագիտությունը կարող է երաշխավորել, որ Իրանը միջուկային զենք չի ունենա. Գրոսսի
«Իրանը կպարտվի մի դեպքում. 4 երկիր պատրաստ է Իրանին միջուկային զենք տալ» (տեսանյութ)
Հարյուրավոր երեխաների ֆուտբոլային ապագան շարունակում է մնալ անորոշ․ Գյումրիի «Շիրակը» հայտարարություն է տարածել
Ջենիֆեր Էնիսթոնի կյանքի երեք կարևոր դասերը՝ մայրիկից
Սամվել Կարապետյանի հետ կատարվածը՝ մեծ գործընթացի մաս. Կրեմլը լուրջ պլաններ ունի. Արմեն Բադալյան (տեսանյութ)
Հետևել ենք Հ 13 ավտոճանապարհի 4.4 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին. Դավիթ Խուդաթյան
Դևիդ Բեքհեմը ուղերձ է հղել արքայազն Ուիլյամին
Ինչ կապ ունի ՌԴ-ում ձերբակալված բանդան Խաչատուր Սուքիասյանի հետ. Նաիրա Զոհրաբյանի բացահայտումները (տեսանյութ)
Մեքենաս տակնուվրա են արել, ապակին կոտրել, թանկարժեք հեռախոսս տեղում է մնացել․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
Հայտնի է՝ ինչպիսին կլինի Իրանի պատասխանը ԱՄՆ-ին (տեսանյութ)
Բեզոսի հարսանիքի կազմակերպիչները արձագանքել են Վենետիկի բողոքներին
Ս. Կարապետյանը կալանավորվել է վարչախմբին քննադատելու պատճառով. ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ

Լրացուցիչ նորություններ

...

«Իրանը կպարտվի մի դեպքում. 4 երկիր պատրաստ է Իրանին միջուկային զենք տալ» (տեսանյութ)

Սամվել Կարապետյանի հետ կատարվածը՝ մեծ գործընթացի մաս. Կրեմլը լուրջ պլաններ ունի. Արմեն Բադալյան (տեսանյութ)

Ինչ կապ ունի ՌԴ-ում ձերբակալված բանդան Խաչատուր Սուքիասյանի հետ. Նաիրա Զոհրաբյանի բացահայտումները (տեսանյութ)

Մեքենաս տակնուվրա են արել, ապակին կոտրել, թանկարժեք հեռախոսս տեղում է մնացել․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)

Ս. Կարապետյանը կալանավորվել է վարչախմբին քննադատելու պատճառով. ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ

Ինչ կանեն մյուս կրոնական կազմակերպությունները,եթե Փաշինյանը որոշի նրանց «կուսությունն» էլ ստուգել (տեսանյութ)

Առանց քաղաքական կամքի և պատրաստվածության միշտ պարտված ես բոլոր ասպարեզներում. Արա Պապյան (տեսանյութ)

Հոկտեմբերին Սոչիում կկայանա հայկական անշարժ գույքի առաջին ցուցահանդեսը

Մշտապես աչքի եք ընկել բացառապես իշխանահաճո որոշումներ կայացնելու վարքագծով. Կարապետյանը՝ դատավորին

Փաշինյանին Ստամբուլում ճաշ չեն տվել

Էդգար Ղազարյանը դատի է տալիս ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանին

Իշխանությունների հակաեկեղեցական արշավն ուղիղ հարված է հայոց պետականությանը․ Կաթողիկոս (տեսանյութ)

«Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին»․ Սամվել Կարապետյանի ուղերձը

Ազգային բարերար Սամվել Կարապետյանի դեմ իրականացվեց անօրինական հետապնդում. Գարեգին Բ

Իշխանությունները խնդիր ունեն վերացնել մեր ազգային դիմագիծը․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)

Տեր Հակոբ Քահանան արձագանքել է Եկեղեցու դեմ արշավին․ «Ներկացնում են իրենց անձնային որակները» (տեսանյութ)

Ազգը պառակտում են, նրանք շատ հեռու են քրիստոնեական արժեհամակարգից․ Տեր Ասողիկ (տեսանյութ)

Էժան մանիպուլյացիան չի՛ աշխատի, թե՛ ամուսնացյալները, թե՛ կուսակրոնները Եկեղեցում միաբան են․ Տեր Եսայի (տեսանյութ)

Բագրատ Սրբազանի ուղերձը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից (տեսանյութ)

Փաշինյանը միացել է Իրանի դեմ Էրդողանի ու Ալիևի դավադրությանը. թիրախում Սյունիքն է. Էդգար Ղազարյան (տեսանյութ)