Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Պատվաստումների շնորհիվ ՀՀ-ում 20 վարակիչ հիվանդություն կառավարելի է


Իմունականխարգելման շաբաթվա շրջանակում իրականացված մի շարք միջոցառումներն ու տեղեկատվական արշավներն ամփոփվել են երկօրյա դասընթաց-սեմինարով: Առողջապահության նախարարությունը, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ, իմունականխարգելման և պատվաստանյութերի թեմաների լուսաբանման վերաբերյալ դասընթաց է կազմակերպել լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։

«Պատվաստումների շնորհիվ` մեր երկրում 20 վարակիչ հիվանդություն կառավարելի է: Դրանց շնորհիվ է, որ աշխարհում էլիմինացված է բազմաթիվ կյանքեր խլած բնական ծաղիկը, Հայաստանը ազատ երկիր է պոլիոմելիտի առումով, 2007-2023թթ. չեն արձանագրվել կարմրուկի և կարմրախտի տեղական դեպքեր»,- ընդգծել է ԱՆ ՀՎԿԱԿ գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը:

Նա նշել է, որ մեր երկրում մեկ տարեկաների շրջանում պատվաստումներում ընդգրկվածությունը գրեթե 93% է, իսկ վերջերս ներդրված ջրծաղիկի դեմ պատվաստանյութով արդեն պատվաստվել է շահառու խմբի 13%-ը։ ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդհարթա Դատտան կարևորել է Հայաստանի առողջապահության նախարարության գործուն ջանքը իմունականխարգելման հարցում։

«Վերջին 50 տարիների ընթացքում մոտ 154 միլիոն մարդ փրկվել է դիֆթերիայից, կարմրուկից, կարմրախտից, կապույտ հազից և այլ վարակիչ հիվանդություններից՝ պատվաստանյութերի շնորհիվ։ Պատվաստանյութերի հավասար հասանելիությունը պարզապես նպատակ չէ, այլ` իրավունք։ Եվ դուք՝ որպես կարծիք ձևավորողներ, ունեք այս կարևոր պարտականությունը՝ մարդկանց տրամադրելու ապացույցների վրա հիմնված, գիտականորեն ապացուցված տեղեկատվություն՝ այդպիսով աջակցելով առողջապահության նախարարության և ԱՀԿ-ի ջանքերին այս շատ կարևոր և կյանքեր փրկող գործում»,- դիմելով լրատվամիջոցներին` նշել է Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ դոկտոր Սիդհարթա Դատտան։

Առողջապահության ոլորտում ապատեղեկատվության կառավարման, իմուն-իրազեկման գործընթացում մեդիայի դերի, նոր պատվաստանյութերի, ռազմավարությունների ներդրման և գիտական փաստերի մասին են խոսել ՀՎԿԱԿ մասնագետները: Դասընթացը լրագրողների համար հնարավորություն էր առանձին հարցազրույցներ կազմակերպելու, տարատեսակ հարցադրումներ անելու, պատվաստանյութերի վերաբերյալ միֆերի մասին մասնագիտական պատասխաններ ստանալու:

Լրահոս

Մոսկվայից արձագանքել են Երևանի՝ երկաթուղու վերաբերյալ առաջարկին
Կարևոր
Երկաթուղային գծերը խաղերի, զբոսանքի և ժամանցի վայր չեն. ՀԿԵ-ն հայտարարություն է տարածել
Հայաստանը մեր ամենավստահելի հարևանն է․ Փույա Հոսսեինի (տեսանյութ)
ՀՀ–ն միջանցք է դառնում, TRIPP-ը աշխարհաքաղաքական ռումբ է. Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
ՌԴ-ն կարող է վերականգնել Հայաստանի երկաթուղին․ Միրզոյան. Թրամփի կտրուկ որոշումը՝ Իրանի հարցով
Բալանսի բացակայությունը կարող է խաթարել մեր երկրների անկախությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Խաչատրյանի ձերբակալության մասին տեղեկությունը հաստատվել է ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրությամբ
Ռուսաստանը սրում է հարձակումները Ուկրաինայի խաղաղ բնակչության վրա․ Կայա Կալաս
Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
ԱԱԾ-ի «պադվալում» նոր տեղե՞ր են բացում․ նոր կալանավորումներ են սպասվում
#ՈՒՂԻՂ․ Մարիա Զախարովայի ճեպազրույցը
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում մասնակցում է Շանհայի համագործակցության կազմակերպության նիստին
Պետք է բացառենք զինված հակամարտությունների ցանկացած հրահրում. Պուտին
Ուկրաինան ու Ռուսաստանը միմյանց հարվածներ են հասցրել
Բիշքեկում հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը. քննարկել են խաղաղության օրակարգը
Հայտնի է՝ որ հասցեներում կդադարեցվի էլեկտրամատակարարումը
Brent նավթի գինը բարձրացել է՝ մեկ բարելը մինչև 91,46 դոլար
Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի Պաշտպանական ազգային քոլեջի պատվիրակությանը
Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի և դպրության օրը
«Ժողովուրդ». Փաշինյանի քավորի պաշտոնը պետք է մնա ՔՊ-ին. ընդդիմադիրները՝ փաստի առաջ

Լրացուցիչ նորություններ

...

ԱԱԾ-ի «պադվալում» նոր տեղե՞ր են բացում․ նոր կալանավորումներ են սպասվում

«Ժողովուրդ». Փաշինյանի քավորի պաշտոնը պետք է մնա ՔՊ-ին. ընդդիմադիրները՝ փաստի առաջ

«Իրավունք». Ուժեղների վիճակը մարզերում նախանձելի չէ. «Էդքան էլեկտորատ ունեին մարզերում, սաղին փակել տվին»

«Փաստ». Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական

«Ժողովուրդ». Բիշքեկ մեկնելուց առաջ Ալեն Սիմոնյանը փորձում է «խմբագրել» Ռուսաստանի մասին իր խոսքերը

«Հրապարակ»․ ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ-երում ռեւանշի գնալ, համայնքապետերին վախեցրել են

«Հրապարակ»․ ԱԱԾ-ի պադվալում տեղ են բացում․ նոր կալանավորումնե՞ր են սպասվում

«Իրավունք». «Չլնեմ-չիմանամ». Ինչ է հրահանգել Փաշինյանը թիմակիցներին Բիշկեքից առաջ

«Իրավունք». Ո՞ւմ են «կռիշավատ» անում ՔՊ–ականները Գյումրիում

«Փաստ». Աբովյանի ընտրությունների գլխավոր ինտրիգը. կառաջադրվի՞, արդյոք, Էդուարդ Բաբայանը

«Ժողովուրդ». Արցախի նախկին քննիչներն ու դատախազները թոշակի իրավունքի հարցում անորոշության մեջ են հայտնվել

«Ժողովուրդ». Առողջապահության համակարգում կադրային խառնաշփոթը չի ավարտվում

ՊՆ-ում «վհուկների որսը» շարունակվում է․ բարձրաստիճան գեներալների պաշտոնանկություններ են սպասվում

Ալեն Սիմոնյանի հայտարարությունները համարում ենք սադրիչ․ Զախարովա

«Հրապարակ»․ Ինչպես է ՊՆ-ն ամեն կերպ խոչընդոտել ոչ յուրային ընկերության չնախատեսված հաղթանակը տենդերում

Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ»

«Հրապարակ»․ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին

«Հրապարակ»․ ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում

«Հրապարակ»․ Ճամբարափոխ համայնքապետը` ՔՊ-ի թեկնածու

«Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ»