Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Չստացած դիպլոմից ստացած վնասվածքը․ Արմեն Աշոտյան

Այն, որ Փաշինյանի հանրային ելույթները, հատկապես՝ կրոնափիլիսոփայական, բարոյախրատական և անվտանգային ուղղություններով, ուղիղ սպառնալիք են ցանկացած բանական և բարոյական մարդու հոգեկան առողջության և ինտելեկտի համար, հանրահայտ դառը իրողություն է։ Տարաբնույթ միջազգային առիթներով նման կոնտենտը վաղուց է դարձել ազգային խայտառակություն (ՄԱԿ-ում նրա վերջին ելույթները՝ վկա)։Սակայն վերջերս ՀՀԿ-ի հետքերով և օրինակով ՔՊ-ի ստեղծած քաղաքական դպրոցում նրա քայքայիչ պրիմիտիվիզմը և մարտնչող մակերեսայնությունը սահմանել են նոր անտիռեկորդներ, այն էլ՝ մատղաշ սերնդի ներկայությամբ։

Այսօր իր երկար և բովանդակությամբ տոքսիկ խոսույթից կանդրադառնամ միայն անվտանգային թեմային, մասնավորապես՝ նրա ռազմական բաղադրիչին և բանակին։Փաշինյանը բառացի արտաբերեց դասական քաղաքագիտության ռահվիրաներին իրենց դագաղներում անվերջ պտտացնելու հսկայական ներուժ ունեցող կարծիք, այն է՝ «Եթե անվտանգության թիվ 1 գործիքը բանակն ա, ուրեմն անվտանգություն չունես», ու զարդարեց մտքերի այդ գոհարը նույնքան պրիմիտիվ և տխմար «օրինակներով»։

Շատ եմ ցավում, որ ժամանակից շուտ կյանքից հեռացած Բժեզինսկին և Կլաուզևիցը, Սուն Ցզին և Հաննիբալը, Քիսինջերն ու Պետրոս Առաջինը զրկված են մեր մեծն ստրատեգի այս ռազմավարական նորարարությունն ըմբոշխնելու հաճույքից։ Ավաղ, այս փայլատակումն արհամարհված կմնա ժամանակակից աշխարհի անվտանգային խնդիրներով խիստ մտահոգված Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, ԵՄ-ի, Իսրայելի, Իրանի և այլ լուրջ դերակատարների կողմից, և նիկոլական մարտնչող պրիմիտիվիզմը կրկին ամբողջությամբ կջարդվի բացառապես հայ ժողովրդի՝ խորքային մտածող երևակայող, իսկ իրականում՝ մտավոր բոբիկ փաշինյանական ամբիցիաների համար փորձադաշտ դարձած գլխին։

Խնդիրը դիտարկենք երկու մակարդակներում՝ լոկալ և գլոբալ։Լոկալ վերլուծության դեպքում միանգամից առաջ են գալիս 2018-ի իշխանազավթումից հետո ՀՀ ԶՈՒ նկատմամբ նրա համակարգային և կազմալուծող հարձակումները՝ «ելակ» օպերացիան, բոլոր մակարդակներում կադրային ջարդը, սպառազինությունների ձեռքբերման պլանի հանցավոր վերանայումը, ՀՀ ռազմական գործընկերների հետ ( ՌԴ և ՀԱՊԿ) հարաբերությունների սրումը, Ապրիլյան պատերազմի արդյունքների ռևիզիայի ձախողված փորձերը, Արցախյան ազատամարտի նենգ արժեզրկումները և այլն։ Սրանք մի կողմից՝ նպատակային կերպով քայքայում էին մեր անվտանգության ռազմական բաղադրիչը, մյուս կողմից՝ բանակի անունով էժան շոուներ հրամցնում (Աշոտ Փաշինյանի ծառայությունն Արցախում, ՍՈՒ-սելֆիները, Տավուշյան մարտերը = Սարդարապատ և այլն)։ Անգամ այսօր Նիկոլի ճամարտակություններին զուգահեռ՝ նրա ԱԽՔ-ը հայտարարում է, որ «Հայաստանը ամեն ինչ անելու է՝ ցանկացած հարձակման դեպքում պաշտպանվելու։ Եվ Հայաստանը միայն կարողություն է ձեռք բերում՝ պաշտպանություն կազմակերպելու նպատակով»։

Գլոբալ առումով, անշուշտ, ազգային անվտանգություն ասվածը բազմաբաղադրիչ երևույթ է և պահանջում է տարբեր համակարգերի և մեխանիզմների համադրություն, որոնց շարքում գեոպոլիտիկ անհանգիստ գոտիներում գտնվող ցանկացած երկրի համար առաջնային է մնում ռազմական ներուժը՝ դիվանագիտության և տնտեսության հետ միասին։Մի պահ պատկերացնենք, որ Նիկոլն իրավացի է (գիտեմ, դժվար է, բայց գործադրեք այդ ջանքը), և Հայաստանի անվտանգության համար առաջին պլանում են անվտանգային մնացած բաղադրիչները։

Հերթով գնանք.

1. Դիվանագիտություն։

2018-ից հետո Արցախյան բանակցությունները տապալած, մեր գլխին պատերազմ բերած, պատերազմի ընթացքում թշնամու վայրագությունները միջազգային հարթակներում անպատիժ թողած, հին ռազմավարական դաշնակցին արհամարհած և նորը ձեռք չբերած, ամբողջ աշխարհով «խաղաղություն» անարդյունք մուրացողների դիվանագիտությունը ՀՀ անվտանգության երաշխի՞ք է։ Լո՞ւրջ։

2. Տնտեսություն:
Արտաքին պարտքը կրկնապատկած, հարկային բեռը կտրուկ խստացնող, ռեէքսպորտի ասեղին հագած, ՏՏ ոլորտի փակվող ձեռնարկություններով, սեփական հողում արտասահմանյան ներդրողների անվտանգությունը չերաշխավորող, միջազգային տնտեսական վարկանիշներում հետ գլորվող, մեկ առևտրային գործընկերոջից կախվածությունը կրկնապատկածնե՞րն են տնտեսությունը դարձրել անվտանգային գործոն։ Իրո՞ք։

3. Դեմոգրաֆիա։

Արտագաղթը կտրուկ խթանած, խոստացված ներգաղթը չապահոված, 120 000 արցախցի հայրենակիցներին վանող, 5000-ից ավելի արական սեռի ռեպրոդուկտիվ տարիքի քաղաքացիների գլուխը կերածներո՞վ է ամրացել մեր ժողովրդագրական անվտանգությունը։ Ամեն…

4. Գյուղատնտեսություն։

Ճյուղային նախարարությունը փակած, գյուղացիների հոգսերը փաթաթած, Արցախի մթերքից և ցորենից մեզ զրկած, բրնձող ԱԽՔ-ով, չիրացվող և փտող բերքո՞վ են առաջ մղել մեր պարենային անվտանգությունը։ Անուշ…

5. Տեղեկատվություն։

Վրաստանի գյուղում հող փորելուց կաբելը վնասող տատիկով, Հ1-ի գլխավորությամբ պետպատվերի շրջանակներում գլուխների լվացմամբ, պերֆեկտ-թիվիներ բուծող, սեփական ժողովրդին բթացնող և Ալիևի և Էրդողանի արտահոսքերից իրականությանն առերեսվող, խոսքի ազատության համար բանտարկողնե՞րն են ապահովում մեր տեղեկատվական անվտանգությունը։ Դիզլա՛յք։Այս շարքը կարելի է շարունակել՝ ըստ անվտանգային հիմնական բաղադրիչների։ Սակայն ձեզ շատ ծանրաբեռնել չեմ ուզում և առաջարկում եմ ինքնուրույն, ազատ ժամանակ կատարել այս վարժությունը և վերլուծել Նիկոլի օրոք ՀՀ անվտանգությունը՝ ըստ մնացած ոլորտների. Հանրային համերաշխություն, Ժողովրդավարություն, Բարոյահոգեբանական, Էներգետիկա, Հանրային առողջություն, Էկոլոգիա։ Գուցե ինքներդ հասկանաք և ինձ, նվաստիս, բացատրեք, թե այդ ո՞ր ոլորտներում է սկսնակ հեծանվորդն այնքան զարգացրել մեր անվտանգությունը, որ բանակը հանգիստ կարելի է դասել 3-րդ, 4-րդ, 5-րդ կարևորության գործոնի։

Հ.Գ. 1. Իսկ որ շաաատ պարապ լինեք, վերընթերցեք 2020-ի հուլիսին սրանց օրոք ընդունված ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ կոչվող փաստաթուղթը, որում առաջին անգամ Հայաստանը պաշտոնական մակարդակով հրաժարվեց Արցախի Հանրապետությունից։ Պոստֆակտում լիքը այլ դառը բաներ կտեսնեք… 

Հ.Գ. 2. Ոմանք պնդում են, որ եթե Ադոլֆ Հիտլերն ընդունվեր Վիեննայի Գեղարվեստի ակադեմիա, Եվրոպայի պատմությունն ուրիշ ընթացք կունենար։ Ինձ թվում է, որ եթե Նիկոլն այնուհանդերձ ստանար ԵՊՀ դիպլոմը, Հայաստանի պատմությունն էլ այլ կլիներ։ 

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Ձորաղբյուր» ՏԿՀ15.10.2024

Լրահոս

Որևէ իրական ընդդիմադիր ուժ հնարավորություն չի ունենալու այս համակարգի մեջ լսելի լինել. Կարապետյանց
Էսօր ազգային եկեղեցու նկատմամբ վայրագ հարձակում կա, որեւէ ձեն ու ծպտում չկա
Մենք պահանջում ենք երկու իրավաբանական անձանք քրեական պատասխանատվության ենթարկել
Ընտրությունները չենք խառնում մեր ակցիայի հետ, զուտ ուզում ենք մեր տղաներն էլ 1,5 տարի ծառայեն
Ասելու եմ՝ ընտրության չգնան․ անարդար ա, թող բոլորը 1,5 տարի ծառայեն
Դիմում եմ Պապիկյանին` ինչու՞ պիտի իմ տղան 2 տարի ծառայի, համադասարանցին` 1.5
Կարևոր
ՈՒՂԻՂ․ Դադարե'ք դառնալ ՔՊ-ի քարոզչամեքենան. Բողոքի ակցիա` դատախազության շենքի մոտ
Պապիկյանին առաջարկներ ունենք, պայքարում ենք անրդարության համար, պիտի բոլորը հավասար ծառայեն
Իլոն Մասկի հայրը կասկած է հայտնել, որ ամերիկացիները վայրէջք են կատարել Լուսնի վրա
ՄԱԿ-ը հայտնել է Հորմուզի նեղուցում տեղի ունեցած հարձակման հետևանքով 10 նավաստիների մահվան մասին
Telegraph. Ավստրալիան գաղտնի կերպով Մերձավոր Արևելք է ուղարկել SAS հատուկ նշանակության ջոկատներ
Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանի կամուրջներն ու էլեկտրակայանները
«Հրապարակ»․ Սա կարող է լինել Պուտին-Փաշինյան վերջին հանդիպումը
«Հրապարակ»․ 300 միլիոն դրամ` դիվանագետների վերապատրաստմանը
6 անշարժ գույք, միլիոններ. Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի հայտարարագիրը
«Հրապարակ»․ Արցախի դրոշի պատճառով հեռացվել է պաշտոնից
«Հրապարակ»․ Կրեմլում դեռ շաբաթներ առաջ են վերջնական որոշման հանգել
«Հրապարակ»․ ԼՀԿ-ի «տունը կռիվ է ընկել»
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է

Լրացուցիչ նորություններ

...

Կարևոր հաղթանակ Հայաստանում սպանված չեչեն աղջկա` Այշատ Բեյմուրադովայի գործով. Նարեկ Ալոյան

18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան

ԱՄՆ նախագահը կարող է ամեն օր հայտարարել, որ արդեն հաղթել է Իրանին, բայց նավթային շոշափելի գումարները հոսում են հենց Թեհրան․ Վարդան Ոսկանյան

Ուղևորը ներկայացել է ԱԱԾ ծառայող ու ասել՝ Փաշինյանի հասցեին հնչեցված խոսքերի համար պատասխան կտան

Նա, ով պատրաստ կլինի կրել Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի Հարության հաղթանակին. Բագրատ Սրբազան

Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան

Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Հերի՛ք է ստեղ, մանիպուլացնեք ժողովրդին. Լիա Սարգսյան

Աչքներս լույս․ իսրայելցի գեներալը ամբողջ թիմով գալիս է «Հայաստանին ծառայելու»․ Արմեն Այվազյան (տեսանյութ)

Միշտ մտածել եմ, որ մի բարակ գիծ կա, որը գոնե Արմինե Օհանյանի դեպքում Նիկոլը չի հատի․ Նաիրա Զոհրաբյան

Խորին ցավակցություններս ընտանիքին և հարազատներին

Կյանքը շատ-շատ սիրող պապաս․ Նինա Տիտանյանը՝ հոր կորստից հետո գրառում է արել

Այն ուժերը, որոնք կարծում են՝ Նիկոլի ընտրության պարագայում Հայաստանին սպառնում է Ղարաբաղի ճակատագիրը, պետք է միավորվեն․ Առաքել Սեմիրջյան

Մի մոռացեք, որ Վազգենը 120 օր կալանքի տակ է․ Նաիրա Զոհրաբյան

Իրանի նպատակը ոչ թե պատերազմի դադարեցումն է, այլ պատերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պատերազմը․ իրանագետ

Իրանը կարծես թե մտադիր չէ կրկնել 2025 թվականի 12-օրյա պատերազմի պատմությունը․ Հակոբ Բադալյան

Թող Աստված բազմապատիկ վերադարձնի ձեզ ձեր բարությունը. Հրուշ Մնոյանի հուզիչ ուղերձը

Փաշինյանը փաստորեն ցուցադրաբար սկիզբ է դնում Հայաստանը թուրք-ադրբեջանական գաղութի վերածելու ծրագրին․ Արմեն Այվազյան

Ռուսաստանի և Բելառուսի հետ նորմալ հարաբերություններ ունենա՞լն է ամոթ, թե՞ Ալիևին օր ու մեջ «շնորհակալություն» ասելը. Արման Աբովյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

Հայաստանի թուրքական բռնազավթումն արդեն երևում է անզեն աչքով. Արմեն Այվազյան