Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Իշխանությունները «ստրախովկա» են արել՝ մարդկանց դեպի Վարդան Ղուկասյան ուղղորդելով. Մարտուն Գրիգորյան (տեսանյութ)


Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը միանշանակ քաղաքական հետապնդում է համարում երեկվանից իր թիմի և իր ընտանիքի անդամների նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացվող գործողությունները՝ շեշտելով, որ նախընտրական քարոզարշավի նախավերջին օրն իր դեմ իրականացված այդ գործողությունները խոչընդոտել են իր քարոզարշավը: Այս մասին Գյումրիի քաղաքապետի թեկնածուն նշեց Euromedia24-ի հետ զրույցում՝ ընդգծելով, սակայն, որ դրանով չեն կարող իր վրա ճնշում գործադրել և դա չի կարող ազդել ընտրություններում հաղթելու իր վճռականության վրա:

Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Մեր քաղաքը» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համարը նաև մեկնաբանեց երեկ՝ մարտի 27-ին, Հանրային հեռուստաընկերության կողմից կազմակերպված նախընտրական բանավեճից հետո իր կողմից արված հայտարարությունը, որում Մարտուն Գրիգորյանն անդրադարձել էր Գյումրիի քաղաքապետի մեկ այլ թեկնածու՝ Կոմունիստական կուսակցությունից առաջադրված նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին և ասել, որ Վարդան Ղուկասյանի անունը տալուց հետո են իր հորն ու որդուն ձերբակալել: Գրիգորյանը հայտարարել էր, որ «իշխանությունները ընդդիմադիր թեկնածուներից մեկին ուռճացնում են, արհեստական տոկոսներ են տալիս այդ թեկնածուին, որպեսզի գյումրեցին, չուզենալով այդ թեկնածուին տեսնել քաղաքապետի պաշտոնում, չգնա, Մարտուն Գրիգորյանի օգտին քվեարկի»: Վարդան Ղուկասյանն էլ, անդրադառնալով այս խոսքերին, ասել էր, թե ինքը սպասում էր նման հայտարարության, որ իր մասին պիտի ասեն, թե իշխանություններն իրեն պաշտպանում են:
Հարցին՝ արդյոք կարծում եք, որ Վարդան Ղուկասյանը «իշխանությունների մարդն է», Մարտուն Գրիգորյանը պատասխանեց, որ իր խոսքերը սխալ են մեկնաբանվել:

«Վարդան Ղուկասյանը լավ չի հասկացել այդ ամեն ինչը և իմ խոսքը լրիվ ուրիշ ձևով է մեկնաբանել: Ես ասել եմ, որ ոչ թե մեղադրում եմ Վարդան Ղուկասյանին, այլ ես իշխանությունների մասին եմ խոսել, որ իշխանությունները ամեն ինչ անում են, ուղղորդում են մարդկանց դեպի Վարդան Ղուկասյան», - պարզաբանեց Մարտուն Գրիգորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մարտուն Գրիգորյանը ԱԺ պատգամավոր է «Պատիվ ունեմ» խմբակցությունից: Նա գլխավորում է Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Մեր քաղաքը» դաշինքի նախընտրական ցուցակը: Երեկ՝ մարտի 27-ին, իրավապահ մարմինները խուզարկություն էին իրականացրել «Մեր քաղաքը» դաշինքի նախընտրական շտաբներում, գրասենյակներում ինչպես նաև՝ Մարտուն Գրիգորյանի տանը, որից հետո ձերբակալվել էին նրա հայրը և որդին: Քաղաքապետի թեկնածուն հայտարարել էր, որ դա ընտրությունների նախօրեին իր դեմ իրականացվող քաղաքական հետապնդում է: Հաջորդ օրը Կամո Գրիգորյանը և Կարեն Գրիգորյանը ազատ արձակվեցին, սակայն Հակակոռուպցիոն դատարանը նրանց նկատմամբ վարչական հսկողություն սահմանեց հետևյալ սահմանափակումներով՝ չշփվել վարույթով անցնող մարդկանց հետ և 20:00-08:00-ն մնալ տանը:

Արամ Սարգսյան

Լրահոս

Դուք ինձ ընդհանրապես մի ընդհատե՛ք, մանկապարտեզա. Գրիգորյանը՝ Ռուբինյանին
Սառցե ամրոց, պարապլանով փախուստ ու աղետալի վթարներ․ օրվա կադրերը
Ալիևի «արդարությունը», Հաջիևի պահանջը հայերից ու ՌԴ դեսպանության կոշտ քննադատությունը
Ղահրամանյանը հարցրել է՝ ինչպե՞ս կգործի TRIPP-ը, եթե Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիա սկսի
TRIPP-ի ռիսկայնությունն աներկբա է, եթե չկան վերահսկողություն և երաշխիքներ․ Լիլիթ Գալստյան
Հնարավո՞ր է ԹՐԻՓՓ-ը գործարկվի՝ մինչ պայմանագրի ստորագրումը. Կարապետյանը՝ Միրզոյանին
«Շուռնուխում ու Կիրանցում էլ հասարակությունն աջակցել է Քաղաքացիական պայմանագրին»․ Հակոբյան
Աչքով տենաք, չհավատա’ք, մենք գործարքի գնանք ՔՊ-ի հետ. Ղազինյան
Նոր իշխանություն է պետք, ոչ թե ընդդիմություն. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին
Հոկտեմբերի 27-ի ողբերգությունից 27 տարի անց. Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի
«Հռչակագիրը պատմական փաստաթուղթ է, հարցը նոր Սահմանադրության մեջ հղումն է»․ Ռուբինյան
Հոկտեմբերի 27-ին ես ինը տարեկան էի․ ինչո՞ւ Քոչարյանն ու Սարգսյանը չբացահայտեցին ոճրագործությունը
Պետք է հասկանանք՝ ով և ինչպես է իրականացրել Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը․ Կարապետյան
«Խոստանում էին կտրել մեր թևերը, բայց հիմա իրենք չկան, չեն մասնակցում»․Ռուբինյանը՝ ընդդիմության մասին
Կալանավորվել է զինկոմ․ Սուրեն Պապիկյանի երկրորդ դեղին քարտը
Պետք է հասկանանք՝ ով և ինչպես է իրականացրել Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը․ Կարապետյան
Փաշինյանը, Ռուբինյանն ու այլ ՔՊ-ականներ ԱԺ այգում հարգեցին Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը
Իսրայելում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
Թրամփը Իրանի պատերազմում ամառվա զինադադարը համարել է ժամանակի վատնում
Իսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում նոր հարվածների մասին

Լրացուցիչ նորություններ

...

Դուք ինձ ընդհանրապես մի ընդհատե՛ք, մանկապարտեզա. Գրիգորյանը՝ Ռուբինյանին

Սառցե ամրոց, պարապլանով փախուստ ու աղետալի վթարներ․ օրվա կադրերը

Ալիևի «արդարությունը», Հաջիևի պահանջը հայերից ու ՌԴ դեսպանության կոշտ քննադատությունը

Ղահրամանյանը հարցրել է՝ ինչպե՞ս կգործի TRIPP-ը, եթե Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիա սկսի

TRIPP-ի ռիսկայնությունն աներկբա է, եթե չկան վերահսկողություն և երաշխիքներ․ Լիլիթ Գալստյան

Հնարավո՞ր է ԹՐԻՓՓ-ը գործարկվի՝ մինչ պայմանագրի ստորագրումը. Կարապետյանը՝ Միրզոյանին

«Շուռնուխում ու Կիրանցում էլ հասարակությունն աջակցել է Քաղաքացիական պայմանագրին»․ Հակոբյան

Աչքով տենաք, չհավատա’ք, մենք գործարքի գնանք ՔՊ-ի հետ. Ղազինյան

Նոր իշխանություն է պետք, ոչ թե ընդդիմություն. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին

Հոկտեմբերի 27-ի ողբերգությունից 27 տարի անց. Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի

«Հռչակագիրը պատմական փաստաթուղթ է, հարցը նոր Սահմանադրության մեջ հղումն է»․ Ռուբինյան

Հոկտեմբերի 27-ին ես ինը տարեկան էի․ ինչո՞ւ Քոչարյանն ու Սարգսյանը չբացահայտեցին ոճրագործությունը

Պետք է հասկանանք՝ ով և ինչպես է իրականացրել Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը․ Կարապետյան

«Խոստանում էին կտրել մեր թևերը, բայց հիմա իրենք չկան, չեն մասնակցում»․Ռուբինյանը՝ ընդդիմության մասին

Պետք է հասկանանք՝ ով և ինչպես է իրականացրել Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը․ Կարապետյան

Փաշինյանը, Ռուբինյանն ու այլ ՔՊ-ականներ ԱԺ այգում հարգեցին Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը

ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ

Փաշինյանը գործարք է առաջարկում ընդդիմությանը. մանդատ չե’ք ունենա, եթե ինձ չտաք ձայն. Նահապետյան (տեսանյութ)

Ողբա՜մ քեզ, Հյուսիսային Կորեայում էլ է իշխանությունը որոշում՝ ով լինի ընդդիմություն․ Աղազարյան (տեսանյութ)

Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. շարունակելու ենք մեր քաղաքական պայքարը. Գերասիմ Վարդանյան