Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$692.06

BTC

$119153

ADA

$0.737686

ETH

$2974.93

SOL

$161.17

26 °

Yerevan

23 °

Moscow

37 °

Dubai

21 °

London

26 °

Beijing

17 °

Brussels

33 °

Rome

25 °

Madrid

BNB

$692.06

BTC

$119153

ADA

$0.737686

ETH

$2974.93

SOL

$161.17

26 °

Yerevan

23 °

Moscow

37 °

Dubai

21 °

London

26 °

Beijing

17 °

Brussels

33 °

Rome

25 °

Madrid

«Ռուսաստան-Հայաստան-Իրան. եթե կարողանանք նման ռազմական դաշինք ստեղծել, վստահ եղեք՝ առաջիկա 50 տարվա մեջ մեզ վրա ոչ ոք չի հարձակվի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստը» զրուցել է «Համահայկական ճակատ» շարժման ղեկավար, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հետ:

Զրույցի թեման «Խաղաղության պայմանագիրն» է, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև լարված հարաբերությունների որոշակի մեղմացումը, և թե ի՞նչ է սպասվում բռնապետերին:

-Պարո՛ն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանը գրեթե ամենօրյա ռեժիմով հայտարարում է, որ պատրաստ է ստորագրել «Խաղաղության պայմանագիրը»:

Ադրբեջանը չի շտապում, նախապայմաններ է առաջադրում, իսկ սահմանին իրավիճակն օրեցօր լարվում է:

-Միշտ ասել եմ՝ մեզ հետ ոչ մեկ չի բանակցում, չի պատրաստվում որևէ փաստաթուղթ ստորագրել: Նույնիսկ եթե փոխենք Սահմանադրությունը, որը պահանջներից մեկն է, կասկածում եմ, որ այդ դեպքում ադրբեջանական կողմը կստորագրի խաղաղության ինչ-որ փաստաթուղթ:

Ադրբեջանը շատ լավ գիտի՝ պայմանագիրը, որը ստորագրվում է պետությունների միջև ուժի գործադրմամբ, առոչինչ է: Դրա մասին փաստում է Վենետիկի կոնվենցիայի 5-րդ մասի 52-րդ հոդվածը: 5-րդ մասը կոչվում է «Պայմանագրերի անվավերություն, խզում և կասեցում»: 52-րդ հոդվածը սահմանում է, որ պայմանագիրն առոչինչ է, եթե դրա կնքումը եղել է ուժի կիրառման սպառնալիքի հետևանքով: Ենթադրենք՝ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց այդ փաստաթուղթը, նա դրան պատրաստ է:

Պետք է հասկանանք, որ Ադրբեջանն ունի 5-ամյա՝ 2020-2025 թթ. ծրագիր: Սա հստակ տեղեկություն է: Այդ հինգ տարվա գործողությունները բաժանված են մի քանի փուլի:

Առաջինը սկսվեց և ավարտվեց 2020 թվականին 44-օրյա պատերազմով, որի հետևանքով առաջին փուլով նախատեսվածը չկարողացան կատարել, Արցախը կորցրեց որոշ տարածքներ, բայց դրա հիմնական տարածքը մնաց Հայաստանի տիրույթում:

Անցավ 2 տարի, սկսվեց միջանկյալ փուլ, Ադրբեջանը վերջնականապես զավթեց Արցախը: Երկրորդ կարևոր փուլը, որը կար իրենց ծրագրում, Ադրբեջանի՝ Նախիջևանին միանալն է: Այդ ճանապարհի վրա են:

Այս փաստաթղթերը, այս հայտարարությունները մեր երկրի ղեկավարության կողմից ունեն մեկ նպատակ, որ աշխարհը դատապարտի Ադրբեջանին, ասի՝ Հայաստանը համաձայն է, բոլորը ողջունում են այս գործընթացը: Կարծում է, որ Ադրբեջանը չի հարձակվելու:

Հիշո՞ւմ եք՝ մի գաղափարախոսություն ունեին, որ եթե հանգիստ մնանք, որևէ մեկը մեզ վրա չի հարձակվի: Նիկոլ Փաշինյանի ղեկավարած երկրով այսօր նույնիսկ չենք կարող «փռշտալ» Ադրբեջանի կողմը: Այդ ժամանակներն անցել են իր «շնորհիվ»:

Յոթ տարվա մեջ նա ոչնչացրել է հայոց պետությունը: Պետությունը մնացել է թղթի վրա: Որպես պետություն՝ որևէ հարց չենք լուծում: Չենք կարողանում մեր ժողովրդին պաշտպանել, տեսնում ենք, թե տնտեսությունն ինչ վիճակում է, առողջապահական համակարգն անտանելի վիճակում է, գիտություն չկա:

Խոսում եմ համակարգերի մասին, այո, կարող ենք ունենալ առանձին գիտնականներ, բժիշկներ, որոնք շարունակում են աշխատել: Բանակը… Այս մասով չեմ ուզում շատ բան ասել:

Ադրբեջանը մեզ հետ որևէ փաստաթուղթ չի ստորագրելու, միջազգային հանրության կողմից էլ թող մեծ ակնկալիքներ չունենան: Նույն միջազգային հանրությունը լուռ էր հարյուր տարի առաջ, երբ Ցեղասպանություն տեղի ունեցավ: Հետո սկսեցին դատապարտել, ճանաչել այդ փաստը, բայց այդ ժամանակ ոչ մեկը մատը մատին չխփեց:

Ըստ մեր տեղեկությունների, որոշ եվրոպական պետություններ աջակցում էին դրան: Անցավ հարյուր տարի, Արցախը գրավեցին, մարդկանց տեղահանեցին, որոշ մարդիկ ասացին՝ լավ չի: Ադրբեջանին ինչ-որ վնաս եղա՞վ: Ոչ: Ադրբեջանի բյուջեն ավելացավ նույն այդ տարիների ընթացքում: Ադրբեջանը սկսել է վախի մթնոլորտ տարածել հայ ժողովրդի մեջ:

Պարբերաբար ասում էինք, որ հրաման է տրվել մեր զինծառայողներին չկրակել, դա եղել է 2021 թ. մայիսի 9-ին Վարդենիսի ուղղությամբ, որի մասին ժողովի ժամանակ ասվել է, նման բան եղել է Գորիսում և այլուր: Չկրակելու հրահանգը բնորոշ է իրեն: Հիմա Նիկոլ Փաշինյանը դրանից հրաժարվում է, սպաներին դատում:

Իսկ հիմա չկրակելու հրամանը որոշել է հանրային տալ: Տեսեք՝ ո՞ւր ենք հասել: Կարծում եմ՝ չենք կարող ունենալ միջազգային հարգանք մինչև մեր դիրքերը չամրացնենք:

-Ձեր հնչեցրած դիտարկման համաձայն, Հայաստանն այսօր պետություն է միայն թղթի վրա: Ստացվում է՝ արտաքին աշխարհում Փաշինյանը շատ թույլ գործիչ է, բայց Հայաստանում ստեղծել է բռնապետությո՞ւն:-Պատմության մեջ եղել են հայտնի բռնապետեր՝ Քադաֆի, Հուսեյն, Էրդողան, Ալիև:

Քադաֆին կառավարում էր իր երկիրը մի քանի տասնամյակ և Լիբիայի տնտեսությունն այնպիսի մակարդակի բարձրացրեց, որ ժողովուրդը սկսեց շնչել, ապրել: Նա զարգացրել է նավթային համակարգը, կարևոր բաներ արել իր երկրի համար:

Ամեն ինչ վատ ավարտ ունեցավ իր համար, դա էլ բռնապետի ապագան է:Սադամ Հուսեյնի պարագայում ունենք նույն պատկերը՝ նավթագազային համակարգի արտադրության զարգացում և այլն, ժողովուրդն ապրում էր իր բնականոն կյանքով: Նույն ավարտն ունեցավ, ինչ Քադաֆին:

Իրաքն ու Իրանն ութամյա պատերազմի միջով անցան, ի վերջո, կնքեցին խաղաղության պայմանագիր, որը գործում է մինչ օրս: Եկեք հիշենք Թուրքիան մինչև Էրդողանը և այսօր:Չեմ ուզում թվարկել Թուրքիայի միջազգային հաջողությունները Էրդողանի իշխանության օրոք:

Թուրքիայի ստատուսը մի քանի կետով բարձրացավ, այսօր նրա հետ հաշվի են նստում: Նույնն Ալիևի պարագայում. պատմություն և լեզու չունեն, բայց ամբողջ աշխարհին ապացուցում են, որ հին ժողովուրդ են: Խորհրդային Ադրբեջանը համարյա զենք չէր արտադրում:

Այսօր իրենց ռազմարդյունաբերության համալիրը տարածաշրջանում լավագույններից մեկն է: Չեմ խոսում նավթագազային համակարգերի զարգացման, Ադրբեջանի ժողովրդի կրթության և սոցիալական ապահովության մակարդակի մասին:

Հնարավոր է, որ Էրդողանը և Ալիևը ևս վատ ավարտ ունենան, բայց իրականությունն այս է: Եկեք մեր բռնապետի մասին խոսենք: Հեծանիվ քշողն ինչպե՞ս կարող է բռնապետ լինել, ֆեյսբուքով ձվածեղ պատրաստողն ինչպե՞ս կարող է բռնապետ լինել: Բռնապետը պետք է գրագիտություն ունենա:

Մեր բռնապետը բարձրագույն կրթություն էլ չունի: Մեր հարևան երկրներում բարձրագույն կրթություն չունենալու դեպքում արգելվում է լինել երկրի ղեկավար: Հայ ազգը Խորհրդային Միության ժամանակ առաջին տեղն էր զբաղեցնում ռազմական գիտությամբ, 1 միլիոն 600 հազար աշխատուժից մոտ 900 հազարն աշխատում էր գիտական ոլորտում:

Այսօր մեր երկրի ղեկավարն անգրագետ է: Նա Հայաստանի Հանրապետության ոչ մի սոցիալական շերտի չի պատկանում: Ցույց տվեք, թե ո՞ր շերտին են պատկանում իշխանության ներկայացուցիչները:

-Փաշինյանը մի քանի օր առաջ հայտարարեց, որ մեր երկիրը Հայաստանն է, բայց մեր պետությունը եղել է Օսմանյան կայսրության տիրապետության տակ: Դրանից առաջ նա մեր հարկատուների հաշվին Թուրքիայից լրագրողներ էր հրավիրել Հայաստան, նրանցից մեկն էլ Երևանում գործող Կապույտ մզկիթն իր ռեպորտաժում ներկայացրեց որպես թուրքական:

-Երբ Հայաստանը գոյություն է ունեցել, Օսմանյան կայսրություն կոչվածը գոյություն չուներ: Նույն հաջողությամբ կարող ենք ասել, որ Հայաստանի Հանրապետությունը Խորհրդային Միությունն է, որի կազմում ապրել ենք ծաղկուն տարիների շրջան:

Չեմ հասկանում ո՛չ մոտեցումը, ո՛չ հոգեբանությունը: Անգրագիտության վերին աստիճան է: Եթե պատմությունն ուսումնասիրենք, ավելի շատ եղել ենք պարսիկների իշխանության ներքո: Ի՞նչ կապ ունեն Երևանը, Կապանը Օսմանյան կայսրության հետ:

Համացանցից պատմություն սովորող մարդ է: Նա չգիտի, թե ով է Պապ թագավորը, անընդհատ նրան է հիշում: Ունեցել ենք Արշակ, Մենուա, Արգիշտի անուններով թագավորներ, նրանց պատվին տարիներ ի վեր երեխաներ են անվանակոչել: Ինչո՞ւ ոչ մեկն իր երեխային Պապ թագավորի անունով չի կոչում, և ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն անընդհատ բերում այս թագավորի օրինակը:

Կասկածում եմ, որ ապագայում որևէ մեկն իր երեխային Նիկոլ անվանակոչի: Գնահատական եմ տալիս, միտում չունեմ որևէ մեկին վիրավորելու: Ժողովուրդ ենք, որն ունի ազգային նպատակներ, բայց նա գնում է հակառակ ուղղությամբ:-Պարո՛ն Կարապետյան:

«Տեղափոխվենք» միջազգային արենա: Թրամփի իշխանության գալուց հետո աշխարհը սկսեց փոխվել: Կարծես թե գործ ունենք ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների վերականգնման հետ: Ի՞նչ կանխատեսումներ ունեք այս մասով:-

Մեկ անգամ փորձել եմ հուշել մեր երկրի ղեկավարությանը, որ աշխարհում իրավիճակ է փոխվում: Հուշում էի դեռ այն ժամանակ, երբ գնացին Բայդենի վարչակազմի հետ ինչ-որ թուղթ ստորագրելու:

Ինչո՞ւ հիմա չեն խոսում այդ թղթի մասին: Իմ կարծիքով, Պուտինի և Թրամփի միջև բանակցություններն ընթանալու են ոչ միայն Ուկրաինայի հարցով:

Սեղանին լինելու են այն հարցերը, թե որտեղով են անցնելու ամերիկյան հետաքրքրության սահմանները, որոնք վերաբերում են Ռուսաստանին, և որտեղով են անցնելու Ռուսաստանի տիրույթում գտնվող հետաքրքրության սահմանները:

Բանակցությունները լինելու են այս մասին: Վստահ եմ՝ բացի Մերձբալթյան երկրներից, նախկին խորհրդային երկրների տարածքները մնալու են ռուսական հետաքրքրության տիրույթում: Ամերիկյան կողմը դրան համաձայնելու է, որովհետև չկան հիմքեր չհամաձայնելու: Դա վերաբերում է նաև Հայաստանին:

Եթե Հայաստանն ուզում է լինել ապահով, առաջարկում եմ, հատկապես, երբ իրանական կողմից հուշումներ կան, մոռանալ ԵՄ անդամ դառնալը: Դա ուղղակի անհնար է: Խաբում են մեր ժողովրդին: Այս ամենը պետք է մոռանան և պայմանավորվեն Իրանի հետ, վերականգնեն իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Ռուսաստան-Հայաստան-Իրան՝ դա է մեր ռազմական և անվտանգային ապագան: Եթե կարողանանք նման ռազմական դաշինք ստեղծել, վստահ եղեք՝ առաջիկա 50 տարվա մեջ մեզ վրա ոչ ոք չի հարձակվի: Ալիևը շատ լավ հասկանում է, որ Հայաստանի այսօրվա իշխանությունն ապագա չունի:

Թուրքերը շատ լավ գիտեն՝ եթե իշխանության եկավ Արշակ Կարապետյանը, երկու օրվա մեջ խնդիրն իրենց համար բարդանալու է մի քանի անգամ: Գիտեն, որ Նիկոլ Փաշինյանը մի օր չի լինելու, գործը չի հասնելու 2026 թ. ընտրություններին, եթե հասնի, ապա մեր պասիվության, այսպես կոչված, «հին ընդդիմադիրների» գործունեության պատճառով, միևնույնն է, չի ընտրվելու:

Հայ ժողովուրդն այսօր պատժվում է երկու կառավարության կողմից՝ Ադրբեջանի և այսօր Հայաստանում գործող թափթփուկների կառավարության կողմից: Մեր՝ 2,7 միլիոն ժողովրդի վրա երկու իշխանություն քրեական գործեր են հարուցում, այդ վիճակից դուրս ենք գալու:

Պարզորոշ տեսնում եմ Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանության ապագան, մեկ ձևակերպմամբ՝ վայ ձեզ: Նույնն էլ սպասվում է Ադրբեջանի ղեկավարությանը, նրանք մի քիչ ավելի երկար կմնան իշխանության, բայց շատ վատ ավարտ են ունենալու: Նույնը վերաբերում է նաև Էրդողանին:

Լրահոս

Հարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հուլիսի 16-ին, 17-ին, 18-ին և 21-ին
Հրդեհ Գրիբոյեդով գյուղում
Ուղիղ. Արցախցիները հավաքվել են կառավարության դիմաց նստացույցի
ՑԱԽԱԼ. Իսրայելական զորքերը Սիրիայի տարածքում գրոհներ են իրականացրել և երեք տոննա զենք զավթել
Դավթաշենի կամրջի տակ՝ դժվարանցանելի հատվածում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
Իսրայելի բանակը 24 ժամվա ընթացքում Գազայում 150 թիրախ է խոցել
Երեխան, նախնական տվյալներով, ունի վնասվածքներ. ՆԳՆ-ն՝ «Բարդիների պուրակ» հանգստյան գոտուց կորած երեխայի մասին
«Բարդիների պուրակ» հանգստյան գոտուց անհետ կորած 4-ամյա աղջնակը հայտնաբերվել է
Ֆրանսիայի Սենատի նախագահը վերահաստատել է Հայաստանին Ֆրանսիայի աջակցության պատրաստակամությունը
Էրդողան. Թուրքիան ուշադիր հետևում է Աբու Դաբիում մեկնարկած ադրբեջանա-հայկական բանակցություններին
Արդեն քանի օր է՝ հեղուկ գազով բեռնատարները չեն կարողանում մտնել ՀՀ. շեշտակի բարձրացել է հեղուկ գազի գինը. Դանիելյան
Ադրբեջանական գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանը դարձավ 46 տարեկան
Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է
ՆԱՏՕ-ն հաստատում է Թրամփի հետ բանակցությունները
Մակրոնը հայտարարել է, որ Նոր Կալեդոնիան կդառնա նոր պետություն Ֆրանսիայի կազմում
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով
Իտալական դատարանը պարտավորեցրել է UniCredit բանկին լքել Ռուսաստանը
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին
Մասկը կրկին կոչ է անում Թրամփին հրապարակել Էպշտեյնի վերաբերյալ փաստաթղթերը
Ահաբեկչության կազմակերպման մասին պնդումներն ի սկզբանե եղել են անհիմն. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանին շատ է անհանգստացնում նոր ուժերի համախմբման հնարավորությունը. Սաղաթելյանը չակերտներ բացեց (տեսանյութ)

Պաղեստինի հարցով համաժողով տեղի կունենա

Փաշինյանը հանձնում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»՝ հարվածելով ՌԴ-ին ու Իրանին. «Փաստ»

Փաշինյանին շատ է անհանգստացնում նոր ուժերի համախմբման հեռանկարը. «Փաստ»

«Հրապարակ». Եկեղեցի–Փաշինյան պատերազմը նոր փուլ է թեւակոխում

«Ժողովուրդ». Ճգնաժամ՝ Փաշինյանի խոստացած ապագայի շուրջ․ հարցումների թվերը հիասթափեցնող են

Ի՞նչ է սպասվում սեպտեմբերի 1-ից երևանյան երթևեկության հետ կապված. «Փաստ»

«Հրապարակ». ՔՊ–ն նոր կարգախոս է փնտրում

Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

«Հրապարակ». Դավիթ Գալստյանն ու 590 հազար դոլար հափշտակածը՝ նույն խցում

«Ժողովուրդ». Լեւոն Քոչարյանի օգնականը բացատրություն է ներկայացրել

«Իրավունք». Փաշինյանը նոր հանձնարարական է իջեցրել

Ձեր ընկալմամբ բռնության դրսեւորումները համարվում են «բնականոն աշխատանք». Լեւոն Քոչարյանի օգնականը բացատրություն է ներկայացրել. «Ժողովուրդ»

Սպառողական զամբյուղի մթերքներն ամռան շեմին կրկին թանկացել են. «Ժողովուրդ»

Էջմիածնի նախկին քաղաքապետը հարցաքննվել է. Գասպարյանի ընտանիքի շուրջ գործընթացներ կսկսվեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ». ՔՊ-ի թիրախում՝ ՀՅԴ-ն ու Հայ առաքելական եկեղեցին. իրավապահներին հրահանգ է տրվել

300 000 ադրբեջանցու «վերադարձի» օրակարգը և Օվերտոնի պատուհանը. Հայաստանը հերթական զիջման ճանապարհին է. «Փաստ»

«Հրապարակ». ՔՊ-ում կարծում են՝ Սամվել Կարապետյանը կնահանջի

300 000 ադրբեջանցու «վերադարձի» օրակարգը և Օվերտոնի պատուհանը. Հայաստանը հերթական զիջման ճանապարհին է. «Փաստ»

«Ժողովուրդ». Մերօրյա «Շմայսներ»-ը կամ ՔՊ-ի ջարդարարները. ով ինչով է հայտնի