Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Գիտնականները պարզել են, որ անորոշությունը մեծացնում է ցավի ընկալումը


Դանիայից գիտնականները պարզել են, որ ակնկալիքների անորոշությունը կարող է մեծացնել ցավի ընկալումը, նույնիսկ եթե իրական սպառնալիք չկա։ Աշխատանքը հրապարակվել է Science Advances (SA) ամսագրում։

Սովորաբար, եթե մենք դիպչում ենք ինչ-որ ծանոթ բանի, օրինակ՝ տաք տապակի, մեր ուղեղն արդեն գիտի, թե ինչ է սպասվում և պատրաստվում է հնարավոր ցավին: Բայց եթե մարդը գտնվում է անորոշ վիճակում, օրինակ՝ աչքերը կապած, ցավն ավելի ինտենսիվ է զգացվում, նույնիսկ եթե ջերմության աղբյուրը այնքան տաք չէ, որ վնաս պատճառի։

Փորձի ընթացքում մասնակիցները պետք է գուշակեին, թե արդյոք նրանք ջերմություն կզգան, թե ցուրտ իրենց նախաբազկի վրա: Սակայն որոշ դեպքերում նրանց միաժամանակ տրվել է և՛ տաք, և՛ սառը խթան՝ առաջացնելով այրվող ազդեցություն։

«Նախկին հետազոտությունները ցույց են տվել, որ մեր ակնկալիքները ձևավորում են ցավի մեր ընկալումը: Այս ուսումնասիրության մեջ մենք ուզում էինք հասկանալ, թե արդյոք այս ակնկալիքների անորոշությունը կարող է նաև մեծացնել ցավը: Այրվող պատրանքը մեզ թույլ տվեց ապացուցել, որ նույնիսկ իրական սպառնալիքի բացակայության դեպքում անորոշությունը ստիպում է ուղեղին ավելի ուժեղ ընկալել ցավը»,- բացատրեց Օրհուսի համալսարանի դոցենտ Ֆրանչեսկա Ֆարդոն:

Հետազոտությանը մասնակցել է 300 մարդ։ Գիտնականներն օգտագործել են համակարգչային մոդելավորման և ուղեղի պատկերման տեխնիկան՝ պարզելու, թե ինչպես է ուղեղն արձագանքում անորոշությանը: Արդյունքները ցույց են տվել, որ հստակ ազդանշանների բացակայության դեպքում ուղեղը հակված է «ապահով խաղալ» և ցավն ավելի սուր ընկալել, քան անհրաժեշտ է:

«Թեթեւացման ակնկալիքը նվազեցնում է ցավը, մինչդեռ վնասի ակնկալիքը մեծացնում է այն: Մենք ցույց տվեցինք, որ նույնիսկ կանխատեսումների հստակության բացակայությունը ստիպում է ուղեղին ավելի ինտենսիվ արձագանքել»,- հավելել է Ֆարդոն։

Գտածոները կարող են փոխել ցավի բուժման մոտեցումները: Առաջիկա պրոցեդուրաների մասին ավելի հստակ տեղեկատվությունը և նվազեցված անորոշությունը կօգնի հիվանդներին ավելի քիչ սուր ընկալել ցավը:

«Կարճաժամկետ հեռանկարում այս բացահայտումները կօգնեն մեզ ավելի լավ հասկանալ ցավի ընկալման մեխանիզմները և հարմարեցնել բուժման ռազմավարությունները: «Ապագայում մենք նախատեսում ենք ուսումնասիրել հոգեբանական գործոնների ազդեցությունը, ինչպիսիք են անհանգստությունը և դեպրեսիան, քրոնիկ հիվանդություններով հիվանդների ցավի ընկալման վրա», - եզրափակեց Ֆարդոն:

Թարգմանությունը՝ Մանուել Թամազյանի

Լրահոս

Գուտերեշը ողջունել է Օլեշկիում հրադադարի համաձայնագիրը
Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ Ալիևին
Զելենսկին բողոքել է Պուտինից և Թրամփից
ԱՄՆ նախագահի թոռների մայրը հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղը
Արթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածուն
Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն
Մակրոնը Փարիզի ահաբեկչությունը որակել է որպես Ֆրանսիայի համար շրջադարձային պահ
Հայաստանի բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ
Արաբական և իսլամական երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզում երթևեկությունը
Թրամփը խոստովանել է ուկրաինական կարգավորման համար մաքսատուրքերի անարդյունավետությունը
Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»
«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»
«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է
Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»
Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ
ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»
Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Արսեն Զախարյանը գոլի հեղինակ է դարձել Եվրոպա լիգայի խաղում
ՊԵԿ-ում քննարկվել են ԱՄՆ-ի հետ մաքսային և սահմանային անվտանգության ծրագրերը

Լրացուցիչ նորություններ

...

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում