Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Համընդհանուր հայտարարագրման «պարանը»՝ հանրության կոկորդին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես հայտնի է, նախատեսվում էր, որ 2024 թվականի եկամուտների հայտարարգրման պարտավորություն ունեցող քաղաքացիներն իրենց հայտարարագրերը պետք է ներկայացնեին մինչև մայիսի 1–ը, բայց երբ հայտարարագրման այս համակարգի հետ կապված լուրջ հանրային դժգոհություն և աղմուկ առաջացավ, գործընթացը երկարաձգվեց մինչև նոյեմբեր։

Թերևս հետաձգումը պայմանավորված է նաև համընդհանուր հայտարարագրման համակարգի բազմաթիվ խութերով, բայց իշխանությունները, չնայած ստիպված հետաձգման ճանապարհով են գնում, բայց չեն ցանկանում հրաժարվել հանրության համար պատուհաս դարձած իրենց ձախորդ ծրագրից։

Սրա վառ ապացույցն այն է, որ ՀՀ կառավարությունը մարտի 13-ի նիստում բացասական եզրակացություն տվեց ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի կիրառությունը չեղարկելու մասին ԱԺ «Հայաստան» դաշինքի օրենսդրական նախաձեռնությանը, ընդ որում՝ կառավարությունն այն «սկզբունքորեն անընդունելի» էր համարել, մեղմ ասած, զավեշտալի մեկնաբանություններով։

Ավելին, իրենց աշխատանքում այնքան անփույթ ու դիլետանտ են, որ նախագծից տպավորություն էր ստացվում, թե նման նախաձեռնությամբ ֆիննախն է հանդես եկել, և համակարգը չեղարկվելու է: Հետո ստիպված եղան պարզաբանումներ ներկայացնել:Իսկ թե ինչո՞ւ է համընդհանուր հայտարարագրման համակարգը թերի ու անգործունակ, դրա մասին շատ մասնագետներ պարբերաբար բարձրաձայնում են՝ նշելով բազմաթիվ պատճառներ։

Առաջին հերթին քաղաքացիները բավարար չափով իրազեկված չեն, թե ինչպես են ներկայացնելու հայտարարագրերը, ինչ են լրացնելու, իսկ շատ դեպքերում էլ չունեն համապատասխան տեխնիկական հմտություններ։

Հայտարարագիր տալու գործընթացն այնքան խճճված ու բարդ է, որ հարկավոր է մի որոշ առումով ֆինանսիստ լինել, որոշ չափով էլ հասկանալ հաշվապահությունից, գլուխ հանել օրենքներից և համակարգչային հմտություններ ունենալ։

Չհաշված նույնականացման գործընթացը, որն իսկական լաբիրինթոս է հիշեցնում: Իշխանությունները հայտարարում են, թե կազմակերպում են իրազեկման միջոցառումներ: Հետո պարզվեց, որ ՊԵԿ-ը 16,000 դրամով մեկօրյա դասընթացներ է կազմակերպում՝ քաղաքացիներին սովորեցնելու, թե ինչպես լրացնեն հայտարարագիրը:

Այսինքն, քիչ չէ գլոբալ առումով ամենօրյա ռեժիմով մտնում են քաղաքացիների գրպանը, դեռ մի բան էլ բիզնես են դրել մարդկանց հաշվին:

Բայց դա էլ դեռ մի կողմ: Մարդկանց մի որոշ մասին «սովորեցնելու» դեպքում էլ ոչինչ չի փոխվում։ Իրականում համակարգն ընդհանրապես պատրաստ չէ ոչ միայն տեխնիկական հագեցվածության կամ ծրագրակազմի առումով, այլև բազմաթիվ թերություններ, բացեր ու երկակի մեկնաբանման հարցեր այդպես էլ մնում են օդից կախված։

Այս ամենին գումարած՝ բարդ փաստաթղթավորումը, հաշվետվությունների լրացման անհրաժեշտությունը և հաշվետվողականության բարձր մակարդակը կարող են նաև պատճառ դառնալ, որ շատերը խուսափեն ճշգրիտ տվյալներ տրամադրելուց, ուղղակի հրաժարվեն հայտարարագիր լրացնելուց, երկրից իրենց ունեցած կապիտալը դուրս հանեն կամ էլ կրիպտոարժույթների միջոցով որոշակի գործառնություններ իրականացնեն։

Որոշ դեպքերում էլ համընդհանուր հայտարարագրումը կարող է հանգեցնել այնպիսի ազդեցության, որ մարդիկ սկսեն ավելի շատ եկամուտ թաքցնել՝ խուսափելով բարձր հարկերից, ավելի ստույգ՝ անհարկի հարկումից։ Սա կարող է նվազեցնել հարկային մուտքերը և խոչընդոտել պետության եկամուտների աճը։

Ստվերում գործողները միշտ էլ ելքեր կգտնեն՝ անկախ համընդհանուր հայտարարագրումից։ Առանց այն էլ շատ քչերն են, որ հակված են հայտարարագիր լրացնելուն։

Օրինակ՝ 2024 թվականի հաշվետու տարվա համար այս տարվա սկզբից հայտարարագիր է ներկայացրել թվով ընդամենը մոտ 8000 ֆիզիկական անձ։ Պարզ է, որ մինչև տարեվերջ այս թիվը հասնելու է հազիվ 100 հազարի՝ մոտ 750 հազարի փոխարեն: Այսինքն, եթե պետք է պետությունը մեծ ռեսուրսներ ծախսի, հայտարարագրման հատուկ համակարգ ստեղծի, ու քաղաքացիների միայն մի չնչին մասը տվյալներ լրացնի համակարգում, դրա իմաստը ո՞րն է։

Մյուս կողմից էլ՝ մարդիկ անհանգստանում են, որ իրենց կողմից ներկայացված տվյալները հետո կարող են օգտագործվել իրենց դեմ, հատկապես ընդդիմադիրներին ճնշելու շրջանակներում, երբ հարկերը թաքցնելու անվան տակ քրեական գործեր կարող են հարուցվել։

Դե, եթե այս ամենին գումարում ենք այն հանգամանքը, որ, ըստ մասնագետների, կառավարությունը խաբում է նաև մինչև 300 հազարի դրամի շեմի պահով, և մարդիկ իրենց նվիրատվությունների, պարտքի վերադարձի կամ տրանսֆերտների համար կարող են հայտնվել չնախատեսված, անհարկի հարկման դաշտում, ապա պատկերն առավել ամբողջական է դառնում:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ


Լրահոս

Պարզվել է, որ սուրճը կարևոր օգտակար ազդեցություն ունի տարեցների վրա
Գաստրոէնտերոլոգը նշել է մշտական փքվածության պատճառները
Հայտնաբերվել են արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման ռիսկը նվազեցնող արտադրանքներ
Ստոմատոլոգը նշել է վատ հոտի դեմ պայքարի վտանգավոր ժողովրդական միջոցներ
Բժիշկները տղամարդու միզապարկից հեռացրել են ռեկորդային մեծ չափի քար
Կարևոր
Հայտնի է սեպտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրը
Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Մանդատ են տվել իրեն, որ Տիգրանաշենը հանձնի՞․ մարդկանց փողոց է հանում, որ ոչնչացնի վերջնականապես (տեսանյութ)
Փաշինյանի հիստերիան հեռահար նպատակներ ունի, երկրորդ նախագահով չի սահմանափակվելու․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
Կարևոր
Զավեշտալի է,երբ Արցախ հանձնողներին համոզում են «չդավաճանել» ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ -ին. Շարմազանով
Անկլավների հարցը՝ Փաշինյանի պլանով և դրա կատաստրոֆիկ հետևանքները՝ ՀՀ-ի համար․ Սուրենյանց (տեսանյութ)
Ուկրաինան զանգվածային հրթիռային հարվածներ է հասցրել
Աննախադեպ ճնշում կա դատական համակարգի վրա. Աննա Գրիգորյան (տեսանյութ)
ՈԻՂԻՂ. Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի կալանքի միջնորդությունը
Հնագետները Կոլոմնայում հայտնաբերել են 15-րդ դարի 2,6 հազար արծաթե մետաղադրամներից բաղկացած անձեռնմխելի մնացած գանձ
Ինձ ունեզրկելով վախեցնելն անիմաստ է. Չեմ ուզում ձեզ ծանրաբեռնել իմ ու երեխաներիս զգացածով (լուսանկարներ)
Հայտնի է Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորի անունը
Ամեն գնով ցանկանում են Ռոբերտ Քոչարյանին տանել կալանքի. փաստաբան (տեսանյութ)
ՌԴ-ի պատճառով ԱՄՆ-ն մերժել է հայկական ավիաընկերությանը. Զելենսկին դիմել է Չինաստանին (տեսանյութ)
Գեղարքունիքում բախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ֆորդ»-ն ու «Տեսլա»-ն․ կա 9 վիրավոր

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանը ցանկանում է ոչնչացնել ընդդիմությանը․ ո՞րն է հաջորդ թիրախը

«Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն

«Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել

«Հրապարակ»․ Նախարարությունը հրաժարվել է ֆինանսավորել «Մոնթե» ֆիլմը

Ադրբեջանական ԱԹՍ-ները Սյունիքում․ հայկական զինուժին հրահանգել են չկրակել (տեսանյութ)

Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ»

ՊՆ-ում վերջին ողբերգական դեպքերը հունից հանել են Նիկոլ Փաշինյանին. «Իրավունք»

Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»

Թող հասկանա «Где раки зимуют». «Իրավունք»

«Հրապարակ»․ Ռուզաննա Երեմյանին փոխարինող են նշանակել

Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ»

Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ»

Խաղաղության մասին հոգ տանելն է անվտանգային ոլորտում կարևորագույն անելիքներից մեկը. Փաշինյան

Փաշինյանը Վեհափառի ավազանի անունը չտվեց, ԱԺ-ում իրավիճակը լարվեց

Հայաստանի նոր Սահմանադրության տեքստը կհրապարակենք առաջիկա ամիսների ընթացքում

Ճամբարակի ողբերգությունը․ վարորդը երեք երեխայի հայր է, կինը՝ հղի․ նոր մանրամասներ

«Հրապարակ»․ Անվճար միջոցառում՝ վճարովիի անվան տակ

«Հրապարակ»․ Ո՞րն էր դեսպանի հետկանչի պատճառը, ո՞վ կփոխարինի նրան

«Հրապարակ»․ Ովքեր փորեցին «Ուժեղ Հայաստանի» թեկնածուների ոտքի տակ

«Հրապարակ»․ Դատարանը մերժել է Վահե Հակոբյանի հայցը