Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հետո կարող է պետք չլինել, հետո կարող է շատ ուշ լինել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, ինչ կատարվում է Բաքվում, պարզապես ազգային խայտառակության ու ամոթի խարան չէ:

Էությամբ ֆաշիստական, ցեղասպանական ոճրագործությունների ու հայության անմեղ արյան մեջ հիմնովին թաթախված Ալիևի ռեժիմը ցուցադրական «դատավարություն» է անում, ավելի ճիշտ՝ դատական ֆարսի միջոցով դատաստանի է ենթարկում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, իսկ ըստ էության՝ Հայաստանն ու, առհասարակ, բոլոր հայերին:

Այս առումով միանգամայն իրավացի է Արցախի նախկին պետնախարար, հայտնի բարերար և գործարար Ռուբեն Վարդանյանը, երբ Բաքվից, իր ընտանիքի միջոցով հղված ուղերձներում, այդ թվում՝ նախօրեի ուղերձում նշում է, որ Բաքուն ու Բաքվում «դատվում» են Հայաստանի Հանրապետությունը և բոլոր հայերը:

Բայց ամեն ինչի մասին՝ որոշակի հերթականությամբ, մանավանդ, որ մեկ օրվա ընթացքում տեղեկատվական «կարկուտ» տեղաց:Նշենք, որ նախ՝ Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց Բաքվում ապօրինի պատանդների կարգավիճակում պահվող հայ գերիների վերաբերյալ՝ պահանջելով նրանց ազատ արձակել: Հետո Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարեց, որ պաշտոնական Երևանն ընդունել է իրենց ևս 2 պահանջ, ըստ այնմ՝ «խաղաղության համաձայնագրի» տեքստի վրա «բանակցային» աշխատանքն ավարտված է:

Կարճ ժամանակ անց, մի փոքր սեթևեթելով ու ադրբեջանական գործընկերների ուղղությամբ նեղացածության «պռոշ անելով», փաշինյանական վարչախմբի ներկայացուցիչը հաստատեց, որ Բայրամովը ճիշտ է ասում՝ համաձայնագրի տեքստի շուրջ «բանակցությունն» ավարտված է:

Ըստ որում, մեր անդրադարձում «պայմանագիր», «համաձայնագիր», «բանակցություն» բառերը նշում ենք, զուտ, այսպես ասենք՝ մեջբերման կարգով: Ըստ էության, չի եղել որևէ բանակցություն, այլ տեղի է ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից միակողմանի թելադրանք, իսկ Փաշինյանն ու նրա լիազորած ներկայացուցիչները պարզապես գրել ու արել են այն, ինչ թելադրել են Հայաստանի ու հայության թշնամիները:

Փորձագետներից շատերն էլ դա բնորոշեցին որպես ոչ թե «խաղաղության պայմանագիր», այլ՝ «Հայաստանի կապիտուլյացիայի պայմաններ», «դիվանագիտական կապիտուլ յացիա»:

Իսկ Հայաստանի նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը շատ ուղիղ ու դիպուկ նշեց, որ Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետաց դաս է:Գործնականում հարցը նույնիսկ այն չէ, թե կոնկրետ այդ վերջին «երկու կետը» ինչի՞ մասին են:

Որքան հայտնի է կամ թափանցիկ ակնարկվում է, խոսքը Ադրբեջանին Սյունիքի մարզի տարածքով «միջանցք» տրամադրելու, հայ-ադրբեջանական սահմանին «երրորդ երկրների» ուժեր չտեղակայելու և միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ ՀՀ հայցերը «հետ կանչելու» մասին է:

Բուն հարցն այն է, որ այդ «պայմանագրի» նախագիծ ասվածը ծայրից ծայր հակահայկական է, նպատակաուղղված է Հայաստանի պերմանենտ թուլացմանն ու սուվերենային զրոյացմանը:

Ի դեպ, Ալիևը, առանց ձևականությունների ետևից ընկնելու, հայտարարեց, որ այդ նախագծի հեղինակը լիովին ադրբեջանական կողմն է, Ադրբեջանը զրոյական վստահություն ունի Փաշինյանի ու նրա կառավարության նկատմամբ, առաջադրեց նորանոր պահանջներ՝ հիշյալ հակահայկական թղթի կտորն ստորագրելու (Փաշինյանի նվիրական երազանքն ու ապագա նախընտրական «հաղթաթուղթը») համար:

Մասնավորապես, Ադրբեջանի հաջորդող պահանջներն են՝ փոխել ՀՀ Սահմանադրությունը, հրապարակայնորեն պատառոտել ու այրել ՀՀ Անկախության հռչակագիրը, զինաթափել և արձակել Հայաստանի բանակը, պարտավորվել Ադրբեջանին վճարել մի քանի տասնյակ միլիարդ դոլար, որպես «30 տարվա օկուպացիայի» փոխհատուցում, Ադրբեջանին հանձնել «ռազմական հանցագործներին», այն է՝ Արցախի ազատամարտին մասնակցած, երբևէ Արցախում կամ ՀՀ սահմաններում ծառայած բոլոր տղամարդկանց: Ու այս շարքն անվերջանալի է թվում. կարող եք չկասկածել, որ Բաքվի հաջորդ պահանջները էլ ավելի «ճոխ» կլինեն...

Տեղեկատվական օրվա ավարտին էլ Փաշինյանը հայ լրագրողների հետ բավականին նյարդային պահվածքով «ճեպազրույցում» հաստատեց, որ, այո, Ադրբեջանին ճանապարհներ տալու է, տալիս է:

Տեսանք նաև, որ Փաշինյանը կարողանում է նաև շողշողուն ժպիտով հաղորդակցվել լրագրողների հետ, բայց... թուրքական քարոզչամիջոցների ներկայացուցիչների:

Տեղեկացանք նաև, որ Փաշինյանը թուրք լրագրողներին տված հարցազրույցում ևս մեկ անգամ «ցրցամ է տվել», որ պատրաստ է ուրանալ Հայոց ցեղասպանությունը (բառացի՝ Ցեղասպանության միջազգային ճանաչումը փաշինյանական իշխանության համար առաջնահերթություն չէ):

Այն, թե ինչով է զբաղված և իրականում ինչ է անում Փաշինյանը, իր ՔՊ-ով հանդերձ, այնպես չէ, որ մեզ համար մի չտեսնված անակնկալ էր կամ անսպասելի մի բան: Վերջին հաշվով, մեր գրեթե բոլոր անդրադարձներում հստակ ու փաստարկված խոսում ենք այդ ամենի մասին, կանխատեսում, զգուշացնում, ահազանգում:

Այստեղ էականն այն է, թե ինչ է պատրաստվում աղետի այս ընթացքին հակադրել երկրի ու ազգի, այդպես ասենք, քաղաքական և հոգևոր վերնախավը (այլ կերպ՝ էլիտան):

Ու մինչ էլիտաները մի քիչ էլ կխորհեն, կցանկանայինք վերադառնալ Բաքվում պահվող մեր պատանդներին, ի դեմս Ռուբեն Վարդանյանի: Նա դադարեցրեց ավելի քան 20 օր տևած հացադուլը և, ինչպես նշեցինք, ուղերձ էր փոխանցել՝ մասնավորապես շեշտելով, որ հացադուլ հայտարարելով՝ մի քանի նպատակ ուներ. «Ցույց տալ, որ չկա իրական դատավարություն, այլ իրականացվում է ձևական դատ: Ցույց տալ, որ այստեղ ինձ միայն չեն դատում, դատում են բոլոր հայերին և հենց պետությանը:

Ցույց տալ, թե ինչ գին պետք է վճարեին նրանք, ովքեր կցանկանային մնալ ու ապրել այստեղ (Արցախում), այլ ոչ թե՝ հեռանալ»:Այդ բոլոր առումներով Ռուբեն Վարդանյանը թերևս հասավ իր հետապնդած նպատակներին, որքան էլ համարենք, թե առանց այն էլ պարզ էր, որ այդ ամենը մինչև այդ էլ ակնհայտ էր:

Ինչպես ակնհայտ է Հայաստանի ներկայիս ղեկավարության՝ արցախցիների նկատմամբ ատելության խորությունը, որից Վարդանյանը զարմացած է:

Բայց ամենից հատկանշականը սթափվելու յուրօրինակ կոչն է. «Ով որ ձեզ վախեցնում է հերթական ռազմական պատերազմով՝ նորից մոլորեցնում է ձեզ: Այսօրվա աշխարհում սեփական պետությունն ունենալու իրավունքը տանուլ տալու շատ այլ միջոցներ կան: ...

Արցախը կորցնելով՝ առաջիկա տարիներին մենք կկորցնենք նաև Հայաստանը, եթե արմատապես չփոխենք մեր վերաբերմունքն այնպիսի հասկացությունների նկատմամբ, թե ինչ է էլիտան, իշխանությունը, պետությունը, և թե ով պետք է մեզ ղեկավարի: Լսեք ինձ և մտածեք այդ մասին, քանի դեռ ուշ չէ»: Իսկապես, արագորեն խելքի գալ է պետք, այլապես՝ հետո կարող է էլ պետք չլինել:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս

Պարզվել է, որ սուրճը կարևոր օգտակար ազդեցություն ունի տարեցների վրա
Գաստրոէնտերոլոգը նշել է մշտական փքվածության պատճառները
Հայտնաբերվել են արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման ռիսկը նվազեցնող արտադրանքներ
Ստոմատոլոգը նշել է վատ հոտի դեմ պայքարի վտանգավոր ժողովրդական միջոցներ
Բժիշկները տղամարդու միզապարկից հեռացրել են ռեկորդային մեծ չափի քար
Կարևոր
Հայտնի է սեպտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրը
Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Մանդատ են տվել իրեն, որ Տիգրանաշենը հանձնի՞․ մարդկանց փողոց է հանում, որ ոչնչացնի վերջնականապես (տեսանյութ)
Փաշինյանի հիստերիան հեռահար նպատակներ ունի, երկրորդ նախագահով չի սահմանափակվելու․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
Կարևոր
Զավեշտալի է,երբ Արցախ հանձնողներին համոզում են «չդավաճանել» ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ -ին. Շարմազանով
Անկլավների հարցը՝ Փաշինյանի պլանով և դրա կատաստրոֆիկ հետևանքները՝ ՀՀ-ի համար․ Սուրենյանց (տեսանյութ)
Ուկրաինան զանգվածային հրթիռային հարվածներ է հասցրել
Աննախադեպ ճնշում կա դատական համակարգի վրա. Աննա Գրիգորյան (տեսանյութ)
ՈԻՂԻՂ. Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի կալանքի միջնորդությունը
Հնագետները Կոլոմնայում հայտնաբերել են 15-րդ դարի 2,6 հազար արծաթե մետաղադրամներից բաղկացած անձեռնմխելի մնացած գանձ
Ինձ ունեզրկելով վախեցնելն անիմաստ է. Չեմ ուզում ձեզ ծանրաբեռնել իմ ու երեխաներիս զգացածով (լուսանկարներ)
Հայտնի է Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորի անունը
Ամեն գնով ցանկանում են Ռոբերտ Քոչարյանին տանել կալանքի. փաստաբան (տեսանյութ)
ՌԴ-ի պատճառով ԱՄՆ-ն մերժել է հայկական ավիաընկերությանը. Զելենսկին դիմել է Չինաստանին (տեսանյութ)
Գեղարքունիքում բախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ֆորդ»-ն ու «Տեսլա»-ն․ կա 9 վիրավոր

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանը ցանկանում է ոչնչացնել ընդդիմությանը․ ո՞րն է հաջորդ թիրախը

«Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն

«Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել

«Հրապարակ»․ Նախարարությունը հրաժարվել է ֆինանսավորել «Մոնթե» ֆիլմը

Ադրբեջանական ԱԹՍ-ները Սյունիքում․ հայկական զինուժին հրահանգել են չկրակել (տեսանյութ)

Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ»

ՊՆ-ում վերջին ողբերգական դեպքերը հունից հանել են Նիկոլ Փաշինյանին. «Իրավունք»

Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»

Թող հասկանա «Где раки зимуют». «Իրավունք»

«Հրապարակ»․ Ռուզաննա Երեմյանին փոխարինող են նշանակել

Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ»

Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ»

Խաղաղության մասին հոգ տանելն է անվտանգային ոլորտում կարևորագույն անելիքներից մեկը. Փաշինյան

Փաշինյանը Վեհափառի ավազանի անունը չտվեց, ԱԺ-ում իրավիճակը լարվեց

Հայաստանի նոր Սահմանադրության տեքստը կհրապարակենք առաջիկա ամիսների ընթացքում

Ճամբարակի ողբերգությունը․ վարորդը երեք երեխայի հայր է, կինը՝ հղի․ նոր մանրամասներ

«Հրապարակ»․ Անվճար միջոցառում՝ վճարովիի անվան տակ

«Հրապարակ»․ Ո՞րն էր դեսպանի հետկանչի պատճառը, ո՞վ կփոխարինի նրան

«Հրապարակ»․ Ովքեր փորեցին «Ուժեղ Հայաստանի» թեկնածուների ոտքի տակ

«Հրապարակ»․ Դատարանը մերժել է Վահե Հակոբյանի հայցը