Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ժողովուրդ». Արփինե Սարգսյանը բացեց բանդայի գործը, բայց հանցագործները փախան երկրից

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետության ներսում գործող բանդան դեռ անպատիժ է, ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ իրավապահների գործուն ջանքերով պարագլուխները օրեր առաջ փախել են Հայաստանից:

Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանն ու նրա 2 որդիները գազագողության մի մեծ մեխանիզմ են սարքել, գործում ներգրավել տարբեր մարդկանց, եւ նրանք խմբով չեն ենթարկվում ոչ միայն «Գազպրոմին»՝ որպես մատակարարի, այլեւ պետությանը՝ հարկային ծառայությանը, պետական մյուս մարմիններին:

Երբ այս մասին հարց հնչեցրինք ՀՀ ՆԳՆ Արփինե Սարգսյանին, օրեր անց նախարարն օպերատիվ գործեց, հարուցեց վարույթ եւ ուղարկեց քննության՝ ՀՀ Քննչական կոմիտե: Այս կառույցը սկսեց քննել՝ բանդայի գործում ներգրավելով 50 քննիչների:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Ն. Գ.-ի 18 գազալցակայաններում հարկեր չեն վճարվել, որը ՊԵԿ-ի հաշվարկներով 1 մլրդ 79 մլն 341 հզր 404 ՀՀ դրամ է կազմում:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները հայտնում են, որ իրականում ավելի մեծ գումար են պետությունից թաքցրել, ավելի մեծ թվով գազալցակայաններ են գործում, իսկ «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը ամսական մոտ 1.5 մլն ԱՄՆ դոլարի վնաս են հասցրել գրեթե մեկ տարի շարունակ:Եվ այս գործը բացահայտվեց «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումների շնորհիվ:

Եվ ահա տեղեկանում ենք, որ մինչ Նիկոլ Փաշինյանի իրավապահները քննություն են իրականացնում, բանդայի պարագլուխները՝ նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանը եւ նրա երկու որդիները՝ Արտակ եւ Քաջիկ Գեւորգյանները (վերջինս էլ է ԱԺ պատգամավոր եղել) հասցրին փախչել Հայաստանից: Նրանց հետ Հայաստանից փախչել է նաեւ Գեւորգյանների բիզնեսի տնօրեն Արմենը, ով համակարգչային մեքենայությունների հիմնական դերակատարն է եղել:

Իսկ ի՞նչ էր տեղի ունենում գազագողության սխեմայով: Հայաստանում եղել են մի քանի տասնյակ գազալցակայաններ, որոնք ամիսներ շարունակ տարբեր մեքենայություններով գազ են գողացել, շուկայականից էժան գներով վաճառել այն, ստացել գերշահույթներ: Պետական շատ մարմիններ տեղյակ են եղել այդ մասին, բայց փաստացի ոչինչ չեն արել:

Ըստ ՀՀ Քննչական կոմիտեի իրականացրած քննության՝ իրականում 3 տասնյակ գազալցակայաններ այս պահին փակ են (սակայն պաշտոնապես տրվել է 18 թիվը):

Բայց «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ իր աղբյուրներից, որ գազագողությունը շարունակվում է, ինչին կանդրադառնանք առաջիկայում:

Այժմ փորձենք հասկանալ՝ Նահապետ Գեւորգյանն ու նրա որդիները եւ ընկերության տնօրենը ինչպես կարողացան փախչել Հայաստանից, ուր էր իրավապահ համակարգը, եթե կար նախաձեռնված վարույթ, եթե պետք է վաղուց ենթադրյալ բանդայի պարագլուխների նկատմամբ գոնե երկրից բացակայելու արգելք գործեր: Ինչու է ՀՀ ՆԳՆ-ն անգործություն ցուցաբերել:

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, պատասխանելով «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին, ասաց, թե իրեն անգործության մեջ մեղադրելն ազնիվ չէ, քանի որ մեր բարձրաձայնումից հետո հարուցել է վարույթ՝ ուղարկելով քննության: Իհարկե, ճիշտ է ասում:

Բայց փաստ է նաեւ այն, որ էլի գործ ունենք նույն ավանդույթի հետ. պետական պաշտոնյաները միմյանց վրա են բարդում պատասխանատվությունը, եւ ենթադրյալ հանցագործները հասցնում են փախչել երկրից:Շարունակելի…»:

Առավել մանրամասն թերթի այսօրվահամարում

Լրահոս

«Այս խաղաղությունը արժեր նրան ինչ կորցրել եմ». Մենչի դստեր նոր էմոցիոնալ գրառումը
Պարզվել է, որ սուրճը կարևոր օգտակար ազդեցություն ունի տարեցների վրա
Գաստրոէնտերոլոգը նշել է մշտական փքվածության պատճառները
Հայտնաբերվել են արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման ռիսկը նվազեցնող արտադրանքներ
Ստոմատոլոգը նշել է վատ հոտի դեմ պայքարի վտանգավոր ժողովրդական միջոցներ
Բժիշկները տղամարդու միզապարկից հեռացրել են ռեկորդային մեծ չափի քար
Կարևոր
Հայտնի է սեպտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրը
Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Մանդատ են տվել իրեն, որ Տիգրանաշենը հանձնի՞․ մարդկանց փողոց է հանում, որ ոչնչացնի վերջնականապես (տեսանյութ)
Փաշինյանի հիստերիան հեռահար նպատակներ ունի, երկրորդ նախագահով չի սահմանափակվելու․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
Կարևոր
Զավեշտալի է,երբ Արցախ հանձնողներին համոզում են «չդավաճանել» ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ -ին. Շարմազանով
Անկլավների հարցը՝ Փաշինյանի պլանով և դրա կատաստրոֆիկ հետևանքները՝ ՀՀ-ի համար․ Սուրենյանց (տեսանյութ)
Ուկրաինան զանգվածային հրթիռային հարվածներ է հասցրել
Աննախադեպ ճնշում կա դատական համակարգի վրա. Աննա Գրիգորյան (տեսանյութ)
ՈԻՂԻՂ. Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի կալանքի միջնորդությունը
Հնագետները Կոլոմնայում հայտնաբերել են 15-րդ դարի 2,6 հազար արծաթե մետաղադրամներից բաղկացած անձեռնմխելի մնացած գանձ
Ինձ ունեզրկելով վախեցնելն անիմաստ է. Չեմ ուզում ձեզ ծանրաբեռնել իմ ու երեխաներիս զգացածով (լուսանկարներ)
Հայտնի է Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորի անունը
Ամեն գնով ցանկանում են Ռոբերտ Քոչարյանին տանել կալանքի. փաստաբան (տեսանյութ)
ՌԴ-ի պատճառով ԱՄՆ-ն մերժել է հայկական ավիաընկերությանը. Զելենսկին դիմել է Չինաստանին (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանը ցանկանում է ոչնչացնել ընդդիմությանը․ ո՞րն է հաջորդ թիրախը

«Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն

«Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել

«Հրապարակ»․ Նախարարությունը հրաժարվել է ֆինանսավորել «Մոնթե» ֆիլմը

Ադրբեջանական ԱԹՍ-ները Սյունիքում․ հայկական զինուժին հրահանգել են չկրակել (տեսանյութ)

Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ»

ՊՆ-ում վերջին ողբերգական դեպքերը հունից հանել են Նիկոլ Փաշինյանին. «Իրավունք»

Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»

Թող հասկանա «Где раки зимуют». «Իրավունք»

«Հրապարակ»․ Ռուզաննա Երեմյանին փոխարինող են նշանակել

Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ»

Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ»

Խաղաղության մասին հոգ տանելն է անվտանգային ոլորտում կարևորագույն անելիքներից մեկը. Փաշինյան

Փաշինյանը Վեհափառի ավազանի անունը չտվեց, ԱԺ-ում իրավիճակը լարվեց

Հայաստանի նոր Սահմանադրության տեքստը կհրապարակենք առաջիկա ամիսների ընթացքում

Ճամբարակի ողբերգությունը․ վարորդը երեք երեխայի հայր է, կինը՝ հղի․ նոր մանրամասներ

«Հրապարակ»․ Անվճար միջոցառում՝ վճարովիի անվան տակ

«Հրապարակ»․ Ո՞րն էր դեսպանի հետկանչի պատճառը, ո՞վ կփոխարինի նրան

«Հրապարակ»․ Ովքեր փորեցին «Ուժեղ Հայաստանի» թեկնածուների ոտքի տակ

«Հրապարակ»․ Դատարանը մերժել է Վահե Հակոբյանի հայցը