Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Շատ փող և լավ կապեր. ինչպե՞ս միջազգային մամուլի ուշադրությունը սեւեռել մեր խնդիրների վրա. Վահե Հովհաննիսյան


«Սպասելով ԵԽ քվեարկությանըՄայր Աթոռի հոգևոր խորհրդի կարևոր հայտարարությունը, տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների՝ անարդարությունից ճչացող, բայց անելիքը հստակ չիմացող ձայնը, և հարյուր հազարների սպասումը այսօրվա ԵԽ քվեարկությունից ինձ ստիպում են պարզ ասել. եթե չստեղծենք աշխատանքի լուրջ մեքենա, այդ ջանքերը ոչ մի օգուտ չեն տալու։Արդյունքի համար հսկայական աշխատանք է պետք անել։

Այն պետք էր սկսել մի տարի առաջ, որ այսօրվա ազգային անօգնական վիճակում չլինեինք։ Չենք արել։ Փոխել է պետք դատավարության ամբողջ բնույթը, դերաբաշխումը։ Միջնադարյան ինկվիզիցիա հիշեցնող այս պրոցեսը պետք է փոխենք իսկապես բաց դատավարության։ Սա միջազգայնորեն ընկալելի պահանջ է, որի իրականացման համար անհրաժեշտ է. միջազգայինմամուլի սևեռում թեմայի շուրջ, միջազգային իրավապաշպանության ակտիվացում, հեղինակավոր զեկույցների ստացում, տարբեր երկրների կառավարությունների վրա ճնշումներ, լոբբիստական աշխատանք։

Միջազգային լուրջ շարժում սկսելու և շատ այլ բաների համար, պետք է.

1.    Ճիշտ և լուրջ մենեջմենթ

2.    Շատ փող և լավ կապեր

Առանց ավելորդ թիթիզությունների ֆիքսենք. փողի և կապերի առկայության դեպքում հնարավոր է միջազգային մամուլի և միջազգային իրավապաշտպանության, միջազգային քաղաքացիական հասարակության ուշադրությունը սևեռել այս դատավարության վրա։Պետք է պարզ ասել. հարգարժան հոգևոր խորհուրդ, սիրելի ազնիվ հայրենակիցներ, եթե Բաքվում պահվող մեր հայրենակիցների համար պայքարը չդրվի լուրջ հիմքերի վրա, ապա մեր բոլոր էմոցիաները և կոչերն ունենալու են զրո արժեք։ 

Եթե որևէ մեկին թվում է, թե հրեական կազմակերպությունները և հրեական շարժումները կազմակերպվել և կազմակերպվում են առանց մենեջմենթի և լուրջ փողի, չարաչար սխալվում ենք։

«Կապիտալի աղքատությունը» Մենք կարող ենք ուրախանալ կամ տխրել, որ USAID-ն փակվում է, որ հայկական ինքնության դեմ աշխատող, գործակալական համակարգերի ֆինանսավորումը Թրամփը դադարեցնում է, բայց պետք է նաև ֆիքսենք, որ մինչև այսօր ձևավորված չեն ազգային կապիտալով լուրջ ֆոնդեր, որոնք կհակակշռեին դրսի ֆինանսավորմանը։Ամոթ է, որ Հայաստանում ձևավորված չեն ազգային ինքնության պահպանման-զարգացման, ստրատեգիական ծրագրերի ֆինանսավորման քաղաքակիրթ համակարգեր։

Մենք տարիներով ողբում ենք, որ դրսի փողերով հակահայկական, հակաարցախյան, հակասփյուռքյան հակազգային գաղափարներ են մշակվում, տարածվում, որ իշխանությունը քարոզ է տանում Արարատի դեմ, ցեղասպանությունն է ուրանում, տոտալ քարոզ եկեղեցու դեմ, հակաարցախյան, ֆաշիստական քարոզ է տանում։ Հայկական աշխարհում փող չկա՞ր զսպելու այլ ծագման փողերով այս արշավը։ Հիմա ճիշտ պահն է՝ այս ոչ կոնստրուկտիվ ողբը դադարեցնելու։

Հայկական կապիտալը՝ Հայաստանում, սփյուռքում, պիտի հակընդդեմ համակարգ ստեղծի։ Համակարգ, որը կկասեցնի ներքին ֆաշիզմը, որը մեզ կմիավորի մեր իրական շահերի, իրական նպատակների համար։ Համակարգ, որը կջարդի ազգային արժեքների և ազգային արժանապատվության դեմ տարվող քարոզը։

Համակարգ, որը լուրջ կաշխատի Բաքվի բանտերից հայերին հանելու ուղղությամբ։ Վստահաբար, կապիտալի տիրապետող հայերի համար՝ Հայաստանում թե դրսում, Հայաստանի գոյության անընդհատությունը և Հայաստանի զարգացումը կարևորագույն ցանկություն և նպատակ են։ Պետք է ստեղծել մեխանիզմ, որի միջոցով ցանկությունը կվերածվի գործի։ Նորից եմ ասում, որ սա պիտի վաղուց արվեր, բայց եթե հիմա էլ չանենք, հետո անիմաստ կլինի։ Հիմա ոչ թե կարելի է, այլ անհրաժեշտ է դա անել։

Հայկական կապիտալի ներկայացուցիչները պետք է միավորեն իրենց ջանքերը, հավաքվեն ու պայմանավորվեն, պատվիրակեն մարդկանց, մասնագետների, մասնագիտական խմբերի, որպեսզի էֆեկտիվ ծրագրերը վերածվեն հստակ գործողությունների։ Հակառակ դեպքում մենք հանրության այսօրվա հույզերն ու պոռթկումները հերթական անգամ կսպառենք ու կկանգնենք ապատիայի ամենավտանգավոր, գուցե՝ վերջին շրջանի առաջ»։ 

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Լրահոս

Վարշավայից մինչև Երևան․ խաղաղություն, ձերբակալություններ և կոշտ հայտարարություններ (տեսանյութ)
Իրանը փակում է Ադրբեջանի հետ սահմանի երկինքը. Նոր որոշում հայտարարագրման վերաբերյալ
19 տարեկան զավակը հորը չպետքա տեսնի այս ապակիներից այն կողմ. Արամ Վարևանյան
Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվել է
Դպրոցներից փառքի անկյունների հեռացումը ազգային ինքնության դեմ քայլ է. Լևոն Ջավախյան
ՈՒՂԻՂ․ Մարիա Զախարովայի ճեպազրույցը
Թուրքիան չի պլանավորում ներխուժել Իրան, եթե ԱՄՆ-ը հարձակվի իր վրա
Կարևոր
«Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը հանդես է գալիս Եվրոպայի խորհրդին ուղղված կոշտ բողոքով. քաղաքագետ
Իրանը և ԱՄՆ-ն հաղորդագրություններ են փոխանակում Օմանի և Գրոսիի միջոցով
8 րոպե մինչև Լոնդոն․ նոր սպառնալիք․ ԵՄ-ն ՀՀ-ի ամենահուսալի գործընկերն է
ՈՒՂԻՂ․ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստ
Եթե ֆեյսբուքում ատելության խոսք է տարածվում, ուրեմն իրավաչափ է քրեական հետապնդումը
Դուք մեղքի զգացում չունեք որ մարդիկ քրեակատարողական հիմնարկում մահանում են. Հարց Գալյանին
Թոշակները բարձրացնեն, էլ մեկ է՝ ներկա իշխանությանը չենք ընտրելու․ հոգնել ենք
Հերթը Ռուբեն Հայրապետյանի «Հարսնաքար»-ինն է. Փաշինյանը եկեղեցու հարցում մարտավարությունը փոխել է
10.000 դրամը ողորմելի գումար է. Կամենդատյանը՝ թոշակների մասին
«Պահանջում ենք 50%-ով բարձրացնել կենսաթոշակները». ՀայաՔվեն Կառավարության դիմաց ակցիա է անում
Օգնություն է խնդրել տարեց կնոջից և գողացել ոսկյա մատանին․ Ավտովթարից ՊՆ ծառայող է մահացել
ՈՒՂԻՂ. Կառավարության անդամների ճեպազրույցները
Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Ֆինանսների քարտուղարությունում

Լրացուցիչ նորություններ

...

Խաչիկ Գալստյանը 2 օրից կլինի տանը․ փաստաբան

Ի՞նչ էր պատգամել Էնվերն ու ինչպե՞ս Փաշինյանի օգնությամբ Էրդողանը դա կյանքի կոչեց․ Շարմազանով

Սյունիքի, մասնավորապես Կապան համայնքի փակվող դպրոցների ցանկը (Լուսանկար)

Սրանց պետք է հեռացնել, որ և՛ անկախ Հայաստան լինի, և՛ իրական հայ-ռուսական դաշինք. Էդուարդ Շարմազանով

Սանասարյանը արդարացվեց. Արդյո՞ք Փաշինյանը ներողություն կխնդրի նրանից

«Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել»․ Լևոն Ազիզյան

2018-ից առ այսօր ՆԳՆ բյուջեն աճել է 3,3 անգամ, բայց ի՞նչ է ստացել «հերոս հարկատուն» դրա դիմաց. պատգամավոր

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ եւ նույն պրիմիտիվ հնարքներով նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն․ Աշոտյան

Երբեք դրամաշնորհ չեմ վերցրել, այդ թվում Սորոսից․ Դավիթ Սանասարյան

Արդյո՞ք սա նշանակում է, թե վաղը պատերազմ չի սկսվի․ Վարդան Ոսկանյան

Ես սատարում եմ բոլորին, ովքեր պայքարելու են ադրբեջանամետ, անպատիվ, անմշակույթ, ի վերջո անգրագետ իշխանության դեմ․ Դավիթ Ամալյան

Շիրակում կաթը գյուղացիներից մթերվում է150–160, խանութում վաճառվում է մինչև 900 դրամով. պատգամավոր

Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր 6-8 աստիճանով. Լևոն Ազիզյանը մանրամասնում է

Ստացել եմ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին իմ կողմից նշանակված միջազգային փորձաքննությունների արդյունքները՝ Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունների վերաբերյալ. Բաբայան

Փաշինյանն ամեն կերպ փորձում է խափանել Ավստրիայում հրավիրված Եպիսկոպոսաց ժողովը․ Հակոբ Բադալյան

Երբ ճշմարտությունը կորցնում է իր օբյեկտիվ հիմքը, մարդը դառնում է անտարբեր և չի զանազանում չարը բարուց․ Տեր Իսահակ

Մինչև հունիս Փաշինյանն ու Ալիևը դեռ ինչե՜ր են անելու․ Արմեն Այվազյան

Հետո չասեք` ընտանիք էինք պահում. Իշխան Սաղաթելյան

Վեհափառը՝ քրեական հետապնդման թիրախ. Սուրեն Սուրենյանց

Փաշինյանական ռեժիմը Բաքվի ու Անկարայի չբավարարվող ծարավն է հագեցնում. Աբրահամյան