Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փաշինյանի ընտրական նրբերանգները. «բորդյուր լիզելուց» մինչև «պադվալի առնետ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը չափից շատ է սիրում հպարտ-հպարտ հայտարարել, թե իր իշխանավարման շրջանում, իբր թե, Հայաստանում ընտրություններ չեն կեղծվում, ամեն ինչ ըստ կարգի է արվում, մի խոսքով՝ հրաշալի է:

Ինչպես այլ դեպքերում, այս հարցում էլ Փաշինյանը, բնականաբար, կեղծում է իրողություններն ու իրականությունը:

Առհասարակ, ընտրությունների հետ կապված, կոնկրետ վերջին 7 տարվա առումով կան մի շարք առանձնահատկություններ և բնութագրական ընդհանրություններ, որոնք արժե թեթևակի ի մի բերել, մանավանդ որ Փաշինյանն ինքը դրա առիթը տվեց՝ օրերս Գյումրիում իր քպականների առաջ ունեցած «պադվալա-բոցաշունչ» ելույթով:Տեսեք, 2018-ի ապրիլից ի վեր, սկսած այդ տարվա սեպտեմբերից (Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ), Փաշինյանը միշտ անձամբ է մասնակցել քարոզարշավներին, նախընտրական հավաքներին, մշտապես ելույթներ է ունեցել, հայտարարություններ ու բացականչություններ արել:

Անխտիր բոլոր դեպքերում Փաշինյանը դիրքավորվել է ծայրահեղ ագրեսիվ, աչքի է ընկել վիրավորական արտահայտություններով՝ ընտրության մյուս մասնակիցների հասցեին, հնչեցրել է սուր մեղադրանքներ, որոնք գրեթե երբեք սահմանված կարգով չեն հաստատվել:

Ավելին, իր ենթակայության ներքո գտնվող ոստիկանական և ուժային կառույցներին տվել է ակնհայտորեն սադրիչ ու ծայրահեղական հրամաններ ու հրահանգներ:

Թեթևակի արժե հիշեցնել նրա ինչպես նախկին, այնպես էլ վերջին ելույթների ագրեսիվ, հասարակության ներսում ատելություն ու թշնամանք սերմանելու նպատակ հետապնդող բառամթերքը և մոտեցումները:

Տեսեք, Փաշինյանը հասարակությանը բաժանեց «սևերի» և «սպիտակների», խոսեց «ասֆալտին փռելու», «պատերին ծեփելու», «բորդյուր լիզելու» և նմանօրինակ ֆրազներով: Նկատենք, բոլոր այդ դեպքերում նա եղել է ՀՀ վարչապետի պաշտոնում, իսկ նրա այդ սպառնալիքները նրա ենթակայության տակ գտնվող ոստիկանական, աածական ուժերը դիմակավորված («մասկի-շոու») ցուցադրություններով, կաշվից դուրս գալով ձգտել են իրականացնել:Բոլոր ընտրարշավների ժամանակ Փաշինյանը շարունակ խոսել է «նախկիններից», «թալանածը հետ խլելուց», «քաբաբ առ քաբաբ» վերադարձնելուց ու նման բաներից՝ «մոռանալով», որ ինքը վաղուց արդեն իշխանություն է, այլ ոչ թե ծայրահեղ կամ ավտոտնակների տանիքների վրայով քայլող արմատական ընդդիմադիր:

Կան դիտարկումներ, որ Փաշինյանը «ջարդեմ-փշրեմ», «ծեփեմ-փռեմ», «պադվալի առնետ», «թալանչի նարկոկարտել» ու նման դրսևորումներով է առանձնացել, փոխարենը՝ երբեք ծրագրային որևէ բան չի ասել:

Աչքի ընկնելու պահով՝ այո, ու դրա մասին արդեն նշեցինք: Բայց պետք է նկատել, որ հիշատակված թե՛ համապետական, թե՛ ՏԻՄ ընտրություններում Փաշինյանն ու նրա ՔՊ-ն (2018-ին՝ իրենց «Իմ քայլը») նաև ծրագրեր են ներկայացրել:

Դե, ընտրարշավին որևէ բան պիտի ներկայացնեին որպես «նախընտրական ծրագիր», ներկայացրել են:Ինչն է բնութագրական. թե՛ 2018-ի դեկտեմբերի, թե՛ 2021-ի հունիսի ընտրության պաշտոնական արդյունքներով «հաստատված» այդ ծրագրերը գերազանցապես չեն կատարվել, իսկ վերջինը արդեն չի էլ կատարվի:

Ավելին, 2021-ին ՔՊ-ի ներկայացրած նախընտրական ծրագիրը, որ նույն թվականի օգոստոսին ամրագրվել է որպես «ՀՀ կառավարության 2021-25 թթ. գործունեության ծրագիր», ոչ միայն չի կատարվել ու չի կատարվի, այլև առնվազն Արցախի, ՀԱՊԿ-ի, հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ կետերով «կատարվել» է տրամագծորեն հակառակ ուղղությամբ:

Փաշինյանը խոստացել է Արցախի հայության ինքնորոշման իրավունքի իրացում, արել է առավել քան հակառակը՝ հայաթափել է Արցախը, ուրացել է այն և հանձնել է թշնամուն: Փաշինյանը խոստացել է բարելավել հայ-ռուսական հարաբերությունները, բայց ծայրահեղորեն փչացրել է դրանք, և այդպես շարունակ: Ցանկը չափազանց երկար է:

Այսինքն, բնութագրականն այն է, որ Փաշինյանը ընտրություններում ագրեսիվ հայտարարություններ անելուց բացի, ներկայացրել է նաև ինչ-ինչ ծրագրեր, որոնք սակայն չեն կատարվել, ավելին՝ գործնականում արել է «ծրագրածի» տրամագծորեն հակառակը:

Արդեն հպանցիկ նշեցինք, բայց այստեղ հատուկ ու ևս մեկ անգամ ընդգծենք. 2018 թվականից մինչ օրս տեղի ունեցած բոլոր ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը եղել է վարչապետի պաշտոնում: Նա, իհարկե, կարող է ասել, թե 2021-ին իբր հրաժարական էր տվել, բայց դա պարզամիտ-դյուրահավատների համար նախատեսված էժանագին «կուտ» է:

Իրականում բոլորն էլ լավատեղյակ են, որ նա այդ ամբողջ ընթացքում, բացառությամբ թերևս 2020 թ. նոյեմբերի լույս 10-ի գիշերվա, մշտապես տիրապետել է իր պաշտոնի ընձեռած բոլոր հնարավորություններին ու լծակներին: Անգամ... պաշտոնի չընձեռած հնարավորություններին, նկատի ունենք՝ դատավորների ու դատական իշխանության վրա ամենաուղղակի ճնշումները:

Այնպես որ, վերջին 7 տարվա անխտիր բոլոր ընտրություններում ամենավայրագ ու գռեհիկ ձևով շահագործվել ու չարաշահվել է վարչական ռեսուրս ասվածը: Հիմա էլ է չարաշահվում ու չարաշահվելու է:

Մյուս կողմից՝ հատկապես ՏԻՄ ընտրությունների հետ կապված՝ անհնար է դուրս չբերել փաշինյանական իշխանության համար բնութագրական այն հանգամանքը, որը կարելի է բնորոշել որպես ընտրողների կամքի և կատարած ընտրության բռնաբարում՝ այլասերված եղանակներով: Մի ամբողջ շարք խոշոր համայնքներում Փաշինյանն ու նրա ՔՊ-ն պարտվել են ընտրություններում: Սակայն դրանից հետո, Փաշինյանի գլխավորությամբ, պետական մարմիններն օգտագործվել են ընտրություններում հաղթած թեկնածուների նկատմամբ ամենաիսկական տեռոր ու բռնաճնշումներ իրականացնելու նպատակով:

Ամենից ցցուն օրինակը Վանաձորում կատարվածն էր: Չնայած, նմանօրինակ դրսևորումներ եղան մի քանի այլ համայնքների դեպքում ևս, իսկ Գյումրիում էլ որոշվեց իշխանությունը գրավել՝ քաղաքապետի որդու դեմ քրեական հետապնդմամբ ճնշում գործադրելու միջոցով:

Այսինքն, եթե նույնիսկ ընտրությունների միջոցով, չնայած բոլոր կեղծիքներին, սպառնալիքներին, ճնշումներին, վարչական ռեսուրսների չարաշահմանը, որևէ մեկ այլ թեկնածու կամ ուժ կարողանում է ընտրվել, Փաշինյանն ու նրա ենթակայության տակ գտնվող ոստիկանությունը, դատախազությունը, ԱԱԾ-ն, քննչական մարմինները, դատարանները, իրենց «պատառոտելով», ամեն ինչ անում են, որ ոտնահարեն ընտրողների կամքի արտահայտությունը: Սա է փաշինյանական իշխանության ու, այսպես կոչված, «ժողովրդավարական բաստիոնի» իրական բնութագիրը:

Այո, հնարավոր է՝ դեռ ինչ-որ անձինք կան, որ էքստազի մեջ են ընկնում, երբ Փաշինյանը արտաբերում է «պադվալի առնետ» կամ նման մի բան:

Բայց ակնհայտ է, որ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն գնում են դեպի համակողմանի «պռավալ», այն է՝ տապալում: Վատն այն է, որ նրանք իրենց հետ դեպի այդ կողմ են քարշ տալիս նաև պետությունը:


Լրահոս

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն
Մակրոնը Փարիզի ահաբեկչությունը որակել է որպես Ֆրանսիայի համար շրջադարձային պահ
Հայաստանի բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ
Արաբական և իսլամական երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզում երթևեկությունը
Թրամփը խոստովանել է ուկրաինական կարգավորման համար մաքսատուրքերի անարդյունավետությունը
Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»
«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»
«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է
Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»
Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ
ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»
Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Արսեն Զախարյանը գոլի հեղինակ է դարձել Եվրոպա լիգայի խաղում
ՊԵԿ-ում քննարկվել են ԱՄՆ-ի հետ մաքսային և սահմանային անվտանգության ծրագրերը
Մոսկվան և Կիևը պայմանավորվել են հրադադարի շուրջ՝ խաղաղ բնակիչներին տարհանելու համար
Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը
Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ
Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը
Նրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին

Լրացուցիչ նորություններ

...

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում