Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$806.91

BTC

$116745

ADA

$0.810839

ETH

$4220.91

SOL

$180.68

29 °

Yerevan

18 °

Moscow

37 °

Dubai

26 °

London

23 °

Beijing

25 °

Brussels

27 °

Rome

38 °

Madrid

BNB

$806.91

BTC

$116745

ADA

$0.810839

ETH

$4220.91

SOL

$180.68

29 °

Yerevan

18 °

Moscow

37 °

Dubai

26 °

London

23 °

Beijing

25 °

Brussels

27 °

Rome

38 °

Madrid

ՀՀԿ-ն և неЛюбовный треугольник-ը կամ ինչո՞ւ են աղմկում տարանջատվածները. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.


Նախ, կցանկանամ հայցել հայ հասարակության առողջ հատվածի ներողամտությունը, որ, մեր ժողովրդի հիմնական դարդ ու ցավերը թողած, կրկին ստիպված եմ հրապարակավ անդրադառնալ ներընդդիմադիր բախումների վերջին դրսևորումներին։


Հավաստիացնում եմ ձեզ, սակայն, որ խնդիրը ոչ այնքան նիկոլաոճ ստերին, կեղծիքներին, աղավաղումներին և վիրավորանքներին պատասխանելն է, որքան ապացուցելը, որ այս սկանդալը պատահական չէ, ծրագրավորված է և փաստացի երկրորդ նախագահի աշխատակազմի և որոշ համակիրների միջոցով Հայաստանի իրական, սուվերեն և ազգային, օրակարգի դեմ թիկունքից բացված երկրորդ ճակատն է։


Եվ քանի որ այս քննարկումներում կրքերը հասել են շեքսպիրյան մակարդակի, ընթերցանությունն ավելի պատկերավոր դարձնելու նպատակով համեմեմ այն անգլիացի հանճարի թեմատիկ երկտողերով։ Ստորև՝ այս հավաքական գնահատականին իմ անդրադարձը։

1. «Чем меньше слов, тем больше будет чувства».

«Տեսա՞ք, Քոչարյանն ասուլիս տվեց, դե Սերժն էլ թող տա ու պատասխանի բոլոր հարցերին»։ Սույն թոթովախոս «փաստարկը» վերջերս հաճախ է հնչում ուրիշի պատերազմում ակամայից կամ գիտակցված առաջնագծի զինվոր դարձածների շուրթերից։ Այս մոլեռանդները չեն էլ հասկանում, թե որքան խոցելի են դարձնում երկրորդ նախագահին նման մտքերով։


2.5 տարի լռություն պահպանած ընդդիմադիր առաջնորդի 4 ժամանոց ասուլիսը նախ չպատասխանեց ամենակարևոր հարցին՝ ինչո՞ւ էր նախագահ Քոչարյանը Արցախի բլոկադայի, դրան հաջորդած պատերազմի, Արցախի բռնի հայաթափման, երկրում մոլեգնող քաղաքական տեռորի ժամանակ վերցրել այդ թայմ-աութը։ Այնինչ երրորդ նախագահը այդ ընթացքում առնվազն 16 (!) անգամ շփվել է լրատվամիջոցների հետ՝ պատասխանելով այդ պահին լրագրողներին հետաքրքրող բոլոր հարցերին։

Նախագահ Սարգսյանն էր Քովիդից անմիջապես հետո սկսել ասուլիսների շարքը, որն ընդհատվեց 44-օրյա պատերազմով, մեր պարտությամբ, երկրում օրակարգերի փոփոփությամբ։ Ինչ վերաբերում է 2018-ի դեպքերի մասին իր գնահատականներին, ապա դրանք մանրամասն ներկայացվել են Մհեր Մկրտչյանին, Դավիթ Սարգսյանին, BBC-ին տրված իր հարցազրույցներում, ինչպես նաև ՀՀԿ վերջին համագումարին նախագահ Սերժ Սարգսյանի ծավալուն ելույթում։ Ականջ ունեցողը կլսի։ Եթե ոմանց այսքանն իրոք չէր բավարարում, ապա հայցում եմ իրենց ներողամտությունը, քանզի մեր առաքելությունների մեջ չի մտնում հետին թվով սևեռուն և բորբոքված անբավարարություններին հագուրդ տալը։ Երրորդ նախագահը, բնականաբար, շարունակելու է իր ակտիվ շփումը հանրության հետ և դա անելու է իր նախընտրած ժամանակահատվածում և ձևաչափերով՝ բաց լինելով բոլոր հարցերի համար։


2. «Величайшая обида, какую можно причинить честному человеку, – это заподозрить его в нечестном».

«Ինչո՞ւ մերժեցին Սերժին, բայց նստեց Քոչարյանը»։ Երկրորդ նախագահի գրասենյակն այս բանաձևը, վստահ եմ, համարեց «մխած» և հրապարակ նետեց իրենց մեդիայի տաղավարում։ Կրկին ցավում եմ, որ ստիպված եմ իրենց նման մանրանալ։

Նախագահ Քոչարյանը նստեց առաջինը, իսկ Հանրապետականն առաջին ու միակն իրեն պաշտպանեց, որովհետև Նիկոլին պետք էր արագ խաղարկել «Մարտի 1-ը ամբողջությամբ» բացահայտված է խաղաքարտը։ Զարմանում եմ, թե ո՞նց կարելի է «մոռանալ» երրորդ նախագահի, իր մերձավոր ազգականների և թիմակիցների դեմ հարուցված բազմաթիվ գործերը։

Բայց հիմա հակընդդեմ հարց. ինչպե՞ս ստացվեց, որ 2021-ի ընտրություններին ընդառաջ, փաթեթային կերպով նախագահ Քոչարյանի՝ դրանց մասնակցելու համաձայնությանը ցուգահեռ արդեն նիկոլական Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց համապատասխան հոդվածը, և քրեական գործն այդ պահին փակվեց։

Ինչպե՞ս պատահեց, որ «Քոչարյանը նստեց», բայց (փառք Աստծո) չդատապարտվեց։

Ինչպե՞ս պատահեց, որ «Քոչարյանը նստեց», բայց հետո երկրորդ նախագահի հետ ասոցիացվող բիզնեսմենները ծաղկեցին։

Ինչպե՞ս պատահեց, որ «Քոչարյանը նստեց», հետո, 21-ի ընտրություններին գնալով՝ չնստեց (փառք Աստծո), հետո՝ 26-ին ընդառաջ նորից բացվեց այդ շինծու գործը, և երկրորդ նախագահը, այժմ արդեն 15 ամիս շուտ կրկին հայտարարեց գալիք ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին։

Սերժ Սարգսյանի չնստելով խիստ մտահոգ և բորբոքված շրջանակներին ուզում եմ «լավ» լուր հայտնել. երրորդ նախագահի նկատմամբ օրերս նոր մեղադրանք առաջադրվեց, որի քաղաքական լինելու մասին նախագահ Քոչարյանի շրջապատից և ոչ մեկ այդպես էլ չարտահայտվեց։ Նկարագրածս շղթան, սակայն, իրականում ոչ թե դուետի, այլ տրիոյի տպավորություն է թողնում, որտեղ եռանկյան երրորդ, դրսի գագաթը երկրորդ գագաթի միջոցով փորձում է իր ազդեցության տակ պահել առաջին գագաթին։ Այդպես եղավ 2021-ին, այդպես է նախապատրաստվում 2026-ը։ Եվ երկրորդ նախագահի ասուլիսին հնչած կարևոր ուղերձները, իմ ընկալմամբ, հենց այդ մասին էին։


3. «Опасна власть, когда с ней совесть в ссоре».

«Ընտրություններից առաջ բոլորն էլ գնում են կրելու»։ Ի դեպ, 2021-ի մասին։ Մեր ընդդիմախոսները սկսել են պնդել իրենց համար խիստ խոցելի այդ նախադասությունը՝ որպես փրկօղակ 2021-ի անհաջողությունը արդարացնելու համար։ Նրանք մոռանում են, որ իրենց կողմից մեջբերվող այդ քաղաքագիտական այբուբենը կիրառելի է շարքային իրավիճակներում շարքային ընտրությունների ժամանակ։ Այնինչ 2020-2021 թվականներին մեր երկրում իրավիճակը ֆորսմաժորային էր, ընտրություններն էլ՝ կուտ Նիկոլին որպես կառավարելի կերպար իշխանությանը պահելու, գոլորշին թողելու և Հարավային Կովկասում խաղը շարունակելու համար։ Դուք այնքան վստահ էիք ձեր հաղթանակի մեջ, որ նախագահ Քոչարյանն այդ օրերին ռուսական РБК հեռուստաընկերությանն իր տված հարցազրույցում «Պատիվ ունեմ» դաշինքի հետ հնարավոր հետընտրական կոալիցիայի մասին խոսելիս բառացի ասաց հետևյալը. «Խորհրդարան մտնելու նրանց շանսերը վիճակագրական սխալի տիրույթում են, թող դեռ անցնեն՝ հետո կտեսնենք»։

Եվ նորից եմ կրկնում անհերքելի ճշմարտությունը. եթե Հայրենիքի փրկության շարժման (ՀՓՇ) հիմնական ուժերը չգնային դրսերից այդքան փափագած ընտրությունների, եթե շարունակեին քաղաքական ճգնաժամի պատճառ դարձած փողոցային թեժ պայքարը, մենք կունենայինք այլ Հայաստան։ 2021-ին նախագահ Քոչարյանի պարտությունը միայն իրենը չէր, նաև մերն էր, քանզի այդ ընտրություններով Հայաստանի ճգնաժամը ոչ միայն չհանգուցալուծվեց, այլև էլ ավելի բարդացավ։

4. «Грехи других судить Вы так усердно рветесь, начните со своих и до чужих не доберетесь».

Ասում եք՝ «Հեղափոխություններն անարդյունավետ կառավարման հետևանք են»։ Պարզապես հիանում եմ, թե ինչպես են Միքայել Մինասյանին ատող շրջանակները համաձայնվում նրա հետ և փաթեթավորում իր գնահատականը՝ սեփական շահից ելնելով։

Հերթական պարադոքսը. Միքայելը իմ ընկերն է, ու ես իր հետ համաձայն չեմ, բայց իրենց թիրախը ու իրենք Մինասյանի հետ համաձայն են։ Այստեղ մի քաղաքագիտական ликбез. 2018-ը նույնիսկ «հեղափոխություն» դիտարկելու պարագայում հիշեք, որ գունավոր հեղափոխություններն իրականացվում են դրսից՝ ներքին էլիտաների պառակտման պարագայում։ Այդպես էր Վրաստանում, Ուկրաինայում, Սերբիայում։ Ամենո՛ւր։ Իսկ Հայաստանում պառակտված ներքին էլիտա ասելիս՝ ո՞ւմ ազդեցիկ անուններն են առաջինը գալիս քո մտքին, հարգելի ընթերցող: Դրսերի հետ կապեր ունեցող, նախագահ Սարգսյանի դեմ 10 տարի հրապարակավ բարձրաձայնող… 1998-2008-ին մեր երկրում գունավոր հեղափոխություն չեղավ, որովհետև նախագահ Սարգսյանն ու Հանրապետականը օգնում էին Քոչարյանին, ոչ թե էլիտաներ պառակտում։

5. «Клятвы, данные в бурю, забываются в тихую погоду».

«Սերժը բերեց Նիկոլին» ինքնամոռաց կրկնող՝ նախագահ Քոչարյանի աջակիցներն այդպես էլ չեն կարողացել պատշաճ կերպով կատարել տնային աշխատանքը և համոզիչ բացատրել հանրությանը, թե ինչո՞ւ են սկսել հիմա, 2025-ին դա կրկնել վերից վար։ Ինչու՞, երբ 2018-ին երկրորդ նախագահը կալանավորվեց Նիկոլի կողմից, ընդունեցիք մեր՝ «Նիկոլին բերածների» անվերապահ աջակցությունը, մեդիաներից մինչև դատարաններ։ Ինչո՞ւ միազաք մեզ բազմաթիվ նախաձեռնություններում և հակառակը, ինչո՞ւ էիք ողջունում մեր միանալը ձեր նախագծերին։ Ինչո՞ւ իրար կողք-կողքի ելանք պայքարի Հայրենիքի փրկության շարժման (ՀՓՇ), Դիմադրության շարժման, Սրաբազան պայքարի ժամանակ։ «Նիկոլին բերածների» հետ Նիկոլի դեմ ո՞նց էիք պայքարում։

«Ունենք այն, ինչ ունենք» օրերս ձեր շուրթերից հնչած բացատրությունը ոչ միայն ծիծաղելի է, այլև արձանագրային առ այն, որ կամ 2018-2024 թվականներին եք մեզ խաբել, եղել կեղծավոր, մեջքից դաշույնով խփելու պատրաստ, նենգ և երկդիմի, կամ հիմա եք ստիպված մտել այլոց խաղերի մեջ՝ ջուրը գցելով լիքը բան։ Ահա և հենց ձեր շրջանակների ներսում ցցուն և իրական բարոյական դիլեմա, պարոն Աղվան Վարդանյան։ Չե՞ք ուզում հանգուցալուծել։

6. «У всякого безумия есть своя логика». 

«Ինչու՞ են աղմկում տարանջատվածները» կամ Էպիտաֆիա։

Այլևս ակնհայտ է, որ երկու հիմնական ընդդիմադիր ճամբարների ճանապարհները անդարձելի բաժանվել են։ Պարոն Աղվան Վարդանյանի «տարանջատում» կոնցեպտին մենք օրեր առաջ լիովին համաձայնեցինք։

Ուստի միամիտ քաղաքացիների մոտ հարց է առաջանում, բա էլ ինչո՞ւ է այս թեման նորից շարունակվում։

Պատասխանն, ըստ իս պարզ է։ Հանրապետականը և Սերժ Սարգսյանը վերը նկարագրված եռանկյունու օրակարգի հետ համաձայն չեն։ Լինելով ռազմավարական դաշնակցային հարաբերությունների ջատագովը, մեզ համար OK չէ, որ Նիկոլը կրկին զգեստափոխվի, նորից հագնի խորը դեկոլտեով ծաղկավոր սարաֆան և այսքանից հետո այդ կերպ մնա իշխանության։ Նա պետք է գահընկեց արվի և պատասխան տա հայ ազգի դեմ գործած իր բոլոր հանցանքների համար։

Ուստի, երբ неЛюбовный треугольник-ի մի անկյունը փորձում է մյուսի միջոցով էն մյուսին պահել իր նախագծի տիրույթում, սա չէ այն սպասումը, որ ունի հայ ժողովուրդը իր ռազմավարական դաշնակցից և ազգային ուժերից։ Երբ 2018-ի «а куда он денется», 2021-ի՝ «будь послушным мальчиком» մոտեցումներին հաջորդում է 2026-ին նախատեսվող «возвращение блудного сына» կոմբինացիան, մեզ մնում է փաստել, որ մեր գործընկերները «не учатся на своих ошибках»:

Իսկ մեր նկատմամբ տեղեկատվական տեռոր նախաձեռնածներին և իրականացնողներին հիշեցնեմ, որ մենք 2018-ի տեռորն ենք տեսել, 2025-ը ի՞նչ է, որ չդիմանանք։ Դուք ձեր բարոյական դիլեմաները լուծեք։ Այդ թվում՝ պետության նկատմամբ։


Լրահոս

Բլոգեր Քինգ Ռուզիի Յաշիկը պարեկները տեղափոխել են պլաշչադկա (տեսանյութ)
Կարևոր
Մենք աջակցում ենք խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը՝ ի շահ ամբողջ տարածաշրջանի. Ավստրիայի ԱԳՆ
«Բանտիկ կապեցին, նվիրեցին»․ ինչ ստացավ ու ինչ կորցրեց Հայաստանը Վաշինգտոնում (տեսանյութ)
Ռուսաստանի ուշացած կռիվը Արցախի համար. Ալիևը վերադիրքավորվում է դեպի Արևմուտք (տեսանյութ)
Ողբերգական դեպք Լոռու մարզի Սպիտակ քաղաքում (Լուսանկար)
Կարևոր
Մեր օրերում մեծ տերությունները ձգտում են հաստատել իրենց տիրապետությունը ոչ թե բիրտ ուժով, այլ տնտեսական լծակների հմուտ օգտագործմամբ . Արմեն Այվազյան
Կարևոր
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Վաշինգտոնի եռակողմ հանդիպմանը
Կարևոր
Ունենք շատ քիչ ժամանակ Հայաստանը կործանումից փրկելու համար․ Վարուժան Գեղամյան
Կարևոր
Արդյունք չկա. Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին (տեսանյութ)
Քաղցրահամ ջուրն անհետանում է մտահոգիչ արագությամբ (տեսանյութ)
Օվկիանոսը դառնում է կյանքի համար չափազանց տաք․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
Թրամփը խոսել է «վերջին հնարավորության» մասին․Ուկրաինան տարածք չի տա․ Զելենսկի (տեսանյութ)
Այսօր մենք հասել ենք կարևոր հանգրվանի Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում. Փաշինյան (տեսանյութ)
Կոտայքի մարզում Toyota Land Cruiser-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին. կան տուժածներ
Ես համոզված եմ, որ Հայաստանը և Ադրբեջանը կգտնեն քաջություն և պատասխանատվություն հաշտվելու. Ալիև (տեսանյութ)
Հայաստանը և Ադրբեջանը հանձն են առնում հավերժ դադարեցնել ցանկացած կռիվ. Թրամփի ելույթը ԱՄՆ-ում (տեսանյութ)
Մենք կարող ենք արձանագրել, որ ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա (տեսանյութ)
Արդեն պետք է շատ կոնկրետ զբաղվել պայմանավորվածությունների իրականացմամբ. Փաշինյան (տեսանյութ)
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել են հայտնի երգիչ Գրիգորի Եսայանին. Մանրամասներ)
Հռչակագրում հստակ գրված է, որ մենք թշնամանքի էջը փակում ենք, բացառում ենք ուժի կիրառումը. Փաշինյան (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Մեր օրերում մեծ տերությունները ձգտում են հաստատել իրենց տիրապետությունը ոչ թե բիրտ ուժով, այլ տնտեսական լծակների հմուտ օգտագործմամբ . Արմեն Այվազյան

Ունենք շատ քիչ ժամանակ Հայաստանը կործանումից փրկելու համար․ Վարուժան Գեղամյան

Օվկիանոսը դառնում է կյանքի համար չափազանց տաք․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)

Դու հազար անգամ անցար դժոխքի միջով, հազար անգամ մեռար ու հազար անգամ հարություն առար. Վահագն Ալեքսանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Ապագան այսօր է․ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել

Աղվան Արշակյանի խափանման միջոցը փոխվեց

Բագրատ և Միքայել արքեպիսկոպոսների կալանավորումը, ինչպես նաև Մայր Աթոռի դեմ ատելության խոսքի աճը մտահոգիչ են․ Ռոբերտ Օլիֆանտ

Իրանն արդեն բաց տեքստով հայտարարել է, որ չի հանդուրժի Սյունիքում որևէ օտար ներկայություն․ Օսկանյան

Փաստաբանը՝ ԱՄՆ-ում ստորագրվելիք փաստաթղթի մասին

Աղվան Արշակյանի կալանքը վերացնելու/փոխելու վերաբերյալ միջոնրդությունն ընդունվեց վարույթ. Վարազդատ Հարությունյան

Գևորգ Պապոյանը հանդիմանում է օգտատիրոջը «հաղթանակ» բառը սխալ գրելու համար. մեկ այլ օգտատեր հակադարձում է «Սովորի չէ, այլ՝ սովորիր» (լուսանկար)

Մի անգամ փորձեցի աշխատել մեր նորանշանակ մարզչի հետ, չստացվեց․ ավարտում եմ կարիերաս․ Վարազդատ Հարոյան

Զգուշացում. խաբեությամբ iPhone-ի արգելափակման արշավ Telegram-ում. Արթուր Պապյան

Ստանձնել եմ ՀԷՑ-ի «Նաիրի» մասնաճյուղի տնօրենի պատասխանատու պաշտոնը. Վարդևանյան

Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը ամենացածր վարկանիշով երկու դատավորինն է

Հնարավոր չէ այս իշխանավորների մեջ տեսնել պետական մտածողության գործելակերպ․ Վիրահայոց թեմի առաջնորդ

Արմեն Աշոտյանի աշխատասենյակի դռները բացվեցին ավելի քան երկու տարի փակ լինելուց հետո․ Դանիելյան

Եզդիների ցեղասպանությունը 1915թ. Հայոց ցեղասպանության կրկնությունն է. Ֆրանսիայի դեսպան

Լոպեսի համերգը ռազմավարական քայլ է երկրի ապագա զարգացման համար. Արսեն Թորոսյան

Հայ ազգն այլևս պետք է ուրախանա, երգի, պարի․ Ալեն Սիմոնյան