Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ընկերվար երիտասարդների միջազգային միությունը (IUSY) դատապարտում է Բաքվում ընթացող կեղծ դատավարությունները


Հունվարի 17-ից ի վեր Ադրբեջանի Բաքու քաղաքում շարունակվում են կեղծ դատավարություններ՝ ուղղված 16 հայ պատանդների դեմ, որոնց թվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրաստիճան քաղաքական և զինվորական ղեկավարներ:

Նրանց դեմ առաջադրված մեղադրանքները՝ սկսած ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների ձևավորում, անհիմն են և քաղաքականապես ուղղորդված:

Այս կեղծ դատավարությունները հերթական անգամ կոպտորեն խախտում են միջազգային մարդասիրական իրավունքը և հանդիսանում են հաշվարկված փորձ՝ ջնջելու Արցախի/Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի պատմական և քաղաքական ինքնությունը:

Շուրջ 17 ամիս այս անձինք ապօրինի պահվում են կալանքի տակ՝ 2023 թ․ սեպտեմբերին Ադրբեջանի դաժան ռազմական արշավից հետո, որի հետևանքով ավելի քան 120․000 էթնիկ հայեր հարկադրաբար տեղահանվել են Արցախից/Լեռնային Ղարաբաղից: Նրանց շարունակական կալանքը, ինչպես նաև Ադրբեջանի՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության նկատմամբ սպառնալիքները կազմում են մարդու իրավունքների և միջազգային իրավունքի ծանր խախտում:

IUSY-ն կոչ է անում միջազգային հանրությանը, այդ թվում՝ Միավորված Ազգերի Կազմակերպությանը, Եվրոպական միությանը և առնչակից բոլոր շահագրգիռ կողմերին, անհապաղ գործողություններ ձեռնարկել, մասնավորապես՝

-Պահանջել Ադրբեջանում անօրինաբար պահվող բոլոր հայ քաղաքական բանտարկյալների և պատանդների անմիջական ազատ արձակում:

-Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների շարունակական խախտումների համար՝ միջազգային իրավական մեխանիզմների միջոցով:

-Պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի քաղաքական և զինվորական ղեկավարության նկատմամբ:

-Ապահովել Արցախի բնիկ հայ բնակչության՝ իրենց հայրենիք հավաքականորեն վերադառնալու իրավունքը՝ միջազգային երաշխիքների ներքո և համաձայն ինքնորոշման հիմնարար իրավունքի:

-Պահանջել Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից՝ պահպանելով նրա միջազգային ճանաչված սահմանները:

IUSY-ն շարունակում է պաշտպանել Արցախի բնիկ հայ բնակչության անքակտելի իրավունքները, նրանց ինքնորոշման իրավունքը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը:

Որպես միջազգային կազմակերպություն, որը հանձն է առել պաշտպանել բոլոր ժողովուրդների ազատությունը, ինքնիշխանությունը և արժանապատվությունը, մենք կշարունակենք մեր առաքելությունը՝ պաշտպանելով ճնշված ազգերի և նրանց հիմնարար իրավունքները:

Սոցիալիստ (ընկերվար) երիտասարդության միջազգային միությունը (IUSY) խոշոր միջազգային կազմակերպություն է, որն ընդգրկում է սոցիալիստական, սոցիալ-դեմոկրատական և աշխատավորական երիտասարդական միությունների: IUSY-ն, որը հիմնադրվել է 1907 թվականին որպես Երիտասարդական սոցիալիստական ինտերնացիոնալ, այժմ ներկայացնում է 163 անդամ կազմակերպություններ 110 երկրներում: Նրա առաքելությունը ներառում է երիտասարդության ներգրավվածություն, զանգվածային ակտիվություն, կրթական միջոցառումներ, արշավներ և համաշխարհային շահերի պաշտպանություն: ՀՅԴ երիտասարդականը կազմակերպության լիիրավ անդամ է։

Լրահոս

Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»
ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել խորհրդարանից տեղեկատվական արտահոսքերը․ ինչ է բացահայտվել․ «Ժողովուրդ»
Ուկրաինան հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել անգամ Անտարկտիդայում, միայն ոչ Մոսկվայում
BYD-ի նոր շքեղ էլեկտրասեդանը տանկի նման պտտվում է (լուսանկարներ)
Վթար է․ գազ չի լինելու
Պարենային հումքի գները կաճեն 10%-ով․ Համաշխարհային բանկ
Ռեկորդային թվով ռուսաստանցիներ են ժամանել Հայաստան․ «Վյորստկա»
Կարևոր
Ավինյանը հայտնել է՝ որքան կարող է բարձրանալ Երևանի տրանսպորտի ուղեվարձը
Բժիշկը բացատրել է, թե երբ է ջերմող երեխային անհրաժեշտ շտապ բժշկական օգնություն
Ռուսաստանի ութ տարածաշրջաններում միգրանտներին կարգելեն տաքսի վարել
Պատրաստ եմ Սերժ Սարգսյանի հետ նստել ու շախմատի հետ կապված հարցեր քննարկել․Բագրատյան (տեսանյութ)
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու
Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան (տեսանյութ)
Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան
«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)
4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում
Բիչախչյանը պարզաբանել է Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին չմասնակցելու պատճառը
Փաշինյան երազածն է «ոչ»-ի շտաբը, որ ասի՝թալանը, տեսե՜ք, ժողովուրդ, տարա՜ն. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Հունգարիայում ձերբակալել են Վիկտոր Օրբանի եղբորը
Կրակովում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում

Լրացուցիչ նորություններ

...

Պատրաստ եմ Սերժ Սարգսյանի հետ նստել ու շախմատի հետ կապված հարցեր քննարկել․Բագրատյան (տեսանյութ)

Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան (տեսանյութ)

Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան

Փաշինյան երազածն է «ոչ»-ի շտաբը, որ ասի՝թալանը, տեսե՜ք, ժողովուրդ, տարա՜ն. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Ոչ մի հիմնավորում չկա սահմանադրական ռեֆորմի համար

Փաշինյանը կարողանում է կողքի աղմուկներով ամբողջ ժողովրդին կուրացնել. Թանդիլյան

ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք. Չալաբյան

Ադրբեջանի առաջնային պլանավորման մեջ Արցախի ամբողջական օկուպացիա գոյություն չուներ. Աբրահամյան

Փաշինյանը Ալիևի վասալի կարգավիճակում է` վասալները տերերին չեն պատասխանում, հնազանդորեն կատարում են

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա. Պատերազմ, զոհեր ու քաղաքական նոր զարգացումներ

Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում

Սահմանադրության հարցով հանրաքվեի երկու ելքերն էլ վտանգավոր են․ իրավաբան

ՔՊ-ում մրցո՞ւմ են քաղաքապետի պաշտոնի համար. ովքեր են Ավինյանի մրցակիցները

Այս իշխանության վրայից պատերազմի հոտ է գալիս. Կարապետյան

Գազի սակագնի վերաբերյալ ստացված նամակին արդեն պատասխանել ենք, սակայն բովանդակությունը չեմ հրապարակի

ՔՊ-ում մրցո՞ւմ են քաղաքապետի պաշտոնի համար. ովքեր են Ավինյանի մրցակիցները

Հրդեհներ, ահասարսուռ վթարներ ու անհավանական տեսարաններ․ աշխարհի թեժ կադրերը

Մոսկվան զգուշացնում է Երևանին․ Ալիևի մեղադրանքներն ու Փաշինյանի խաղաղության ուղերձը

Քո հաշվի՞ն եմ առել. Արսենյանը լրագրողի` ինչպե՞ս եք Դուբայում տներ ձեռք բերել

Էրդողանի այցը Բաքու՝ դիվանագիտական նվաստացո՞ւմ. Փաշինյանի հայտարարությունները