Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Իսկ ո՞վ է հեռացնելու Նիկոլին․ Կամ տվեք այս հարցի պատասխանը, կամ հանդարտվեք․ Միքայել Մինասյան


Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրել է․

«2018-ից առ այսօր անցել է 7 տարի։ Այս ընթացքում տեղի են ունեցել համապետական ընտրություններ, բազմաթիվ համայնքային ընտրություններ, եղել է կոալիցիոն կառավարություն, տեղի է ունեցել դաժան, ուղղորդված և պարտված պատերազմ, եղել է Արցախից հրաժարում, ապա՝ հանձնում։

Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 20,000 հեկտարը օկուպացված է։

Տեղի են ունեցել բազմաթիվ մեծ ու փոքր, պատմական և ողբերգական իրադարձություններ, որոնց առանցքում 2021-ի ընտրություններն են։ Ընտրություններ, որոնց արդյունքը ոչ ոք չվիճարկեց, իսկ հիմնական դերակատարները հայտարարեցին, որ այն հաղթանակ էր։

2021-ից հետո ժողովուրդը վերջնականապես հայտնվեց խայտառակ վիճակում։

Արցախի կործանումը դե ֆակտո մտավ գործնական փուլ, որը դե յուրե ավարտվեց 1 տարի անց, իսկ Հայաստանը բռնեց էվթանազիայի ճանապարհը։Եվ ահա այս ամենից հետո մարդիկ, ովքեր հանձն էին առել ազատել երկիրը նիկոլական ախտից, 7 տարի անց փնտրում են 2018-ին Նիկոլին բերողի ուրվականը։

Այդ փնտրտուքի ամենամեծ դրաման այն է, որ շատ հաճախ նրանք դուրս են գալիս սեփական կամ մերձավորների հետքի վրա։ Կեսից խճճվում են և կանգ առնում, որովհետև հասկանում են այդ գործի վտանգավորությունը։ Այն վտանգավոր է և բացարձակ անիմաստ։ Վտանգավոր է, որովհետև առերեսվում են իրենք իրենց ու ստիպված լինում արդարանալ, իսկ բացարձակ անիմաստ է, քանի որ չունեն ազնվություն ասելու, որ տեղի ունեցածը հեղափոխություն էր։Եվ ահա այստեղ է բացատրությունը Նիկոլի դեմ պայքարի խորքային ձախողման։

Իշխանությունը Նիկոլին հանձնել է ժողովուրդը՝ հեղափոխության միջոցով և այդ նույն հեղափոխության մեջ խորքային ժողովուրդը գտել է իր միակ կոլեկտիվ հաղթանակը և ամենամեծ տրամվան՝ սխալ դուրս չգալու և պատասխանությանը չառերեսվելու։

Եվ ամեն անգամ երբ իրականությունը ժողովրդին ընտրության առաջ է կանգնեցնում՝ հեղափոխությո՞ւնը, թե՞ Արցախը, հեղափոխությո՞ւնը, թե՞ արժանապատվությունը, իսկ հիմա արդեն հեղափոխությո՞ւնը, թե՞ Հայաստանը, ժողովուրդը հետևողականորեն ընտրում է հեղափոխությունը։Եթե ժողովուրդը չի ուզում ընդունել հեղափոխության բացասական ու աղետալի հետևանքները, ապա մյուս կողմը՝ դասական ընդդիմությունը չի ցանկանում ընդունել հեղափոխության լինելու փաստը։

Պատճառը պարզ է.

Չեն ցանկանում ընդունել, որ իրենք են հեղափոխության առաջացման պատճառն ու ուղիղ պատասխանատուն։ Խուսափելով խոսել հեղափոխության խորքային պատճառների մասին, ընդդիմությանը ոչինչ չի մնում, քան մերժել այն ու մանտրայի պես կրկնել «ով է բերել Նիկոլին 2018-ին» հարցը։

Ուժերի այսպիսի դասավորությունը ձեռնտու է միայն մեկ հոգու՝ Նիկոլին, ով օգտվում է ժողովրդի և ընդդիմության սխալներից և կարողանում է պահել իշխանությունը։

Այս անիմաստ կռիվը մի բանի ապացույց է. այդ մարդիկ ի վիճակի չեն առաջարկել ճանապարհը, թե ինչպես ազատվել Նիկոլից, և ունակ չեն ստանձնել դրա պատասխանատվությունը, ուստի լավագույն դեպքում նորից պատրաստվում են կրկնել 2021-ի դառը փորձը. այն է՝ գնալ հեղափոխական ընտրությունների՝ հերքելով հեղափոխության փաստը, բայց մնալով հեղափոխության պարադիգմայի մեջ:

Հարցի պատասխանը, թե ով է բերել Նիկոլին, կարող եք գտնել 2018-ի YouTube-ում և Facebook-ում։

Հարցի պատասխանը, թե ով է պահել Նիկոլին, կարող եք գտնել ԿԸՀ կայքում և կրկին Facebook-ում։Եվ այս անիմաստ աղմուկի մեջ չեք գտնի ամենակարևոր հարցի պատասխանը՝ իսկ ո՞վ է հեռացնելու Նիկոլին։

Կամ տվեք այս հարցի պատասխանը, կամ հանդարտվեք»։

Լրահոս

Շտապ
Հայտնաբերվել է զինծառայողի դի. Ինքնությունը հայտնի է
Կարևոր
ԱՄՆ-ում հանցագործություն կատարելը կարող է հանգեցնել վիզայի հետկանչի. դեսպանատուն
«Մեռնում եմ, չեմ կարում». Գոռ Հարությունյանի հուզիչ խոսքերը եղբոր մահվան մասին
Կյանքից հեռացել է երգիչ Գագիկ Հարությունյանը. Նա «Բանակում»-ից հայտնի Գոռ Հարությունյանի եղբայրն է
Նիկոլ, տղա ես, արդար ընտրությոունների գնա. Հայրիկյան (տեսանյութ)
«Ռեալ Մադրիդը» դատապարտում է երկրպագուի նացիստական ողջույնը
Ռուսաստանը մտադիր է ամբողջությամբ կարգավորել AZAL-ի ինքնաթիռի կործանման թեմայով մնացած բոլոր հարցերը. Զախարովա
Բաքուն գործում է միջազգային արդար դատավարության սկզբունքների դեմ. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)
Մենք մեզ մրցակից համարում ենք միայն ՔՊ-ին․Գառնիկ Դանիելյան
Երևանում տեղի ունեցավ քննարկում «Պատրա՞ստ է արդյոք Ադրբեջանը իրական խաղաղության» թեմայով (տեսանյութ)
Ծեծկռտուք՝ Վանաձորում. 2 եղբայրներ դանակահարված վիճակում տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն (տեսանյութ)
«ԿԻԱ»-ի օրինազանց վարորդը հայտնաբերվել է (տեսանյութ)
Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց
Վարշավայից մինչև Երևան․ խաղաղություն, ձերբակալություններ և կոշտ հայտարարություններ (տեսանյութ)
Իրանը փակում է Ադրբեջանի հետ սահմանի երկինքը. Նոր որոշում հայտարարագրման վերաբերյալ
19 տարեկան զավակը հորը չպետքա տեսնի այս ապակիներից այն կողմ. Արամ Վարևանյան
Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվել է
Դպրոցներից փառքի անկյունների հեռացումը ազգային ինքնության դեմ քայլ է. Լևոն Ջավախյան
ՈՒՂԻՂ․ Մարիա Զախարովայի ճեպազրույցը
Թուրքիան չի պլանավորում ներխուժել Իրան, եթե ԱՄՆ-ը հարձակվի իր վրա

Լրացուցիչ նորություններ

...

«Մեռնում եմ, չեմ կարում». Գոռ Հարությունյանի հուզիչ խոսքերը եղբոր մահվան մասին

Խաչիկ Գալստյանը 2 օրից կլինի տանը․ փաստաբան

Ի՞նչ էր պատգամել Էնվերն ու ինչպե՞ս Փաշինյանի օգնությամբ Էրդողանը դա կյանքի կոչեց․ Շարմազանով

Սյունիքի, մասնավորապես Կապան համայնքի փակվող դպրոցների ցանկը (Լուսանկար)

Սրանց պետք է հեռացնել, որ և՛ անկախ Հայաստան լինի, և՛ իրական հայ-ռուսական դաշինք. Էդուարդ Շարմազանով

Սանասարյանը արդարացվեց. Արդյո՞ք Փաշինյանը ներողություն կխնդրի նրանից

«Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել»․ Լևոն Ազիզյան

2018-ից առ այսօր ՆԳՆ բյուջեն աճել է 3,3 անգամ, բայց ի՞նչ է ստացել «հերոս հարկատուն» դրա դիմաց. պատգամավոր

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ եւ նույն պրիմիտիվ հնարքներով նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն․ Աշոտյան

Երբեք դրամաշնորհ չեմ վերցրել, այդ թվում Սորոսից․ Դավիթ Սանասարյան

Արդյո՞ք սա նշանակում է, թե վաղը պատերազմ չի սկսվի․ Վարդան Ոսկանյան

Ես սատարում եմ բոլորին, ովքեր պայքարելու են ադրբեջանամետ, անպատիվ, անմշակույթ, ի վերջո անգրագետ իշխանության դեմ․ Դավիթ Ամալյան

Շիրակում կաթը գյուղացիներից մթերվում է150–160, խանութում վաճառվում է մինչև 900 դրամով. պատգամավոր

Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր 6-8 աստիճանով. Լևոն Ազիզյանը մանրամասնում է

Ստացել եմ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին իմ կողմից նշանակված միջազգային փորձաքննությունների արդյունքները՝ Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունների վերաբերյալ. Բաբայան

Փաշինյանն ամեն կերպ փորձում է խափանել Ավստրիայում հրավիրված Եպիսկոպոսաց ժողովը․ Հակոբ Բադալյան

Երբ ճշմարտությունը կորցնում է իր օբյեկտիվ հիմքը, մարդը դառնում է անտարբեր և չի զանազանում չարը բարուց․ Տեր Իսահակ

Մինչև հունիս Փաշինյանն ու Ալիևը դեռ ինչե՜ր են անելու․ Արմեն Այվազյան

Հետո չասեք` ընտանիք էինք պահում. Իշխան Սաղաթելյան

Վեհափառը՝ քրեական հետապնդման թիրախ. Սուրեն Սուրենյանց