Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

47-ամյա տղամարդը հողի հարցով դիմել էր քրեական անձի․ գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել


Ավարտվել է Երևան քաղաքի 43–ամյա բնակչին պատկանող հողատարածքը անվանափոխելու հարցի հետ կապված քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին դիմելու, շորթման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Երևան քաղաքի 47–ամյա բնակիչը ՍՊ ընկերությանը պատկանող՝ Գյուրջյան փողոցում գտնվող հողատարածքի մի մասի վրա անօրինական կերպով կառուցել է շինություն, որի վերաբերյալ տարաձայնություններ է ունեցել հիշյալ ընկերության տնօրենի՝ Երևանի 43–ամյա բնակչի, և վերջինիս եղբոր հետ։ 43–ամյա տղամարդը առաջարկել է օրենքով սահմանված կարգով լուծել հիշյալ հասցեում գտնվող հողատարածքի վերաբերյալ ծագած խնդիրը, սակայն 47–ամյա տղամարդը, չհամաձայնվելով վեճի լուծման հիշյալ տարբերակին, դիմել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակից անձի՝ նրա անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով, իր ենթադրյալ իրավունքն իրականացնելու համար: Վերջինս, օգտվելով իր քրեական աստիճանակարգության կարգավիճակից, խնդիրը լուծելու պատրաստակամություն է հայտնել։

Քրեական ենթամշակույթ կրող հիշյալ անձը, 47–ամյա տղամարդու և մի խումբ անձանց հետ, 2024 թվականի հունվարից մարտ ամիսների ընթացքում, գնացել են վերոնշյալ հողատարածք, որտեղ հանդիպել են ՍՊ ընկերության տնօրենին և նրա եղբորը։ Հիշյալ անձինք, նախնական համաձայնությամբ, գիտակցելով և փոխլրացնելով միմյանց գործողությունները, նշված հողատարածքը 47–ամյա տղամարդու անվամբ անվանափոխելու վերաբերյալ պահանջ են ներկայացրել եղբայրներին՝ վերջիններիս նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, այն է՝ հողատարածքի նկատմամբ իրավունքը 47–ամյա տղամարդուն չհանձնելու դեպքում՝«սպանել» նրանց։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա քրեական ենթամշակույթ կրող անձին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով։ 47–ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, ևս մեկ անձի մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով։Հիշյալ երեք մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։ՀՀ Քննչական կոմիտե

Լրահոս

Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»
«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել
Դատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա
Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»
«Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն
Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»
Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են
Ռուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով
Թրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին
Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան
ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով
Գորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ)
Սիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծով (տեսանյութ)
Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․Վարդանյան (տեսանյութ)
Դանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում
Փաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասին Չտեսանյութ)
Կաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot
Ֆրանսիայում բողոքի ցույցերը խաթարել են 375 ավագ դպրոցների աշխատանքը
Ֆիդան. Մեքքայի համաձայնագիրը հնարավորինս շուտ կներառվի խորհրդարանի օրակարգում
Իրանի ԱԳՆ-ը հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների շարունակության մասին

Լրացուցիչ նորություններ

...

Գորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ)

Փաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասին Չտեսանյութ)

Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը

Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ)

Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ

«Գուստավ» ռեստորանի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում

Ծեծկռտուք, վիրավորանքներ՝ ԱԺ-ում. Իրանում սկսվել է Արաղչու իմպիչմենտի գործընթացը (տեսանյութ)

Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով ու երկու մրցանակային տեղով են վերադարձել

Ներմուծող երկրները բախվել են ցորենի պաշարների սպառմանը

Ներմուծող երկրները բախվել են ցորենի պաշարների սպառմանը

Հոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներում

«ԴԻԱԼՈԳ» կազմակերպության «Գրքային դիվանագիտություն» ծրագիրը որպես տարբեր ժանրեր, սերունդներ և ազգեր միավորող միջազգային գործոն

44-օրյա պատերազմից 6 տարի անց Ալիևը շարունակում է խոսել, համոզել ու պնդել, որ պատերազմում միայնակ է հաղթանակի հասել. պատգամավոր

Սպասվում է անձրև և ամպրոպ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը

ՔՊ–ական պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը

Անթալիայից ժամանելուց հետո «Շերեմետևո»-ի զուգարանում մահացել են կինը և նրա նորածին որդին

Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը վիրահատում են