Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փաշինյանին թվում էր՝ ինքը «Սերժ մերժած տղա» է ու հեսա- հեսա ծնկի կբերի ավտորիտար Ալիևին. քաղաքագետ


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.

«Իրատեսական ծրագրերը մեզ այլևս հետաքրքիր չեն։ Այն, ինչ հնարավոր է իրականացնել, մեզ այլևս հետաքրքիր չէ։ Մեզ հետաքրքիր է այն, ինչի իրականացումը բոլորը համարում են անհնար, որովհետև հայ ժողովուրդն անհնարինն իրականացնող ժողովուրդ է»:

Նիկոլ Փաշինյան՝ 05.08.2019, Ստեփանակերտ:

Այս խոսքերի հեղինակը՝ իր պատրանքներով ու արկածախնդրությամբ, ինչ աղետ բերեց Հայաստանի և հայ ժողովրդի գլխին՝ բոլորիս է հայտնի. փաստերի պակաս չկա:

Զելենսկին նույն արկածախնդիր կուրսի մեջ էր և է:Այն, ինչին մի քանի օր առաջ ականատես եղանք Սպիտակ տանը՝ ասվածի լավագույն ապացույցն է:Փաշինյանը, Զելենսկին առաջնորդվում են ոչ թե ռեալպոլիտիկով, այլ պատրանքներով: Հաճախ, շատ հաճախ նրանք անգամ չեն լսում, չեն հասկանում, թե իրենց ինչ են ասում դաշնակիցները, «խոշոր» խաղացողները, որովհետև «իրատեսական ծրագրերը իրենց այլևս հետաքրքիր չեն»:

Փաշինյանին թվում էր՝ ինքը «Սերժ մերժած տղա» է ու հեսա- հեսա ծնկի կբերի ավտորիտար Ալիևին ու կստվերի Տիգրան Մեծի փառքը: Սա այն դեպքում, երբ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի օրակարգում նման սցենար գոյություն չուներ:Զելենսկին կարծում էր, թե կարող է միջուկային պետությանը «ձեռնոց նետել»՝ ապավինելով մեկ այլ միջուկային երկրի աջակցությունը: Սա այն դեպքում, երբ Արևմուտքում և մասնավորապես՝ ԱՄՆ-ում, վերջին տարիներին խորքային փոփոխություններ էին հասունանում և գրեթե ակնհայտ էր, որ ԱՄՆ նախագահական ընտրություններն, ըստ էության, ավարտվելու էին պահպանողական հեղափոխությամբ:

Հեղափոխական մոլագարները, որպես կանոն, խեղված պատկերացումներ են ունենում դաշնակցային հարաբերությունների մասին ու այդ պատճառով է, որ Փաշինյանը սեփական ձախողումների մեղավոր է կարգում Ռուսաստանին, Զելենսկին՝ ԱՄՆ-ին:Ի դեպ, Մոսկվայում Փաշինյանին շատ ավելի դիվանագիտական լեզվով են բացատրում նրա «մարտնչող տգիտության» հետևանքները, Վաշինգտոնում որոշեցին Զելենսկուն մինչև վերջ նվաստացնել:

Իհարկե, միջազգային հարաբերություններում նվաստացման էդ տեսարաններն ինձ դուր չեն գալիս, բայց դա հետևանք է նրա, որ «իրատեսական ծրագրերը մեզ այլևս հետաքրքիր չեն» տոնով Փաշինյանը կամ Զելենսկին փորձում են շանտաժ անել իրենց ազդեցիկ դաշնակիցներին՝ չունենալով ավելի լուրջ դաշնակիցներ ունենալու նույնիսկ տեսական հնարավորություններ:

Ուկրաինան վերածվել է ավերակների, մենք անվերադարձ կորցրել ենք Արցախը՝ թշնամական երախի առաջ անպաշտպան թողնելով Հայաստանը:

Եթե նույնիսկ այս իրավիճակում Հայաստանի ժողովուրդը հանդուրժում է Փաշինյանին, ուկրաինացիները՝ Զելենսկիին, դրանում հաստատ Թրամփը կամ Պուտինը մեղք չունեն»։

Լրահոս

Լիտվան ռազմանավ կուղարկի Ուկրաինա՝ անվտանգության երաշխիքների շրջանակներում
Կուբան կոչ է արել երկրներին միանալ Մադուրոյի ազատ արձակման պահանջին
Թրամփը կարծում է, որ եթե ԱՄՆ-ը չգրավի Գրենլանդիան, դա կանի Ռուսաստանը
Օրբան. Ուկրաինային 800 միլիարդ եվրո տրամադրելը Եվրոպային կտանի տնտեսական փլուզման
Թրամփը հայտնել է, որ փրկել է ՆԱՏՕ-ն փլուզումից
Իրանում բողոքի ցույցերի ժամանակ 150 շտապօգնության մեքենա է ոչնչացվել
Կալլասը առաջարկել է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ
Ստամբուլում Իրանի հյուպատոսության դիմաց բողոքի ակցիան արգելվել է
Bloomberg. Լոնդոնը և Բեռլինը քննարկում են Գրենլանդիա զորքեր ուղարկելու հնարավորությունը
CNN. ԱՄՆ-ը չի քննարկում Իրան ամերիկյան զորքեր ուղարկելու հարցը
18 խոշոր ներդրումային ծրագիր ունի քաղաքապետարանը՝ շուրջ 1մլրդ բյուջեով
Վարչական շրջանների մեր կատարած աշխատանքից դժգոհ եմ. Ավինյանը ձնամաքրման աշխատանքների մասին
ԱՄՆ-ը հայտարարել է Վենեսուելայում իր նավթային ընկերությունների ներկայության ընդլայնման մասին
Իրանում բողոքի ցույցերի ինտենսիվության նվազում է գրանցվել
Կուլեբան հայտարարել է, թե երբ կվերսկսվեն Ուկրաինայի հարցով բանակցությունները
Թրամփն ու Ռուբիոն կհանդիպեն այսօր
Ինդոնեզիայում գրանցվել է Սեմերու հրաբխի ժայթքում
Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ հարվածներով՝ ամերիկյան բազաների վրա հարձակման դեպքում
Իրանում անկարգությունների ժամանակ 150 շտապօգնության մեքենա է վնասվել
ՈՒՂԻՂ. Ավինյանը Երևանի քաղաքապետարանի հերթական նիստն է վարում

Լրացուցիչ նորություններ

...

Ուխտագրի 5-րդ կետում ասվում է. «Լինել հնազանդ Ամենայն Հայոց Հայրապետի հրամաններին»․ Հայր Աթանաս

Դու հիմա գերի ես, մեր կալանավորված սրբազաններն ավելի ազատ են, քան դու․ Տեր Զարեհը՝ Գևորգ Սարոյանին

«Սրբազան շարժման» ժամանակ դու կանգնած էիր հրապարակում և բոլորիս հետ հավասար պահանջում էիր Նիկոլի հրաժարականը, մոռացա՞ր․ Արթուր Հայրապետյանը՝ Տեր Վահան քահանային

Իմ հավատարմությունն անխախտ է Լուսավորչի գահակալին. Տեր Հեթում քահանա

Ափսոս այն օրը, որ քեզ վստահեցինք մեր զավակների մկրտության սուրբ ու պատասխանատու գործը․ Արաքս Թադևոսյանը՝ Տեր Շմավոնին

Ամոթ, երիցս ամոթ. Շուշան Պետրոսյանը` Փաշինյանին միացած Տեր Աշոտին

Ափսոս, որ չեք հասկանում, թե ինչ վնաս եք հասցնում մարդկանց և նրանց հոգու փրկությանը. Տեր Փառեն

Իրական խաղաղության փնտրտուքի ճանապարհին պետք է դադարեցնել համատարած այս աղմուկը․ Տեր Վահրամ

Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին․ Տեր Զարեհ

Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին. Տեր Եզնիկ քահան Գալստյան

Իշխանությունը օրենքը մեկնաբանում է ըստ օրվա տրամադրության, ազատությո՛ւն քաղբանտարկյալներին․ Աբրահամյան

Բոլոր աստվածուրաց և հակաեկեղեցական անձերը արժանանալու են Սուրբ Էջմիածնի արդար և իրավ վճռին․ Հայր Ասողիկ

Հայաստանում վաղուց այլեւս քաղաքական հետապնդումների ծավալի ու ցինիկության համար սահմաններն անգծելի են. Գեղամ Մանուկյան

Իրանի Զահեդան քաղաքում ուրբաթօրյա աղոթքից հետո տեղի է ունեցել խաղաղ քայլերթ․ իրանագետ

Իբր բարենորոգիչներ, նախ կարողացեք վերադարձնել գեթ մեկ եկեղեցի Ադրբեջանի օկուպացիայից. Մհեր Մելքոնյան

Հեռանում եմ Առաջինից. Հանրային Հեուստաընկերության գլխավոր պրոդյուսերը հայտարարություն է տարածել

Ձերը պարկեր ստանալն է, քարոզչական թիթեռ նկարելը, ստրկական հաճոյաբանությունը․ Լիլիթ Գալստյան

Հայրենադավը գտել է տիրադավներին, ողորմելին՝ խղճալիներին, անամոթը՝ անպատկառներին․ Սրբազանների խոսքը

Սբ Գեղարդի զորությամբ պատուհասվելու են այդ ստախոս բերաններն ու պիղծ հոգիները. Ասողիկ աբեղա

Ընդդիմադիր դաշտում հայտնվել են գործիչներ, որոնք Նիկոլի նման սկսել են «հույս վաճառել»․ Արմեն Աշոտյան