Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինչպես չնմանվել Նիկոլին կամ ինչպես դադարեցնել կամ սառեցնել այս լարումը․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․

«Ինչպես չնմանվել Նիկոլին կամ ինչպես դադարեցնել կամ սառեցնել այս լարումը. ՇԱՏ ՊԱ՛ՐԶ

Ներընդդիմադիր լարվածությունը դիտարկելով որպես «իմաստների պայքար»՝ օրերս մի առանձին հոդվածով էի անդրադարձել այդ հարցին՝ ջանալով անխուսափելի դարձած քննարկումները պահել բովանդակային և պարկեշտ դաշտում։
Ավաղ, վերջին օրերին մեր գործընկերների կողմից իրականացվող տեղեկատվական գրոհը, որի ակտիվ հարթակներ են դարձել իրենց հետ համագործակցող մի շարք առաջատար մեդիաներ (այս հարցին կանդրադառնամ քիչ ուշ), իմաստների մրցակցությունը վերածել է բոլոր առումներով անիմաստ լեզվակռվի՝ երբեմն չխորշելով նույնիսկ այս իշխանություններին հատուկ ապատեղեկատվական հնարքներից։

Երբ նման գործընթացներին ակտիվ լծվում են երիտասարդները, ես դա հասկանում եմ. և՛ ինքս եմ ժամանակին եղել «կռվարար» առաջամարտիկ, և՛ տղերքի մի մասի հետ ունեմ անցած ճամփա։ Բայց երբ, օրինակ, ավելի փորձառու, հասուն, նույնիսկ փաշինյանական վարչակազմում աշխատանքային փորձով մարդիկ են դառնում տեղեկատվական «բոյևիկ», այն էլ՝ առնվազն էկրանից զգացվող անթաքույց հաճույքով, ինձ մոտ տարակուսանք է առաջանում։

Ինչևէ, փորձեմ վերադարձնել քննարկումները, հատկապես, երբ նրանք այլևս հանրային դաշտում եռում են, բովանդակային դաշտ։

1. Ո՞վ է սկսել առաջինը։ Մեր գործընկերները, ջանալով մոռացության մատնել կամ «չիմանալով» իրականությունը, երկու ճամբարների միջև լարվածության գոյությունը կապում են Նարեկ Մալյանի վերջին ելույթների հետ։ Փաստերը, սակայն, հակառակի մասին են խոսում։ Հանրապետականի և անձամբ Սերժ Սարգսյանի հանդեպ հակաքարոզչությունը վաղուց (առնվազն 2020-ից) դարձել է Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ ուղղակիորեն ասոցացվող և շաղկապված որոշ, ներկայումս «ռեբրենդավորված» տղաների և տելեգրամյան տիրույթում խիստ հայտնի և «Քոչարյանի հետ քիփ ենք» դիրքավորված կանանց կասկածելի փեշակը։ Ու այս մասին կան տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր ապացույցներ, որոնք արձանագրվել են Մալյանի ելույթներից շատ առաջ։
Բանտախցից տնային կալանքի անցնելով՝ հնարավորություն ունեցա ծանոթանալ անգամ իմ նստած ժամանակահատվածով թվագրված և անձամբ ինձ վերաբերող սույն տիկնանց կողմից տարածվող այնպիսի կեղտոտ նյութերի, որ նույնիսկ նիկոլենք չեն տարածել։ Ուստի «Ալ և սպիտակ վարդերի» տեղեկատվական պատերազմը մենք չենք սկսել։

2. Ինչպե՞ս վարել այդ տեղեկատվական պայքարը, եթե այն անխուսափելի է դարձել։ Պատասխանը պարզ է. մաքուր, ազնիվ, մտավոր, իմաստային և փաստական, առանց կեղծիքների և մանիպուլյացիաների։ Կարճ ասած՝ չնմանվել Նիկոլին։ Այնինչ, մեր դեմ գեներացվող ու վա-բանկի տպավորություն թողնող լրահոսում հանդիպում եմ զանգվածային օգտագործման այնպիսի գոհարներ, ինչպիսին է «2018-ին Քոչարյանը նստած՝ ՀՀԿ-ն մասնակցում էր ընտրությունների» բազմաշերտ անհեթեթությանը։ Ու քանի որ այս թեզն ակնհայտորեն գեներացված է, մշակված և մի քանի ինտերվյուերների կողմից կրկնվող՝ ավելի մանրամասն անդրադառնամ։
2018-ի ընտրությունները Նիկոլին իշխանազրկելու մասին չէին, ի տարբերություն 2021-ինը և գալիքը։ Համատարած էյֆորիայի և ատելության պարագայում ՀՀԿ-ի դրանց մասնակցելը խիզախություն էր: Դրանք ազգային առողջ ուժերի պահպանման և ժողովրդին վերահաս վտանգի մասին նախազգուշացնելու ընտրություններ էին։

Հաջորդը, զավեշտ է, որ այդ թեզը մեզ ասում են մարդիկ, ովքեր, իրենց լեզվով ասած, «Քոչարյանը նստած»՝ նիկոլական իշխանության մաս էին կազմում։ Ավելին, իրենց ղեկավարին մեզանից անտեղի «պաշտպանողները» չգիտեն անգամ Երկրորդ նախագահի ապօրինի բանտարկության ամսաթվերը։ Ռոբերտ Քոչարյանի երկրորդ կալանքը սկսվել է 2018-ի դեկտեմբերի 7-ից, նախընտրական արշավի վերջին օրը։ Ուստի, անգամ փաստական մասով այդ քարոզչական պնդումը կեղծ է։ Էլ ավելին, հենց այն նույն օրը ՀՀԿ ԳՄ-ն հստակ քաղաքական գնահատականներով հայտարարություն տարածեց (այս և մնացած փաստերը հեշտությամբ կարող եք ստուգել համացանցում):

Չհիշեցնեմ նաև, որ Երկրորդ նախագահի քաղաքական հալածանքների հենց առաջին օրվանից Հանրապետականը միակ կուսակցությունն էր, որ տվեց հստակ և աներեր գնահատական, որ այդ հարցով սկսեց պայքարել նաև դրսում, որ իր պատգամավորների ստորագրությամբ նրան կալանքից ազատելու երաշխավոր էր կանգնում դատարանում (2018-ի օգոստոս):
Մի խոսքով, ո՞ւր էին այսօրվա «պաշտպաններից» ոմանք, երբ մենք իրոք Քոչարյանին էինք պաշտպանում։ Ու սա էլ ասեմ. 2018-ի ապրիլ-մայիսին, մեր նեղ օրերին, դուք մեզ մենակ թողեցիք, բայց մենք ձեզ երբեք նմանատիպ ծանր իրավիճակներում մենակ չենք թողել։ Ու սա երեսով տալ չէ. Երկրորդ նախագահն այնքան ավանդ ունի Հայաստանի և Արցախի համար կենսական հարցերում, այնքան անսասան են նաև մեր բարոյական սկզբունքներն իր հանդեպ, որ ասածս ընդամենը պարզ հիշեցում է «շեֆի աչքը ամեն գնով մտնենք» գործելաոճի սիրահարներին։

3. Ինչի՞ մասին է, կամ արդեն ավելի ճիշտ է ասել՝ ի՞նչ առիթով է վեճի վերածվող այս բանավեճը։ Գալիք ընտրությունների քաղաքական նշանակության։ Ու այստեղ կրկին տարակուսելի է Երկրորդ նախագահի քարոզիչների զարմանքը Հանրապետականի տեսակետներից, քանզի նույն Երկրորդ նախագահն իր վերջին ասուլիսում ընդգծեց ի սկզբանե, որ հանրապետականներն այդ հարցով այլ կարծիք ունեն։
Տղե՛րք, դուք ձեր քաղաքական ղեկավարի ելույթներին ուշադիր չե՞ք։ Նույն օպերայից է նաև «Սերժի վախտ լիբերալիզացվեցինք ու Արևմուտքի հետ շատ տվեցինք-առանք» պնդումը։

Այդ նույն ասուլիսին Ռոբերտ Քոչարյանը շեշտեց, որ Եվրոպայի հետ կապերը դեռևս իր օրոք են թափ ստացել։ Եվ այո, 1998-2008-ն ընկած ժամանակահատվածում Եվրոպայի խորհրդի անդամ դարձանք, նրանց պահանջով երկու անգամ (2003-ին և 2005-ին) սահմանադրական հանրաքվե արվեց, 2007-ին ԱԺ-ում ստեղծվեց Եվրաինտեգրման հանձնաժողովը, 2007-ին ՆԱՏՕ-ի հետ ստորագրվեց առաջին IPAP-ը, 2004-2005 թվականներին ՆԱՏՕ-ի զորքերի կազմում խաղաղապահներ ուղարկեցինք Կոսովո (Հունաստանի հետ) և Իրաք (Լեհաստանի հետ)։ Ինչ վերաբերում է լիբերալիզացիային առհասարակ, ապա անհնար է խուսափել այն փաստից, որ Սովետի փլուզումից սկսված (լիբերալիզացիա !) անկախ Հայաստանի ողջ պատմությունն ազգային հենքով ազատ պետության ստեղծման պատմություն է եղել, մինչև 2018-ի հեղաշրջումը։

4. Ինչպե՞ս դադարեցնել կամ սառեցնել այս լարումը։ Շատ պարզ։ «Մենք կուսակցություն չենք, մեր համակիրները մեզ հարգում են, բայց շրջաբերականներ չենք տալիս» ասելուց հետո ավելացնել՝ «միաժամանակ կոչ ենք անում, խնդրում կամ հորդորում ենք նրանց դադարեցնել ներընդդիմադիր լարվածությունը»։ Եվ ես ուզում եմ այդքանից հետո տեսնել Երկրորդ նախագահի այն համակիրին, ով չի հետևի Ռոբերտ Քոչարյանի այդ հնարավոր ուղերձին։
Հետգրության փոխարեն։ Այս օրերին որոշ մարդկանց կողմից այնպիսի անթաքույց ատելություն տեսա մեր հանդեպ, որ զարմացած եմ, թե ինչքան թույն ու թարախ են նրանք կուտակել, ինչքան չարություն են ունեցել մեր նկատմամբ, որ պատրաստ են մի ակնթարթում զրոյացնել բոլոր մարդկային շփումները, համատեղ պայքարը, կիսած հացն ու զրկանքները, տարրական էթիկան և մարդկայնությունը։ Առանձին ցավ է ինձ համար, որ տեղեկատվական ագրեսիայի հարթակ է ծառայեցվում ինձ համար 2018-ից հարազատ դարձած հեռուստաընկերությունը, որտեղ ընկեր ունեմ, որտեղ հենց սկզբից միասին ենք պայքարել, որի բլյումերն ու ջինգլներն անընդմեջ և շուրջօրյա ուղեկցում էին ինձ անգամ 7/10 բանտախցում։
Եվ ես ամաչում եմ, որ Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի և Բաքվի բանտերում տառապող մեր մյուս տղերքի հարցերը թողած, էներգիայի և ժամանակի մի մասը ստիպված եմ ծախսել նման թեմաների վրա։
 
Հ.Գ. Հղումը տեղադրված է Արմեն Աշոտյանի ընկերների կողմից, ովքեր փաստաբանների միջոցով Արմենից ստացել են նման թույլտվություն եւ հասանելիություն։

Ցավոք, Արմենն անձամբ իր էջերը վարելու իրավունք չունի եւ չի կարող արձագանքել նաեւ ձեր մեկնաբանություններին ու նամակներին՝ մինչ իր ազատությունը։

Արմենը շնորհակալ է ձեզ, խնդրում է շարունակել պայքարը, իսկ քննարկումներում պահպանել մաքսիմալ կոռեկտությունը»։

Լրահոս

«Ես քաղաքականությունից հեռու մարդ եմ». Մովսես Հակոբյանը՝ Պապիկյանի հայտարարության, Եկեղեցու մասին (տեսանյութ)
ՀՀ-ն պետք է ամեն ինչ անի, որ չհայտնվի տարածաշրջանային բախումներ տանող վտանգավոր հորձանուտում․ Զաքարյան (տեսանյութ)
Ադրբեջանի իշխանությունների նման վարքագիծը այս իշխանությունների թողտվության պատճառով է․ Զաքարյան (տեսանյութ)
Կարևոր
Հայտնաբերվել է 18-ամյա Միխայել Դոլգովի մարմինը
Ուկրաինայի պաշտպանության նախարար Շմիգալը պաշտոնանկ արվեց
Նարեկ Սամսոնյանի կյանքին սպառնացող խնդիրներ կարող են առաջանալ. Անուշ Պողոսյանն ահազանգում է
Իրանին սպասվում է արագ իշխանափոխություն․ Մերց
Ֆրանսիայում գտել են այն վայրը, որտեղ տարվել են Լուվրից գողացված արտեֆակտները
FT. Կիևի G7 դաշնակիցները Դավոսում պլանավորում են Թրամփի հետ քննարկել Ուկրաինայի համար երաշխիքները
Կատարը մասնակցում է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման բանակցություններին
Արևմուտքում նախազգուշացրել են մոտեցող միջուկային պատերազմի մասին
Ես չափազանց անկեղծ եմ, ես չեմ կարող մահերի հետ հաշտվել, Ազատի դեպքն ինձ համար ողբերգություն է
Սև լճի հատվածում մեր զինվորներն անցնում են ադրբեջանական դիրքի կողքով, բայց չեն ստուգվում․ Պապիկյան
Շվեյցարիան, հետևելով ԵՄ-ին, թարմացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը
Կարեն Շաքարյանը պատվախնդիր սպա է, Պապիկյանը՝ ուխտերթին մասնակցած զինվորականի մասին
Որպես ո՞վ եմ մասնակցել ուխտերթին. որպես կառավարության անդամ. Սուրեն Պապիկյան
ՄԱԿ-ը հայտնել է, որ Գազայում հրադադարի հաստատումից ի վեր ավելի քան 100 երեխա է զոհվել
Հունգարիայում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան ապրիլի 12-ին
Սիրիան Հալեպի նահանգի արևելյան մասը հայտարարել է փակ ռազմական գոտի
ԱՄՆ-ը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը. Արարատ Միրզոյանը ԱՄՆ-ում կհանդիպի Մարկո Ռուբիոյի հետ

Լրացուցիչ նորություններ

...

Թող հիշեն բոլորը՝ ուխտը խախտողը կարող է ժամանակավորապես մոլորեցնել մարդկանց, բայց երբեք չի խաբի Աստծուն. Տեր Մանուկ

Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացեալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին․ Եղիշե վարդապետ

Մի կողմ թողեք երեսպաշտությունը, դուք խնդիր չունեք արտաքին միջամտության հետ․ Սաղաթելյան

Ուխտագրի 5-րդ կետում ասվում է. «Լինել հնազանդ Ամենայն Հայոց Հայրապետի հրամաններին»․ Հայր Աթանաս

Դու հիմա գերի ես, մեր կալանավորված սրբազաններն ավելի ազատ են, քան դու․ Տեր Զարեհը՝ Գևորգ Սարոյանին

«Սրբազան շարժման» ժամանակ դու կանգնած էիր հրապարակում և բոլորիս հետ հավասար պահանջում էիր Նիկոլի հրաժարականը, մոռացա՞ր․ Արթուր Հայրապետյանը՝ Տեր Վահան քահանային

Իմ հավատարմությունն անխախտ է Լուսավորչի գահակալին. Տեր Հեթում քահանա

Ափսոս այն օրը, որ քեզ վստահեցինք մեր զավակների մկրտության սուրբ ու պատասխանատու գործը․ Արաքս Թադևոսյանը՝ Տեր Շմավոնին

Ամոթ, երիցս ամոթ. Շուշան Պետրոսյանը` Փաշինյանին միացած Տեր Աշոտին

Ափսոս, որ չեք հասկանում, թե ինչ վնաս եք հասցնում մարդկանց և նրանց հոգու փրկությանը. Տեր Փառեն

Իրական խաղաղության փնտրտուքի ճանապարհին պետք է դադարեցնել համատարած այս աղմուկը․ Տեր Վահրամ

Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին․ Տեր Զարեհ

Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին. Տեր Եզնիկ քահան Գալստյան

Իշխանությունը օրենքը մեկնաբանում է ըստ օրվա տրամադրության, ազատությո՛ւն քաղբանտարկյալներին․ Աբրահամյան

Բոլոր աստվածուրաց և հակաեկեղեցական անձերը արժանանալու են Սուրբ Էջմիածնի արդար և իրավ վճռին․ Հայր Ասողիկ

Հայաստանում վաղուց այլեւս քաղաքական հետապնդումների ծավալի ու ցինիկության համար սահմաններն անգծելի են. Գեղամ Մանուկյան

Իրանի Զահեդան քաղաքում ուրբաթօրյա աղոթքից հետո տեղի է ունեցել խաղաղ քայլերթ․ իրանագետ

Իբր բարենորոգիչներ, նախ կարողացեք վերադարձնել գեթ մեկ եկեղեցի Ադրբեջանի օկուպացիայից. Մհեր Մելքոնյան

Հեռանում եմ Առաջինից. Հանրային Հեուստաընկերության գլխավոր պրոդյուսերը հայտարարություն է տարածել

Ձերը պարկեր ստանալն է, քարոզչական թիթեռ նկարելը, ստրկական հաճոյաբանությունը․ Լիլիթ Գալստյան