Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$598.81

BTC

$94516

ADA

$0.662895

ETH

$1806.65

SOL

$144.8

10 °

Yerevan

3 °

Moscow

32 °

Dubai

6 °

London

21 °

Beijing

5 °

Brussels

13 °

Rome

8 °

Madrid

BNB

$598.81

BTC

$94516

ADA

$0.662895

ETH

$1806.65

SOL

$144.8

10 °

Yerevan

3 °

Moscow

32 °

Dubai

6 °

London

21 °

Beijing

5 °

Brussels

13 °

Rome

8 °

Madrid

Ինչպես չնմանվել Նիկոլին կամ ինչպես դադարեցնել կամ սառեցնել այս լարումը. Արմեն Աշոտյան


Ներընդդիմադիր լարվածությունը դիտարկելով որպես «իմաստների պայքար»՝ օրերս մի առանձին հոդվածով էի անդրադարձել այդ հարցին՝ ջանալով անխուսափելի դարձած քննարկումները պահել բովանդակային և պարկեշտ դաշտում։Ավաղ, վերջին օրերին մեր գործընկերների կողմից իրականացվող տեղեկատվական գրոհը, որի ակտիվ հարթակներ են դարձել իրենց հետ համագործակցող մի շարք առաջատար մեդիաներ (այս հարցին կանդրադառնամ քիչ ուշ), իմաստների մրցակցությունը վերածել է բոլոր առումներով անիմաստ լեզվակռվի՝ երբեմն չխորշելով նույնիսկ այս իշխանություններին հատուկ ապատեղեկատվական հնարքներից։

Երբ նման գործընթացներին ակտիվ լծվում են երիտասարդները, ես դա հասկանում եմ. և՛ ինքս եմ ժամանակին եղել «կռվարար» առաջամարտիկ, և՛ տղերքի մի մասի հետ ունեմ անցած ճամփա։ Բայց երբ, օրինակ, ավելի փորձառու, հասուն, նույնիսկ փաշինյանական վարչակազմում աշխատանքային փորձով մարդիկ են դառնում տեղեկատվական «բոյևիկ», այն էլ՝ առնվազն էկրանից զգացվող անթաքույց հաճույքով, ինձ մոտ տարակուսանք է առաջանում։ Ինչևէ, փորձեմ վերադարձնել քննարկումները, հատկապես, երբ նրանք այլևս հանրային դաշտում եռում են, բովանդակային դաշտ։

1. Ո՞վ է սկսել առաջինը։ Մեր գործընկերները, ջանալով մոռացության մատնել կամ «չիմանալով» իրականությունը, երկու ճամբարների միջև լարվածության գոյությունը կապում են Նարեկ Մալյանի վերջին ելույթների հետ։ Փաստերը, սակայն, հակառակի մասին են խոսում։ Հանրապետականի և անձամբ Սերժ Սարգսյանի հանդեպ հակաքարոզչությունը վաղուց (առնվազն 2020-ից) դարձել է Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ ուղղակիորեն ասոցացվող և շաղկապված որոշ, ներկայումս «ռեբրենդավորված» տղաների և տելեգրամյան տիրույթում խիստ հայտնի և «Քոչարյանի հետ քիփ ենք» դիրքավորված կանանց կասկածելի փեշակը։ Ու այս մասին կան տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր ապացույցներ, որոնք արձանագրվել են Մալյանի ելույթներից շատ առաջ։Բանտախցից տնային կալանքի անցնելով՝ հնարավորություն ունեցա ծանոթանալ անգամ իմ նստած ժամանակահատվածով թվագրված և անձամբ ինձ վերաբերող սույն տիկնանց կողմից տարածվող այնպիսի կեղտոտ նյութերի, որ նույնիսկ նիկոլենք չեն տարածել։ Ուստի «Ալ և սպիտակ վարդերի» տեղեկատվական պատերազմը մենք չենք սկսել։

2. Ինչպե՞ս վարել այդ տեղեկատվական պայքարը, եթե այն անխուսափելի է դարձել։ Պատասխանը պարզ է. մաքուր, ազնիվ, մտավոր, իմաստային և փաստական, առանց կեղծիքների և մանիպուլյացիաների։ Կարճ ասած՝ չնմանվել Նիկոլին։ Այնինչ, մեր դեմ գեներացվող ու վա-բանկի տպավորություն թողնող լրահոսում հանդիպում եմ զանգվածային օգտագործման այնպիսի գոհարներ, ինչպիսին է «2018-ին Քոչարյանը նստած՝ ՀՀԿ-ն մասնակցում էր ընտրությունների» բազմաշերտ անհեթեթությանը։ Ու քանի որ այս թեզն ակնհայտորեն գեներացված է, մշակված և մի քանի ինտերվյուերների կողմից կրկնվող՝ ավելի մանրամասն անդրադառնամ։2018-ի ընտրությունները Նիկոլին իշխանազրկելու մասին չէին, ի տարբերություն 2021-ինը և գալիքը։ Համատարած էյֆորիայի և ատելության  պարագայում ՀՀԿ-ի դրանց մասնակցելը խիզախություն էր: Դրանք ազգային առողջ ուժերի պահպանման և ժողովրդին վերահաս վտանգի մասին նախազգուշացնելու ընտրություններ էին։Հաջորդը, զավեշտ է, որ այդ թեզը մեզ ասում են մարդիկ, ովքեր, իրենց լեզվով ասած, «Քոչարյանը նստած»՝ նիկոլական իշխանության մաս էին կազմում։ Ավելին, իրենց ղեկավարին մեզանից անտեղի «պաշտպանողները» չգիտեն անգամ Երկրորդ նախագահի ապօրինի բանտարկության ամսաթվերը։ Ռոբերտ Քոչարյանի երկրորդ կալանքը սկսվել է 2018-ի դեկտեմբերի 7-ից, նախընտրական արշավի վերջին օրը։

Ուստի, անգամ փաստական մասով այդ քարոզչական պնդումը կեղծ է։ Էլ ավելին, հենց այն նույն օրը ՀՀԿ ԳՄ-ն հստակ քաղաքական գնահատականներով հայտարարություն տարածեց (այս և մնացած փաստերը հեշտությամբ կարող եք ստուգել համացանցում):Չհիշեցնեմ նաև, որ Երկրորդ նախագահի քաղաքական հալածանքների հենց առաջին օրվանից Հանրապետականը միակ կուսակցությունն էր, որ տվեց հստակ և աներեր գնահատական, որ այդ հարցով սկսեց պայքարել նաև դրսում, որ իր պատգամավորների ստորագրությամբ նրան կալանքից ազատելու երաշխավոր էր կանգնում դատարանում (2018-ի օգոստոս):

Մի խոսքով, ո՞ւր էին այսօրվա «պաշտպաններից» ոմանք, երբ մենք իրոք Քոչարյանին էինք պաշտպանում։ Ու սա էլ ասեմ. 2018-ի ապրիլ-մայիսին, մեր նեղ օրերին, դուք մեզ մենակ թողեցիք, բայց մենք ձեզ երբեք նմանատիպ ծանր իրավիճակներում մենակ չենք թողել։ Ու սա երեսով տալ չէ. Երկրորդ նախագահն այնքան ավանդ ունի Հայաստանի և Արցախի համար կենսական հարցերում, այնքան անսասան են նաև մեր բարոյական սկզբունքներն իր հանդեպ, որ ասածս ընդամենը պարզ հիշեցում է «շեֆի աչքը ամեն գնով մտնենք» գործելաոճի սիրահարներին։

3. Ինչի՞ մասին է, կամ արդեն ավելի ճիշտ է ասել՝ ի՞նչ առիթով է վեճի վերածվող այս բանավեճը։ Գալիք ընտրությունների քաղաքական նշանակության։ Ու այստեղ կրկին տարակուսելի է Երկրորդ նախագահի քարոզիչների զարմանքը Հանրապետականի տեսակետներից, քանզի նույն Երկրորդ նախագահն իր վերջին ասուլիսում ընդգծեց ի սկզբանե, որ հանրապետականներն այդ հարցով այլ կարծիք ունեն։ Տղե՛րք, դուք ձեր քաղաքական ղեկավարի ելույթներին ուշադիր չե՞ք։ Նույն օպերայից է նաև «Սերժի վախտ լիբերալիզացվեցինք ու Արևմուտքի հետ շատ տվեցինք-առանք» պնդումը։Այդ նույն ասուլիսին Ռոբերտ Քոչարյանը շեշտեց, որ Եվրոպայի հետ կապերը դեռևս իր օրոք են թափ ստացել։ Եվ այո, 1998-2008-ն ընկած ժամանակահատվածում Եվրոպայի խորհրդի անդամ դարձանք, նրանց պահանջով երկու անգամ (2003-ին և 2005-ին) սահմանադրական հանրաքվե արվեց, 2007-ին ԱԺ-ում ստեղծվեց Եվրաինտեգրման հանձնաժողովը, 2007-ին ՆԱՏՕ-ի հետ ստորագրվեց առաջին IPAP-ը, 2004-2005 թվականներին ՆԱՏՕ-ի զորքերի կազմում խաղաղապահներ ուղարկեցինք Կոսովո (Հունաստանի հետ) և Իրաք (Լեհաստանի հետ)։ Ինչ վերաբերում է լիբերալիզացիային առհասարակ, ապա անհնար է խուսափել այն փաստից, որ Սովետի փլուզումից սկսված (լիբերալիզացիա !) անկախ Հայաստանի ողջ պատմությունն ազգային հենքով ազատ պետության ստեղծման պատմություն է եղել, մինչև 2018-ի հեղաշրջումը։

4. Ինչպե՞ս դադարեցնել կամ սառեցնել այս լարումը։ Շատ պարզ։ «Մենք կուսակցություն չենք, մեր համակիրները մեզ հարգում են, բայց շրջաբերականներ չենք տալիս» ասելուց հետո ավելացնել՝ «միաժամանակ կոչ ենք անում, խնդրում կամ հորդորում ենք նրանց դադարեցնել ներընդդիմադիր լարվածությունը»։ Եվ ես ուզում եմ այդքանից հետո տեսնել Երկրորդ նախագահի այն համակիրին, ով չի հետևի Ռոբերտ Քոչարյանի այդ հնարավոր ուղերձին։

Հետգրության փոխարեն։ Այս օրերին որոշ մարդկանց կողմից այնպիսի անթաքույց ատելություն տեսա մեր հանդեպ, որ զարմացած եմ, թե ինչքան թույն ու թարախ են նրանք կուտակել, ինչքան չարություն են ունեցել մեր նկատմամբ, որ պատրաստ են մի ակնթարթում զրոյացնել բոլոր մարդկային շփումները, համատեղ պայքարը, կիսած հացն ու զրկանքները, տարրական էթիկան և մարդկայնությունը։

Առանձին ցավ է ինձ համար, որ տեղեկատվական ագրեսիայի հարթակ է ծառայեցվում ինձ համար 2018-ից հարազատ դարձած հեռուստաընկերությունը, որտեղ ընկեր ունեմ, որտեղ հենց սկզբից միասին ենք պայքարել, որի բլյումերն ու ջինգլներն անընդմեջ և շուրջօրյա ուղեկցում էին ինձ անգամ 7/10 բանտախցում։

Եվ ես ամաչում եմ, որ Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի և Բաքվի բանտերում տառապող մեր մյուս տղերքի հարցերը թողած, էներգիայի և ժամանակի մի մասը ստիպված եմ ծախսել նման թեմաների վրա։

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Ձորաղբյուր» ՏԿՀ 27.02.2025 

Լրահոս

Գնում են հանդիպման, իսկ «պատերի տակ» թունդ քննադատում. «Փաստ»
Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի ֆենոմենը. «Փաստ»
Ինչպե՞ս են իրենց «զգում» շինարարության հետ կապ ունեցող ընկերությունները. «Փաստ»
Աբովյանցի պաշտոնյան հանուն Փաշինյանի ընտրվել է «Տավուշ» ՀՄ նախագահ. «Ժողովուրդ»
Անձրեւները պատուհաս են դարձել հետխորհրդային երկրների քաղաքների համար. ո՞րն է պատճառը. «Ժողովուրդ»
Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության ենթարկել. «Ժողովուրդ»
Կարևոր
1000 դոլար` ԱՄՆ-ն կամավոր լքելու համար
Կարևոր
Եվս մեկ կազակերպություն է լքում Ադրբեջանը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Ադրբեջանի ներկայացուցիչը փորձել է թույլ չտալ արցախցիների իրավունքների պաշտպանության խնդրի արծարծումը
Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը հաղթել է շախմատի մրցաշարում՝ ստանալով 15,000 ֆունտ մրցանակ
Եմենի ցեմենտի գործարանի վրա Իսրայելի հարվածների հետևանքով 21 մարդ վիրավորվել է
Մայիսի 6-ին և 7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Գոգավան-Գուգութի անցակետում ժամանակավորապես դադարեցված է բեռնատարների մուտքը և ելքը. ՊԵԿ
Գիտնականները Քրիստոսի խաչելությանն առնչվող վայր են գտել
Կարևոր
Նոր Նորքի թաղապետարանում փորվեց Արամ Սարգսյանի քաղաքական գերեզմանը
Արքայազն Հարրիի կյանքը վտանգի տակ է եղել․ ծրագրվել է մահափորձ
ԱՄՆ-ն և Իսրայելը համատեղ հարվածներ են հասցրել Եմենին
2025թ. բյուջեից 394 մլրդ դրամ ուղղվելու է պետական պարտքի միայն տոկոսների վճարմանը. Մեսրոպ Առաքելյան
Լեդի Գագայի համերգի ժամանակ Բրազիլիայում կանխվել է ահաբեկչություն

Լրացուցիչ նորություններ

...

2025թ. բյուջեից 394 մլրդ դրամ ուղղվելու է պետական պարտքի միայն տոկոսների վճարմանը. Մեսրոպ Առաքելյան

Նիկոլը կորցրեց իշխանությունը երկարատև պահելու բանալին և այսօր մեկ խնդիր է փորձում լուծել՝ փրկել սեփական անձը. Միհրան Հակոբյան

Իմպիչմենտը որպես իշխանազրկման քաղաքական գործիք թերևս ամենածանր, աշխատատար և բազմաթիվ ակտորներ ենթադրող գործընթացն է. Վլադիմիր Մարտիրոսյան

18554 քաղաքացի hետ է ստացել 1 միլիարդ 680 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

Հայ մատենագրությունը բարդ առարկա է, պետք չի խայտառակվել. Կարպիս Փաշոյան

Արդար կլիներ՝ Ռուսիո պատրիարքը պարգևատրեր ոչ միայն հայակուլ Մեհրիբանին, այլև նրա գործընկեր Աննա Հակոբյանին․ Արմեն Այվազյան

Ես չեմ հանդիսանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի պաշտպանը․ Ալեքսանդր Կոչուբաև

Ուզու՞մ եք իմանալ, թե Կաթոլիկ ու Ուղղափառ եկեղեցիները երբ որոշեցին, որ մեր ժողովրդին կարելի է այլևս լուրջ չընկալել․ Մելիք-Շահնազարյան

«Ձեր մտքին ազատություն և անազատություն` բոլոր նրանց, ովքեր Ձեր աշխատանքը գնահատել չգիտեն». Էդգար Ղազարյանը շնորհավորել է մամուլի ազատության օրը

Ակտիվորեն տարածում են՝ իբր «Գույք պարտքի դիմաց»-ը ես եմ ստորագրել. տգիտության բացառիկ դրսևորում է. Սարգսյան

Շնորհակալ եմ մեր կյանքի դժվար պայմաններում յուրաքանչյուրիդ կողմից ցուցաբերած ուշադրության համար․ Մամիկոն Ասլանյան

Սիրիա պետությունը, ինչպես որ կանխատեսել եմ, բաժան-բաժան է լինում․ Գեղամյան

Արցախը սրբացած հիշողություն է, որ չի կարելի թողնել գերության մեջ․ Լիդա Առուշանյան

Հաղորդմանս հիմքով քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել xosnak.am-ի դեմ. պատգամավոր

Չի կազմակերպվել դատաբժշկի այցը ԲԿ՝ տեղում Չախոյանի նկատմամբ փորձաքննություն իրականացնելու համար. փաստաբան

Տեղեկությունները, թե իբր ես վիրավորել եմ «թաղապետին», չեն համապատասխանում իրականությանը. Չախոյան

ՏԻՄ֊ում կատարած ապօրինությունները, ձեր ցինիզմը ճանապարհ են դեպի քաղաքական թափոնացում․ Ասլանյան

Ագազանգ. Մարտունու ԲԿ֊ի անորակ շինարարության «մանր» թերության շտկումն արժի 42 մլն դրամ. Անուշ Պողոսյան

Հայաստանում կա երկու քաղաքական իրականություն. անխուսափելիության լավ օրինակ դարձավ Գյումրին. քաղաքագետ

Ադրբեջանը նախորդ գիշեր շուրջ 4-ժամյա անընդմեջ կրակահերթեր է իրականացրել. Տիգրան Աբրահամյան